Սիբիրախտի դեպք Երևանում
2013 թվականի հոկտեմբերի 26-ին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն ահազանգ է ստացվել, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է դիմել սիբիրյան խոց հիվանդությամբ կասկածվող հիվանդ:
Ծառայության համապատասխան մասնագետների կողմից իրականացված ուսումնասիրությունների ընթացքում պարզվեց, որ վարակման աղբյուրը մսեղիքի հետ շփվելն է, և անմիջապես ճշտվեց խանութի գտնվելու վայրը: Ծառայության մասնագետները մեկնեցին մսի իրացման կետ, կասեցվեց առկա մսեղիքի ողջ խմբաքանակը, կատարվեց նմուշառում […]
