ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Uncategorised

/Uncategorised

ԱՄՆ կողմից կիրառված սահմանափակումների վերաբերյալ

Ի պատասխան ԱՄՆ առողջության և հանրային ծառայությունների վարչության սննդամթերքի և դեղամիջոցների ադմինիստրացիայի պաշտոնական կայքում տեղ գտած և զանգվածային լրատվամիջոցներով տարածված հաղորդագրություններին՝ հայտնում ենք, որ «ԱՄՄ» ՍՊԸ-ի կողմից ս.թ. հունիս ամսին ԱՄՆ արտահանված N69-A խմբաքանակի պանիրը եղել է 15.05.2013թ. արտադրության և 6 ամիս պիտանիության ժամկետով: Տվյալ խմբաքանակի (1000կգ) պանիրն ամբողջությամբ արտահանվել է ԱՄՆ և չի իրացվել […]

Պարզաբանում սահմանային հսկողության վերաբերյալ

Օրեր առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահի կողմից հնչեցված որոշ մտքերն ու դատողություններն իրականությանը չեն համապատասխանում և լոկ երևակայության արդյունք են։

Նախ ՀԿ նախագահի կողմից գործածված «տեխնիկական լոլիկ» եզրույթը՝ որպես հասկացություն, սահմանված չէ ՀՀ օրենսդրությամբ, և դրա դիտարկումը որպես անվտանգության չափորոշիչ խոսում է հեղինակի՝ ոլորտից թերի տեղեկացված լինելու մասին:

ՀԿ նախագահը […]

Լոռու մարզում սիբիրախտի վերաբերյալ

2013 թվականի հոկտեմբերի 4-ին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն ահազանգ է ստացվել ՀՀ Լոռու մարզի Հարթագյուղ համայնքից թվով 7 բնակիչների մոտ սիբիրախտ հիվանդության կասկածի վերաբերյալ:

Ծառայության Լոռու մարզային կենտրոնի մասնագետների կողմից իրականացված ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է, որ համայնքում սույն թվականի սեպտեմբերի 23-ին և 24-ին 4 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների հարկադիր մորթ է իրականացվել՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կենդանիների […]

Ընդունվել է «Մեղրում և մեղվաբուծական մթերքներում մնացորդային քանակների պլանը»

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից 2013 թվականի մարտի 21-ին ԵՄ սպառողների և առողջության պաշտպանության գլխավոր տնօրինություն (EU DG SANCO) ներկայացված Հայաստանի Հանրապետությունից մեղրի, մեղվաբուծական մթերքների` Եվրամիության անդամ երկրներ արտահանման գործընթացի նախապայման հանդիսացող «Մեղրում և մեղվաբուծական մթերքներում մնացորդային քանակների պլանը», լրացված հարցաթերթը և ուղեկցող այլ փաստաթղթերը հաստատվել և ընդունվել են ԵՄ հանձնաժողովի և անդամ […]

Հանդիպում Ծառայությանը կից հանրային կոմիտեի անդամների հետ

2013թ. հոկտեմբերի 11-ին ՀՀ Գն սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում կազմակերպվել է հանդիպում Հանրային կոմիտեի, Ծառայության աշխատակազմի որոշ անդամների և միջազգային ու տեղական փորձագետների միջև՝ սննդամթերքի անվտանգության ոլորտում համագործակցության և հասարակայնության հետ կապերի բարելավման թեմայով:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ Գն սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը, աշխատակազմի սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Արման Արարատյանը, […]

Ի լրումն Լոռու մարզում սիբիրախտի վերաբերյալ հաղորդագրության

Ի լրումն ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կայքում հրապարակված հոկտեմբերի 7-ի «Լոռու մարզում սիբիրախտի վերաբերյալ» հաղորդագրության, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ նախորդ հրապարակման մեջնշված 4 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիներից սիբիրախտ հիվանդություն վերջնական ախտորոշվել է մեկ խոշոր եղջերավոր կենդանու մոտ, որը պատկանում է Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի բնակիչ Հայկազ Խաչատրյանին:

Հիվանդ կենդանու […]

Ծառայության պետի մամուլի ասուլիսը

Ս.թ. հոկտեմբերի 16-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որը հրավիրվել էր պարենի համաշխարհային օրվա կապակցությամբ: Ասուլիսի ժամանակ Ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը ներկայացրեց Ծառայության՝ այս տարվա ընթացքում իրականացրած գործունեությունը:

Աբրամ Բախչագուլյանը ներկայացրեց սննդամթերքի անվտանգության կարևոր դերը հասարակության համար՝ նշելով, որ պարենի համաշխարհային օրը կարևոր է բոլորի համար:

Այս տարվա ընթացքում Ծառայությունը կատարել է […]

Պարգևատրում՝ գյուղատնտեսի օրվա կապակցությամբ

2013թ. հոկտեմբերի 20-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար պարգևատրվեցին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի հետևյալ աշխատակիցները՝

Ստեփանյան Էդիկ` ՀՀ ԳՆ ՍԱՊԾ աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետի տեղակալ` մեդալ, շնորհակալագիր.

Երիցյան Մանիկ` ՀՀ ԳՆ ՍԱՊԾ աշխատակազմի իրավաբանական վարչության օրենսդրության կատարելագործման […]

Անհամապատասխանություն սահմանային հսկիչ կետում. 20.09.2013

2013 թվականի սեպտեմբերի 20-ին Բագրատաշենի մաքսային կետով Իսրայելի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն փորձ է արվել ներկրել «Սուկրազիտ» («СУКРАЗИТ») ապրանքանիշի շաքարի փոխարինիչ՝ 50,85 կգ քաշով, որից հոկտեմբերի 11-ին կատարվել է նմուշառում՝ լաբորատոր փորձաքննության համար: Կրկնակի լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ կադմիում ցուցանիշի փաստացի ստացված արդյունքը չի համապատասխանում սահմանային թույլատրելի քանակությանը, և ապրանքի ներմուծումն արգելվել է:

Սիբիրախտի դեպք Երևանում

2013 թվականի հոկտեմբերի 26-ին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն ահազանգ է ստացվել, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է դիմել սիբիրյան խոց հիվանդությամբ կասկածվող հիվանդ:

Ծառայության համապատասխան մասնագետների կողմից իրականացված ուսումնասիրությունների ընթացքում պարզվեց, որ վարակման աղբյուրը մսեղիքի հետ շփվելն է, և անմիջապես ճշտվեց խանութի գտնվելու վայրը: Ծառայության մասնագետները մեկնեցին մսի իրացման կետ, կասեցվեց առկա մսեղիքի ողջ խմբաքանակը, կատարվեց նմուշառում […]