ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Uncategorised

/Uncategorised

Անհամապատասխանություն սահմանային հսկիչ կետում

2014 թվականի հունիսի 4-ին Բագրատաշենի սահմանային հսկիչ կետով փորձ է արվել ներմուծել «Turyag Gida San. Ve Tic. A.S.» ընկերության արտադրության «Top Sun» անվանմամբ մարգարինի երկու խմբաքանակ՝ 21.132 կգ և 2.916 կգ, որոնք «երկաթ» ցուցանիշի մասով չեն համապատասխանել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի մարտի 10-ի N06-Ն հրամանով հաստատված պարենային հումքի և սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող հիգիենիկ […]

Վերացվել է «Միթարթ ՄԿ» ՍՊԸ-ի կողմից «Ապխտած ամբողջական հավ» և «Ապխտած հավի թևիկներ վակուումային» արտադրատեսակների արտադրության արգելանքը

Ինչպես նշվել է ավելի վաղ, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. մայիսի 30-ի որոշումով արգելվել էր «Միթարթ ՄԿ» ՍՊԸ-ի կողմից «Ապխտած ամբողջական հավ» և «Ապխտած հավի թևիկներ վակուումային» արտադրատեսակների արտադրությունը, ինչպես նաև «Միթարթ ՄԿ» ՍՊԸ-ի տնօրենին տրվել էր հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները:

Նկատի ունենալով, որ որոշմամբ տրված առաջադրանքները կատարվել են, որի վերաբերյալ ՀՀ ԳՆ […]

Արգելվել է «ԱԼԱԳՅԱԶԻ ՊԱՆՐԱԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ-ի «Չանախ» պանրի արտադրատեսակի արտադրությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հունիսի 23-ի որոշումով արգելվել է «ԱԼԱԳՅԱԶԻ ՊԱՆՐԱԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ-ի «Չանախ» պանրի արտադրատեսակի արտադրությունը:

«ԱԼԱԳՅԱԶԻ ՊԱՆՐԱԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ-ում իրականացված ստուգման ընթացքում վերոնշյալ արտադրատեսակի արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում. ստուգման ընթացքում պարզվել է, որ «ԱԼԱԳՅԱԶԻ ՊԱՆՐԱԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ-ի կողմից արտադրված «Չանախ» պանրի արտադրատեսակի նմուշը, համաձայն «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների […]

Անհամապատասխանություն սահմանային հսկիչ կետում

2014 թվականի հունիսի 15-ին Բագրատաշենի սահմանային հսկիչ կետով փորձ է արվել ներմուծել «САВУШКИН ПРОДУКТ» ընկերության արտադրության 12 տեսակի յոգուրտ (864 տուփ, 103.68 կգ), որոնք ժամկետն անց են եղել:

Նշենք, որ սննդամթերքի պիտանելիության ժամկետն անցել է Վերին Լարսի փլուզումների արդյունքում բեռնափոխադրման ուշացման պատճառով:

Արգելվել է Ա/Ձ «Մուրադ Պետրոսյանի» արտադրամասի «Սոֆյա» ապրանքանիշի «Կաթնաշոռ» և «Մածուն» արտադրատեսակների արտադրությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հուլիսի 1-ի որոշումով արգելվել է Ա/Ձ «Մուրադ Պետրոսյանի» արտադրամասի «Սոֆյա» ապրանքանիշի «Կաթնաշոռ» և «Մածուն» արտադրատեսակների արտադրությունը:

Ա/Ձ «Մուրադ Պետրոսյանի» արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում վերոնշյալ արտադրատեսակների արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում. ստուգման ընթացքում պարզվել է, որ Ա/Ձ «Մուրադ Պետրոսյանի» արտադրամասի կողմից արտադրված «Սոֆյա» ապրանքանիշի «Կաթնաշոռ» արտադրատեսակը՝ խմորասնկեր […]

«Ապարան» խմելու ջրի վերաբերյալ

Ի պատասխան լրատվամիջոցներով տարածված տեղեկատվության, որ Ռուսաստանի Դաշնություն արտահանված, «Ուոթերլոկ» ՍՊԸ-ի արտադրանք հանդիսացող «Ապարան» խմելու ջրում լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են նորմատիվային պահանջներից շեղումներ միկոօրգանիզմների և նիտրատների մասով, հայտնում ենք, որ տեղեկատվության ստացման իսկ օրը «Ապարան» խմելու ջրի արտահանված խմբաքանակից և մեկ այլ խմբաքանակից արվել են նմուշառումներ մանրէաբանական, ամոնիումի աղերի, նիտրատների առկայությունը և անվտանգության ցուցանիշներով […]

Վերացվել է Ա/Ձ «Մուրադ Պետրոսյանի» արտադրության «Սոֆյա» ապրանքանիշի «Կաթնաշոռ» և «Մածուն» արտադրատեսակների արտադրության արգելանքը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014 թվականի հուլիսի 1-ի «Արտադրական գործունեության առանձին գործառույթներն արգելելու մասին» որոշմամբ արգելվել էր Ա/Ձ «Մուրադ Պետրոսյանի» արտադրության «Սոֆյա» ապրանքանիշի «Կաթնաշոռ» և «Մածուն» արտադրատեսակների արտադրությունը, և միաժամանակ կազմակերպությանը հանձնարարվել էր վերացնելու հայտնաբերված խախտումները:

Նմուշը և նրան համապատասխանող խմբաքանակը ոչնչացվել է:

Նկատի ունենալով, որ որոշմամբ տրված առաջադրանքները կատարվել են, որի վերաբերյալ ՀՀ […]

Հանդիպում թռչնաբուծության ոլորտի ներկայացուցիչների հետ

Ս.թ. հուլիսի 11-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության խորհրդակցությունների դահլիճում կայացավ հանդիպում «Թռչնաբույծների միություն» ՀԿ նախագահ Սերգեյ Ստեփանյանի և թռչնաբուծության ոլորտի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում Ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը մասնակիցներին ներկայացրեց ներկայումս թռչնաբուծության ոլորտում առկա խնդիրների լուծման ուղիները:

Ծառայության պետն անդրադարձավ թռչնաբուծության ոլորտում շոգ եղանակների հետևանքով առաջ եկող հիվանդություններին, թռչնամթերքի պահման պայմաններին, թռչնաբուծարանների սանիտարահիգիենիկ վիճակին […]

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

2014թ. հուլիսի 23-ին Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Սննդամթերքի անվտանգության մասին», «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Անասնաբուժության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բուսասանիտարիայի մասին», «Կերի մասին», «Հայաստանի […]

Հանդիպում կաթնամթերք արտադրողների հետ

Ս.թ. հուլիսի 25-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության խորհրդակցությունների դահլիճում կայացավ հանդիպում կաթի-կաթնամթերքի արտադրության ոլորտի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում Ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը մասնակիցներին ներկայացրեց ներկայումս կաթի-կաթնամթերքի վերամշակման և արտադրության ոլորտներում առկա խնդիրների լուծման ուղիները:

Կաթնամթերքի արտադրության ոլորտում առկա են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են արտադրության սանիտարահիգիենիկ վիճակը, ապրանքի որակը, ոլորտին առնչվող փաստաթղթաշրջանառությունը: Ա.Բախչագուլյանը նշեց, որ […]