ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Uncategorised

/Uncategorised

Կոտայքի մարզում բրուցելյոզի վերաբերյալ

«Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում սկսվել են կենդանիների հակաանասնահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների 2014 թվականի աշխատանքները:

Ախտորոշիչ հետազոտությունների արդյունքում ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքում հայտնաբերվել են բրուցելյոզով հիվանդ 38 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիներ:

Համաձայն «Բրուցելյոզ հիվանդության դեմ պայքարի և կանխարգելման» գործող հրահանգի՝ հիվանդ կենդանիներից 35-ը ենթարկվել են սանիտարական սպանդի, իսկ 3-ը առաջիկա օրերին կենթարկվեն:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը […]

Արգելվել է «Համադամ» սննդի կոմբինատ ՍՊԸ-ի կողմից արտադրվող պելմենու և հավի կոտլետի արտադրությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. մարտի 25-ի որոշումով արգելվել է «Համադամ» սննդի կոմբինատ ՍՊԸ-ի կողմից պելմենու և հավի կոտլետի արտադրական գործունեությունը:

«Համադամ» սննդի կոմբինատ ՍՊԸ-ի կողմից արտադրվող պելմենու (մանրէաբանական ՄԱՖԱՄ ցուցանիշով) և հավի կոտլետի (բորբոսասնկեր մանրէաբանական ցուցանիշով) արտադրատեսակը, համաձայն «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատոր փորձաքննության արդյունքների, չի համապատասխանում ՀՀ […]

Արգելվել է «Փղիկ» ՍՊԸ-ի կողմից «Գաթա» արտադրատեսակի թխվածքի արտադրական գործընթացը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. մարտի 25-ի որոշումով արգելվել է «Փղիկ» ՍՊԸ-ի կողմից «Գաթա» արտադրատեսակի թխվածքի արտադրական գործընթացը:

«Փղիկ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում «Գաթա» արտադրատեսակի թխվածքի արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում. ստուգման ընթացքում պարզվել է, որ «Գաթա» արտադրատեսակի թխվածքը, համաձայն «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատոր փորձաքննության արդյունքների, […]

Կասեցվել է «Կալաչ» ՍՊԸ-ի կողմից «Մրջնաբույն» արտադրատեսակի խմորեղենի արտադրական գործընթացը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. մարտի 25-ի որոշումով կասեցվել է «Կալաչ» ՍՊԸ-ի կողմից «Մրջնաբույն» արտադրատեսակի խմորեղենի արտադրական գործունեությունը։

«Կալաչ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում «Մրջնաբույն» արտադրատեսակի խմորեղենի արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում. ստուգման ընթացքում պարզվել է, որ «Մրջնաբույն» արտադրատեսակի խմորեղենը, համաձայն «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատոր փորձաքննության արդյունքների, […]

Ձվի շուկայում դիտարկումների վերաբերյալ

Հիմք ընդունելով ժամկետանց և թերի մանկշված ձվերի վերաբերյալ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ստացած ահազանգերը, ինչպես նաև լրատվամիջոցներում առկա տեղեկատվությունը՝ Ծառայությունը դիտարկումներ է անցկացնում ՀՀ ք. Երևանում, Լոռու և Շիրակի մարզերում:

Դիտարկումները կտևեն 4 օր: Դիտարկումների արդյունքում թերի մակնշմամբ կամ ժամկետանց ձվեր հայտնաբերելու դեպքում դրանց վաճառքը կկասեցվի և շուկայից դուրս կհանվի: Գործողությունների ավարտից հետո արդյունքների […]

Վերացվել է «Գաթայի» արտադրության արգելանքը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014 թվականի մարտի 24-ի «Արտադրական գործունեության առանձին գործառույթներն արգելելու մասին» որոշմամբ արգելվել էր «Գաթա» արտադրատեսակի արտադրությունը «Փղիկ» ՍՊԸ-ի կողմից և միաժամանակ ընկերության փօխտնօրենին հանձնարարվել էր վերացնելու հայտնաբերված խախտումները:

Նմուշը և նրան համապատասխանող խմբաքանակը ոչնչացվել է:

Նկատի ունենալով, որ որոշմամբ տրված առաջադրանքները կատարվել են, որի վերաբերյալ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական […]

«Չանախ» ՍՊԸ-ի արտադրության մածունի դիտարկման արդյունքները

Ի կատարումն Ծառայության պետի 2014 թվականի ապրիլի 1-ի N 229-Ա հրամանի, շուկայահանված «Չանախ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության արտադրության մածունի անվտանգության ու որակի պահանջներին համապատասխանությունը գնահատելու նպատակով սույն թվականի ապրիլի 1-ից 2-ը իրականացվեց դիտարկում:

Դիտարկման արդյունքում «Չանախ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից արտադրված մածնի մակնշման և պահման պայմանների անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել:

Դիտարկումը կատարվել է՝ հիմք ընդունելով մակնշման պահանջների խախտման վերաբերյալ […]

Վերացվել է «Կալաչ» ՍՊԸ-ի կողմից «Մրջնաբույն» արտադրատեսակի խմորեղենի արտադրական գործընթացի արգելանքը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. մարտի 25-ի որոշումով կասեցվել էր «Կալաչ» ՍՊԸ-ի կողմից «Մրջնաբույն» արտադրատեսակի խմորեղենի արտադրական գործունեությունը և միաժամանակ կազմակերպությանը հանձնարարվել էր վերացնելու հայտնաբերված խախտումները:

Նկատի ունենալով, որ որոշմամբ տրված առաջադրանքները կատարվել են, որի վերաբերյալ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն է ներկայացվել սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության սննդամթերքի արտադրության վերահսկողության […]

Ստուգում մանկապարտեզներում

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը մարտի 25-ից ապրիլի 10-ը ստուգումներ է իրականացրել ք.Երևանի 11 մանկապարտեզներում՝ մեկ մասնավոր և 10 պետական:

Վերոնշյալ 10 պետական մանկապարտեզներում սանիտարահիգիենիկ վիճակի և սննդի հետ կապված խախտումներ չեն հայտնաբերվել, իսկ 1 մասնավոր մանկապարտեզում՝ «թիվ 53 մանկապարտեզ» ՓԲԸ-ում սանիտարահիգիենիկ պայմանները չեն համապատասխանել պահանջվող նորմերին: Ինչպես նաև ստուգման ընթացքում տվյալ մանկապարտեզում հայտնաբերվել է […]

Ինչու՞ պետք է տեղեկատվություն տրամադրել որպես տնտեսավարող

«Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ սննդամթերք, սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումներ արտադրող, վերամշակող, ներմուծող, ինչպես նաև իրացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, այդ թվում՝ հանրային սննդի կազմակերպությունները, պարտավոր են իրենց կողմից կատարվող գործառնությունների մասին տեղեկատվություն տրամադրել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը՝ ք.Երևան Կոմիտասի 49/2 հասցեով` թղթային տարբերակով կամ առցանց՝ լրացնելով […]