ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Uncategorised

/Uncategorised

Անհամապատասխանություն սահմանային հսկիչ կետում. 20.09.2013

2013 թվականի սեպտեմբերի 20-ին Բագրատաշենի մաքսային կետով Իսրայելի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն փորձ է արվել ներկրել «Սուկրազիտ» («СУКРАЗИТ») ապրանքանիշի շաքարի փոխարինիչ՝ 50,85 կգ քաշով, որից հոկտեմբերի 11-ին կատարվել է նմուշառում՝ լաբորատոր փորձաքննության համար: Կրկնակի լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ կադմիում ցուցանիշի փաստացի ստացված արդյունքը չի համապատասխանում սահմանային թույլատրելի քանակությանը, և ապրանքի ներմուծումն արգելվել է:

Սիբիրախտի դեպք Երևանում

2013 թվականի հոկտեմբերի 26-ին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն ահազանգ է ստացվել, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է դիմել սիբիրյան խոց հիվանդությամբ կասկածվող հիվանդ:

Ծառայության համապատասխան մասնագետների կողմից իրականացված ուսումնասիրությունների ընթացքում պարզվեց, որ վարակման աղբյուրը մսեղիքի հետ շփվելն է, և անմիջապես ճշտվեց խանութի գտնվելու վայրը: Ծառայության մասնագետները մեկնեցին մսի իրացման կետ, կասեցվեց առկա մսեղիքի ողջ խմբաքանակը, կատարվեց նմուշառում […]

Սիբիրախտի վերաբերյալ

2013 թվականի հոկտեմբերի 26-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետների կողմից մսի իրացման կետից«ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ՝ ներկայացված մսեղիքի և ներքին օրգանների նմուշներըսիբիրախտ հիվանդության նկատմամբ անասնաբուժական փորձաքննության՝ մանրէաբանական – մանրադիտակային, շիճուկաբանական (պրեցիպիտացիայի ռեակցիայով), ինչպես նաև մոլեկուլյար (ՊՇՌ-ով), հետազոտություններով տվել են բացասական արդյունք (չի հայտնաբերվել):

Այն վայրում, որտեղ իրականացվել էր կենդանու սպանդը, կատարված հակաանասնահամաճարակային միջոցառումների արդյունքում մինչ օրս […]

Անհամապատասխանություն սահմանային հսկիչ կետում. 31.10.2013

2013 թվականի հոկտեմբերի 31-ին «Զվարթնոց» մաքսային կետով Իտալիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն փորձ է արվել ներկրել 40,16 կգ մաքուր քաշով թռչնի փետուր: Հիմք ընդունելով ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2013թ. օգոստոսի 22-ի N 468-Ա և 2013թ. օգոստոսի 26-ի N 485-Ա հրամանները, համաձայն որոնց 2013 թվականի օգոստոսի 22-ից արգելվել է Իտալիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք […]

Անհամապատասխանություն սահմանային հսկիչ կետում. 26.10.2013

2013 թվականի հոկտեմբերի 26-ին Բագրատաշենի մաքսային կետով Թուրքիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն փորձ է արվել ներկրել Թուրքական «Marsa Yagsan. Vetic» ընկերության «ONA» մարգարին՝ 21564 կգ քաշով, որից հոկտեմբերի 28-ին կատարվել է նմուշառում: Լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ պղնձի քանակը նորմայից բարձր է, և ապրանքի ներմուծումն արգելվել է:

Մամուլի ասուլիս արտահանված կարտոֆիլի խմբաքանակի վերաբերյալ

Ս.թ. նոյեմբերի 8-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում տեղի ունեցավ մամուլի ասուլիս: Ծառայության աշխատակազմի բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը հանդես եկավ պարզաբանմամբ՝ հիվանդ կարտոֆիլի խմբաքանակի հետ կապված վիճարկելի խնդիրների վերաբերյալ:

Արթուր Նիկոյանը նշեց, որ վերջին ժամանակներում Վրաստանի հետ համագործակցության առումով եղել են որոշ խնդիրներ, և այդ պատճառով Ծառայության պետի հետ մեկնել են Վրաստանի Հանրապետություն, հանդիպել […]

Հացի մասին

Բոլոր խմորիչները, փխրեցուցիչները և բարելավիչները, որոնք ներկրվում են Հայաստանի Հանրապետություն, անցնում են համապատասխան փորձաքննություն մինչ Հայաստան ներկրվելը և Հայաստանում:

«Բարելավիչ» և «խմորիչ» հասկացությունները տարբեր են: Դրանց առանձին արտադրատեսակներ օգտագործվում են տարբեր նպատակներով: Փխրեցուցիչը հացաթխման արտադրությունում չի օգտագործվում: Այն օգտագործվում է հրուշակեղենի արտադրությունում, քանի որ պարունակում է շաքարային և յուղային զանգվածներ:

Բարելավիչի կիրառումը կազմում է 0.2-0.5% ալյուրի զանգվածի […]

Մեկնարկել է ՀՀ պետական կառավարման մարմինների 2013 թ. գործունեության հաշվետվությունների քննարկումը

Կառավարությունում այսօր շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։

ՀՀ տարածքային կառավարման, ՀՀ քաղաքաշինության, ՀՀ բնապահպանության, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ պաշտպանության, ՀՀ արդարադատության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարները, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման […]

Դիտարկում ձվի շուկայում

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դիտարկումներ է անցկացնում ձվի շուկայում Ծառայություն ստացված բողոքների, ինչպես նաև օրերս մամուլում եղած հրապարակումների հիման վրա, ըստ որի` խանութներում վաճառվում են ներկրված ժամկետանց ձվեր՝ 3 ամիս պիտանիության ժամկետով:

Տեղեկացնենք, որ համաձայն ՀՀ կառավարության «Ձվի և ձվամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» 1438-Ն որոշման՝ օդի ջերմաստիճանի 0O-20OC և 85-88% հարաբերական խոնավության պայման­ներում […]

2013 թվականի ընթացքում իրականացված դիտարկումների արդյունքները

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից 2013 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են 1576 դիտարկումներ՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 112 հրամաններով: Ստորև ներկայացվում են արդյունքները՝ աղյուսակով:      PDF, DOC