ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Uncategorised

/Uncategorised

Հերքում հրապարակման վերաբերյալ

«2013 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում իրականացված դիտարկումների և ուսումնասիրությունների արդյունքները» հրապարակման մեջ մակնշման խնդիր ունեցող արտադրանք շուկայահանած ընկերությունների ցանկում առկա «ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ» ԳՈՐԾԱՐԱՆ ՓԲԸ» անվանման փոխարեն պետք է լինի «ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏ» ԲԲԸ» անվանումը:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայցում է «ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ-ի և ընթերցողի ներողամտությունը վրիպակի համար:

Հանդիպում ձկնաբուծության ոլորտում գործունեություն իրականացնողների հետ

Ս.թ. հուլիսի 13-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում կազմակերպվել է հանդիպում ձուկ-ձկնամթերք, խեցգետին արտահանող կազմակերպությունների և այն կազմակերպությունների հետ, որոնք դիմել են արտահանողների ցուցակում ընդգրկվելու համար, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների հետ: Հանդիպումը նախաձեռնվել էր Ծառայության կողմից՝ ելնելով ՀՀ-ից Մաքսային միության երկրներ (Ռուսաստանի Դաշնություն, Ղազախստանի Հանրապետություն, Բելառուսի Հանրապետություն) ձուկ-ձկնամթերքի և խեցգետնի արտահանման գործընթացում տեղի ունեցած […]

Անհամապատասխանություն սահմանային հսկիչ կետում. 03.07.2013

2013թ. հուլիսի 03-ին Մեղրիի մաքսակետով Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն փորձ է արվել ներմուծել 40.000կգ կերակրի աղ: Երևանի սահմանային հսկիչ կետի տեսուչի կողմից կատարվել է նմուշառում, և լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ աղի մեջ կադմիումի ցուցանիշը բարձր է, ուստի արգելվել է աղի ողջ խմբաքանակի ներկրումը ՀՀ:

Արգելվել է «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի կողմից «Օսկար մինի» ապրանքանիշի պաղպաղակի արտադրության ջնարակապատման և փայտիկավորման գործառույթները և «Էկլեր» ու «Զեֆիր» ապրանքանիշի հրուշակեղենի արտադրությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության պետի 2013 թվականի հունիսի 25-ի թիվ 372-Ա հրամանի հիման վրա «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում «Օսկար մինի» ապրանքանիշի պաղպաղակից, «Էկլեր» և «Զեֆիր» ապրանքանիշի հրուշակեղենից 2013 թվականի հուլիսի 2-ին կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության:

Համաձայն «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի արձանագրության՝ «Օսկար մինի» ապրանքանիշի պաղպաղակը մանրէաբանական ցուցանիշներով […]

Վերացվել է «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի կողմից «Օսկար մինի» ապրանքանիշի պաղպաղակի արտադրության ջնարակապատման և փայտիկավորման գործառույթների և «Էկլեր» ու «Զեֆիր» ապրանքանիշի հրուշակեղենի արտադրության արգելանքը

Ինչպես նշվել է ավելի վաղ, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2013թ. հուլիսի 15-ի հրամանով արգելվել էր «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի կողմից «Օսկար մինի» ապրանքանիշի պաղպաղակի արտադրության ջնարակապատման և փայտիկավորման գործառույթները և «Էկլեր» և «Զեֆիր» ապրանքանիշի հրուշակեղենի արտադրությունը, ինչպես նաև «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի տնօրենին տրվել էր հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները:

Նկատի ունենալով, որ որոշմամբ տրված առաջադրանքները […]

Նորզելանդական «Fonterra» կաթնամթերքի մասին

Ինչպես հայտնի է, ներկրվող բեռն ուղեկցող փաստաթղթերի՝ ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանության դեպքում սովորաբար բեռը չի ենթարկվում լաբորատոր փորձաքննության` համաձայն ՀՀ օրենսդրության: Սակայն հիմք ընդունելով 2013թ. օգոստոսի 3-ից 5-ը լրատվամիջոցներում առկա հրապարակումներն այն մասին, որ նորզելանդական «Ֆոնտեռա» («Fonterra») ընկերության կողմից արտադրված կաթնամթերքում բոտուլիզմ առաջացնող Clostridium botulinum մանրէ կարող է հայտնաբերվել՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության […]

Արգելվել է «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի մի քանի արտադրատեսակների արտադրությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության պետի 2013 թվականի հուլիսի 23-ի թիվ 433-Ա հրամանի հիման վրա «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ում իրականացված ստուգման ընթացքում «Քամած մածուն», «Մածուն 3.2%», «Կաթ պաստերացված», «Թան», «Կաթնաշոռ 2%», «Կաթնաշոռ 9%», «Թթվասեր» արտադրատեսակներից 2013 թվականի հուլիսի 29-ին կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության:

Համաձայն «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի արձանագրության՝ «Քամած […]

Վերացվել է «Երևան Կաթ» ՍՊԸ-ի կողմից «Բրիկետ», «Ֆակել», «Էսկիմո», «Պլոմբիր» ապրանքանիշի պաղպաղակների արտադրության արգելանքը

Ինչպես նշվել է ավելի վաղ, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2013թ. օգոստոսի 06-ի որոշմամբ արգելվել էր «Երևան Կաթ» ՍՊԸ-ի կողմից «Բրիկետ», «Ֆակել», «Էսկիմո», «Պլոմբիր» ապրանքանիշի պաղպաղակների արտադրությունը, ինչպես նաև «Երևան Կաթ» ՍՊԸ-ի տնօրենին տրվել է հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները:

Նկատի ունենալով, որ որոշմամբ տրված առաջադրանքները կատարվել են, և «Երևան Կաթ» ՍՊԸ-ի տնօրենի կողմից Ծառայություն […]

Ի պատասխան «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի տարածած տեղեկատվության

Ի պատասխան «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի տարածած տեղեկատվության, որ «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի արտադրության «Քամած մածուն», «Մածուն 3.2%», «Կաթ պաստերացված», «Թան», «Կաթնաշոռ 2%», «Կաթնաշոռ 9%», «Թթվասեր» արտադրատեսակների բացասական արդյունքների մասով կրկնակի փորձաքննություն չի կատարվել՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը տեղեկացնում է, որ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2013 թվականի հուլիսի 23-ի թիվ […]

Վերացվել է «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի արտադրատեսակների արգելանքը

Ինչպես նշվել էր ավելի վաղ, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2013թ. օգոստոսի 08-ի որոշմամբ արգելվել էր «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի կողմից «Քամած մածուն», «Մածուն 3.2%», «Կաթ պաստերացված», «Թան», «Կաթնաշոռ 2%», «Կաթնաշոռ 9%», «Թթվասեր» արտադրատեսակների արտադրությունը, ինչպես նաև «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի փոխտնօրենին տրվել էր հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները:

Նկատի ունենալով, որ որոշմամբ տրված առաջադրանքները […]