ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Uncategorised

/Uncategorised

Հայաստանում ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ սեմինար

2013թ. հունիսի 12-13-ը Հայաստանում ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ սեմինար «Սննդամթերքի ոլորտի օրենսդրություն, միջազգային փորձի ներդրման անհրաժեշտությունը Հայաստանի սանիտարական և բուսասանիտարական ոլորտի գործունեության վրա» թեմայով, որը կազմակերպված էր ԱՄՆ գյուղդեպարտամենտի կողմից:

Սեմինարին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության, առողջապահության նախարարությունների, ինչպես նաև սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ներկայացուցիչներ: Սեմինարն ինտերակտիվ էր, բազմափորձ պրոֆեսոր սեմինարավարների կողմից մասնակիցներին տրվեցին խնդիրներ, խմբային աշխատանքներից […]

Հագվիում խոզերի անկումների մասին

2013 թվականի հունիսի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Լոռու մարզի Հագվի համայնքում տեղի է ունեցել 11 գլուխ խոզի անկում: Անկած խոզերից վերցված ախտաբանաանատոմիական նմուշը Ծառայության աշխատակիցների կողմից ուղարկվել է լաբորատոր փորձաքննության:

Փորձաքննության նախնական արդյունքներով նմուշում ախտորոշվել էպաստերելյոզ հիվանդություն: Նշված հիվանդությունը վայրի և ընտանի կենդանիների վարակիչ հիվանդություն է, որը մարդու և կենդանիների համար ընդհանուր հիվանդությունների շարքին չի դասվում: […]

Արգելվել է «Ատոմմիլեն» ՍՊԸ-ի կողմից արտադրվող մի շարք արտադրատեսակների արտադրությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2013 թվականի մայիսի 17-ի թիվ 284-Ա հրամանի հիման վրա իրականացված ստուգման ընթացքում «Ատոմմիլեն» ՍՊԸ-ի արտադրության «Էկլեր», «Գլազուրապատ էկլեր», «Նապոլեոն», «Միկադո» և «Տղամարդու իդեալ» արտադրանքներից կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության: Համաձայն 2013 թվականի հունիսի 10-ի կրկնակի փորձարկման արձանագրության՝ «Ատոմմիլեն» ՍՊԸ-ի արտադրության «Էկլեր» (մանրէաբանական ՄԱՖԱՄ և ոսկեգույն ստաֆիլակոկ […]

Հագվիում խոզերի անկումների մասին. փորձաքննության վերջնական արդյունքները

Ինչպես նշել էին ավելի վաղ, 2013 թվականի հունիսի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Լոռու մարզի Հագվի համայնքում տեղի էր ունեցել 11 գլուխ խոզի անկում: Անկած խոզերից վերցված ախտաբանաանատոմիական նմուշը Ծառայության աշխատակիցների կողմից ուղարկվել էր լաբորատոր փորձաքննության:

Փորձաքննության նախնական արդյունքներով նմուշում ախտորոշվել էպաստերելյոզ հիվանդություն: Այժմ պատրաստ են նաև փորձաքննության վերջնական արդյունքները, և պաստերելյոզի ախտորոշումը հաստատվել է:

Ի պատասխան լրատվամիջոցներում […]

Արգելվել է «Պանացեա» ՍՊԸ-ի կողմից «Նարինե կաթնաթթվային մթերք» և «Նարինե բակտերիալ խտանյութ» արտադրատեսակների արտադրությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2013 թվականի մայիսի 30-ի թիվ 308-Ա հրամանի հիման վրա իրականացված ստուգման ընթացքում «Պանացեա» ՍՊԸ-ի արտադրության «Նարինե կաթնաթթվային մթերք» և «Նարինե բակտերիալ խտանյութ» արտադրանքներից կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության:

Համաձայն 2013 թվականի հունիսի 14-ի կրկնակի փորձարկման արձանագրության՝ «Պանացեա» ՍՊԸ-ի արտադրության «Նարինե կաթնաթթվային մթերք» (ԱՑԽՄ մանրէաբանական ցուցանիշով) և «Նարինե […]

Արգելվել է Թուրքիայի Հանրապետությունում արտադրված «Քրինոս» ապրանքային նշանի թահինի քունջութային մածուկի ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք

Հաշվի առնելով Թուրքիայի Հանրապետության Կոնյա բնակավայրից ներկրած «Քրինոս» ապրանքային նշանի թահինի քունջութային մածուկից «Սալմոնելլա Մոնտեվիդեո» և «Սալմոնելլա Մբանդակա» շտամներով պայմանավորված ԱՄՆ-ի վեց նահանգներում և Նոր Զելանդիայում արձանագրված «սալմոնելոզ» հիվանդության բռնկման դեպքերի վերաբերյալ «Սննդամթերքի անվտանգության մարմինների միջազգային ցանցի» (INFOSAN Alert) կողմից ստացված հաղորդագրությունը՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2013 թվականի հունիսի 21-ի թիվ 368-Ա […]

Պաղպաղակի շուկայի մասին

Ի պատասխան վերջին օրերի ընթացքում զանգվածային լրատվամիջոցներով տարածված հրապարակումներին՝ պաղպաղակի շուկայում առկա «խախտումների» վերաբերյալ՝ հայտնում ենք ձեզ, որ ՀՀ կառավարության «Կաթին կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկակական կանոնակարգը հաստատելու մասին» 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1925-Ն որոշմամբ կարգավորվում է պաղպաղակի արտադրությանը ներկայացվող պահանջները և հասկացությունների բաժնում հստակ տրված են կաթնաբուսական և կաթնային հիմքով պաղպաղակների […]

Հանդիպում պաղպաղակ արտադրողների հետ

Ս․թ․ հունիսի 28-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում կազմակերպվել է քննարկում «Պաղպաղակի արտադրության ոլորտում առկա խնդիրները, բացթողումները և դրանց լուծման ուղիները» թեմայով։ Քննարկմանը մասնակցել են՝ ՀՀ Գն սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Արման Արարատյանը, ՀՀ Գն սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության […]

Վերացվել է «Պանացեա» ՍՊԸ-ի կողմից «Նարինե կաթնաթթվային մթերք» և «Նարինե բակտերիալ խտանյութ» արտադրատեսակների արտադրության արգելանքը

Ինչպես նշվել է ավելի վաղ, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2013թ. հունիսի 21-ի հրամանով արգելվել էր «Պանացեա» ՍՊԸ-ի կողմից «Նարինե կաթնաթթվային մթերք» և «Նարինե բակտերիալ խտանյութ» արտադրատեսակների արտադրությունը, և «Պանացեա» ՍՊԸ-ի տնօրենին տրվել էր համապատասխան հանձնարարական՝ վերացնելու արտադրամասում հայտնաբերված խախտումները:

Նկատի ունենալով, որ որոշմամբ տրված առաջադրանքները կատարվել են, և ս.թ. հուլիսի 2-ին «Պանացեա» ՍՊԸ-ի […]

Հերքում հրապարակման վերաբերյալ

«2013 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում իրականացված դիտարկումների և ուսումնասիրությունների արդյունքները» հրապարակման մեջ մակնշման խնդիր ունեցող արտադրանք շուկայահանած ընկերությունների ցանկում առկա «ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ» ԳՈՐԾԱՐԱՆ ՓԲԸ» անվանման փոխարեն պետք է լինի «ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏ» ԲԲԸ» անվանումը:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայցում է «ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ-ի և ընթերցողի ներողամտությունը վրիպակի համար: