ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Uncategorised

/Uncategorised

Պաստառ սննդամթերքի ընդունման, մերժման և պահման պայմանների վերաբերյալ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Հայաստանում Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի (CARD) հետ միասին տպագրել են սպառման կետերում սննդամթերքի ընդունման, մերժման և պահման պայմաններին նվիրված պաստառներ՝ 2000 օրինակ:

Պաստառները կփակցվեն սննդամթերքի սպառման կետերում:

Ծանոթացեք պաստառին PDF

Հայտարարություն ընտանի թռչունների վերաբերյալ

2013թ. մայիսի 16-ին և 17-ին ՀՀ տարածքում գործող բոլոր թռչնաբուծական ֆաբրիկաներում Ծառայության մարզային կառույցների տեսուչների կողմից իրականացվել են ուսումնասիրություններ: Արձանագրվել է, որ թռչնաֆաբրիկաներում անկումների տեսակարար կշիռը նորմայի սահմաններում է, և ինֆեկցիոն հիվանդությունների դեպքեր չեն արձանագրվել: Ուստի լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությունն այն մասին, որ Հանրապետությունում արձանագրվել են անկումների և հիվանդությունների մեծաքանակ դեպքեր, իրականությանը չի համապատասխանում:

Անհամապատասխանություն սահմանային հսկիչ կետում. 20.05.2013

Իրանի Իսլամական Հանրապետությունից ներկրվող 20420 կգ կշռով մսոսկրային ալյուրի բեռն ուղեկցող փաստաթղթերի բացակայության պատճառով Ագարակի սահմանային հսկիչ կետում ձևակերպվել է բեռի տնօրինման արգելման կարգադրագիր: Կատարվել է բեռի զննում և նմուշառում: Լաբորատոր փորձաքննության արդյունքում փորձանմուշները ճանաչվել են օգտագործման համար վտանգավոր, և 2013թ. մայիսի 5-ին բեռը հետ է ուղարկվել:

Անհամապատասխանություն սահմանային հսկիչ կետում. 23.05.2013

2013թ. մայիսի 23-ին Վրաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն է ներկրվել կաթի փոշի՝ 22 874 կգ մաքուր քաշով, ծագման երկիրը՝ Բելգիա: Բեռն ուղեկցող փաստաթղթերի բացակայության պատճառով Բագրատաշենի սահմանային հսկիչ կետում ձևակերպվել է ՀՀ ներմուծվող բեռի տնօրինման արգելման կարգադրագիր: Երևանի սահմանային հսկիչ կետի տեսուչի կողմից բեռի զննման ժամանակ պարզվել է, որ բեռի պիտանիության ժամկետի լրանալուն մնացել է 1 […]

«Աշտարակ Կաթ» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրության և դիտարկման արդյունքները

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «թեժ գծին» հնչած ահազանգերի հիման վրա «Աշտարակ Կաթ» փակ բաժնետիրական ընկերության արտադրության կաթնամթերքի մակնշման, պիտանիության ժամկետի, անվտանգության ու որակի պահանջներին համապատասխանությունը գնահատելու նպատակով ս.թ. մայիսի 31-ից մինչև հունիսի 1-ը «Աշտարակ Կաթ» ընկերությունում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի ժ/պ Հ.Հայրապետյանի հրամանով (2013 թվականի մայիսի 30-ի N 312-Ա) իրականացվել […]

Պեմզաշենում անկումների մասին

2013 թվականի մայիսի 24-30-ը Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում տեղի է ունեցել 5 գլուխ հորթի անկում: Անկած հորթերից վերցված նմուշը ուղարկվել է լաբորատոր փորձաքննության:

Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ կենդանիների մոտ ախտորոշվել են թեյլերյոզ և պաստերելյոզ հիվանդությունները: Նշված հիվանդությունները մարդու և կենդանիների համար ընդհանուր հիվանդությունների դասին չեն պատկանում և բուժելի են: Նշված հիվանդություններով հիվանդ՝ սպանդի կամ հարկադիր […]

Շուկայահանված ձվի վերաբերյալ

Ի պատասխան ս.թ. հունիսի 4-ից 5-ը ՀՀ զանգվածային լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկատվության այն մասին, որ Հայաստանի Հանրապետության մի քանի մարզերում և Երևան քաղաքի Չարբախ թաղամասի խանութներից մեկում վաճառվում են վնասակար ձվեր՝ ներքոնշյալ լուսանկրաներով, և դրանք վնասակար են՝ հայտնում ենք, որ համաձայն սննդամթերքի անվտանգության ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրության՝ առանց համալիր լաբորատոր հետազոտությունների իրականացման, միայն մասնագետի զգայական հետազոտությամբ (դիտման միջոցով) […]

«Նարինե» կաթնաթթվային մթերքի վերաբերյալ

Արձագանքելով այսօր՝ հունիսի 10-ին, ԶԼՄ-ներով տարածված հաղորդագրությանը և լուսանկարներին, որոնցում պատկերված են պիտանիության ժամկետն անցած «Նարինե» կաթնաթթվային մթերք, ՀԴՄ կտրոն և չեկ, Ծառայության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության ներկայացուցիչներն այցելեցին չեկի վրա նշված հասցեով տեղակայված «Նատալի Ֆարմ» ՍՊԸ՝ Կասյան 2 հասցեով տեղակայված դեղատուն:

Գնելով «Նարինե» մթերքի նմուշ՝ պարզվեց, որ տվյալ դեղատանը չեկի վրա նշված […]

«Ալկոհոլային թունավորման» վերաբերյալ

Արձագանքելով 2013թ. հունիսի 11-ին ԶԼՄ-ներով տարածված տեղեկատվությանն այն մասին, որ հունիսի 10-ին՝ ժամը 08։00-ին, ալկոհոլային թունավորման նախանշաններով Վայքի բժշկական կենտրոն է տեղափոխվել Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Ա. Մելիքյան 18/22 տան բնակիչ, 1962թ. ծնված Ռոմիկ Գրիգորյանը, Ծառայությունը ճշտել է հանգամանքները և պարզել, որ վերոնշյալ քաղաքացին տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, ու նրա մոտ սննդային կամ […]

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պաշտոնական կայքի բացման շնորհանդեսը

2013 թվականի հունիսի 14-ին ք. Երևանի «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի «Էրեբունի» սրահում տեղի ունեցավ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պաշտոնական կայքի բացման շնորհանդեսը:

Կայքը ներկայացրեց Ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը:

Նրա ներկայացմամբ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պաշտոնական նոր կայքը ուղղակի կայք չէ. այն նաև հանդիսանում է տեղեկատվության ներմուծման և ստացման ճկուն համակարգ: Կայքի միջոցով հանրությունը […]