ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Uncategorised

/Uncategorised

Ծառայությանը կից հանրային կոմիտեի նիստ

Ս.թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության խորհրդակցությունների դահլիճում կայացավ Հանրային կոմիտեի նիստ, որի ընթացքում Ծառայության պետ Ա.Բախչագուլյանը մասնակիցներին ներկայացրեց 2012թ.-ի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում Ծառայության կողմից իրականացված դիտարկումների արդյունքները:
Ծառայության պետն իր մտահոգությունը հայտնեց օրենսդրական բացի նկատմամբ և նշեց, որ նոր օրենքներ են նախագծվում այդ բացը լրացնելու նպատակով, քանի որ դիտարկումների ընթացքում հայտնաբերված […]

Տարածաշրջանային սեմինար Անթալիայում (Թուրքիա)

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ, FAO) Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի կողմից ս.թ. դեկտեմբերի 3-ից 8-ը Անթալիա քաղաքում անցկացվել է սեմինար-խորհրդակցություն «Պահպանել և բազմապատկել գյուղատնտեսության ռեսուրսապահպանման, բույսերի պաշտպանության արդյունավետ մեթոդները» թեմայով:

Սեմինարին Հայաստանի Հանրապետությունից մասնակցել են՝ Բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը, Բուսասանիտարիայի տեսչության պետի տեղակալ Գուրգեն Խաչատրյանը և Ռիսկերի կառավարման վարչության բուսասանիտարիայի ռիսկերի կառավարման բաժնի […]

«Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության իրականացումը» թեմայով համաժողով

Ս.թ. դեկտեմբերի 12-ին կայացավ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից կազմակերպված և սննդամթերքի անվտանգության համակարգի հզորացման գործողությունների ծրագրին նվիրված դոնոր համաժողով: Համաժողովի նպատակն էր՝ դոնոր հանրության ներգրավումը սննդամթեքի անվտանգության համակարգի հզորացման ռազմավարության գործողությունների ծրագրի իրականացման գործում:

Համաժողովին ներկաների շարքում էին սննդամթերքի անվտանգության ոլորտում գործունեություն ծավալող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում` Համաշխարհային բանկը, Միջազգային ֆինանսական կորպորացիան, […]

Սեմինար Աստանայում

Ս.թ. դեկտեմբերի 12-ից 13-ը Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում տեղի է ունեցել Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (ԿԱՀԿ, OIE) կողմից կազմակերպված սեմինար «Պետականորեն լիազորված անասնաբուժական մարմիններ» թեմայով: Սեմինարին մասնակցել է նաև Ծառայության աշխատակազմի ռիսկերի կառավարման վարչության անասնաբուժական ռիսկերի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ Արա Պողոսյանը: Նա, օրակարգի համաձայն, հանդես է եկել զեկույցով, որը  մեծ հետաքրքրության և հավանության է […]

Բուսասանիտարիայի ոլորտը կարգավորող միջազգային եւ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի ձեռնարկ

ՀՀ կառավարության աջակցությամբ և ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ 2012թ. լույս տեսավ «Բուսասանիտարիայի ոլորտը կարգավորող միջազգային և Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի ձեռնարկը», որը ներառում է բուսասանիտարիայի ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև ﬕջազգային բոլոր այն օրենքները, իրավական ակտերը, որոնք նպաստում են Հայաստանի Հանրապետության բուսասանիտարիայի ոլորտը ﬕջազգային չափանիշներին համապատասխան կազմակերպելուն:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության […]

2012 թվականին իրականացված սահմանային հսկողության արդյունքները

Ներկայացվում է 2012 թվականի ընթացքում սահմանային պետական հսկողության ժամանակ արձանագրված Հայաստանի Հանրապետություն ներմուծված կամ Հայաստանի Հանրապետությունից արտահանված սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների, ինչպես նաև կենդանական ծագում ունեցող հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների և կերային հավելումների, բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների վերաբերյալ ներքոնշյալ տեղեկատվությունը:

2012 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետություն ներմուծվել է 133.248.781,20 կգ սննդամթերք […]

Կառավարության որոշումներ. 2012թ.

Ներկայացվում է Ծառայության գործունեության ոլորտին առնչվող ՀՀ կառավարության որոշումների համալրված ցանկը:

Ծառայության պետի հրամաններ. 2012թ.

Ներկայացվում է Ծառայության պետի հրամանների համալրված ցանկը:

Սեմինար «Միջազգային պայմանագրերի ազդեցությունը Հայաստանի սանիտարական և բուսասանիտարական գործունեության վրա» թեմայով

2013թ. մարտի 25-ին «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ սեմինար «Միջազգային պայմանագրերի ազդեցությունը Հայաստանի սանիտարական և բուսասանիտարական գործունեության վրա» թեմայով, որը կազմակերպված էր Ծառայության կողմից` Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով` «Ձեռնարկությունների զարգացում և շուկայի մրցունակություն» ծրագրի շրջանակներում:

Սեմինարի բացմանն իր ողջույնի խոսքով հանդես եկավ Ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը: Զեկույցներ ներկայացրեցին Ձեռնարկությունների […]

Սյունիքի մարզում տեղի ունեցած վթարի արդյունքում անկած ձկների մասին

2013թ. մայիսի 5-ին` ժամը 01:30-ի սահմաններում, Մեղրի մաքսակետ-Երևան Մ-2 միջպետական ավտոմայրուղու 76-րդ կմ-ում «Սկանիա» մակնիշի ավտոմեքենայի վթարի ենթարկվելու հետևանքով կցորդին ամրացված ցիստեռնի մեջ բեռնված նատրիումի հիպոքլորիդի խտալուծույթը (ակտիվացված քլորով լուծույթ՝ «ժավել») թափվել է ճանապարհամերձ հողատարածքում և Ողջի գետի մեջ` շրջակա միջավայրին պատճառել վնասներ: ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, ՀՀ ԲՆ բնապահպանության պետական տեսչության Սյունիքի տարածքային […]