ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Uncategorised

/Uncategorised

Մանկական սննդամթերքի հայերեն մակնշումը կամբողջացվի

Դիտարկում իրականացնելով «Սլավ գրուպ» ՓԲԸ-ում (հունիսի 20-ին տրված հրամանի հիման վրա)՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պարզել է, որ իրացման կետերում առկա՝ NUTRICIA Nutrilon ProNutra+ ապրանքանիշի մանկական սննդամթերքը թեև տարայի վրա ունի հայերեն մակնշում, սակայն որոշ տեղեկություններ ամբողջական են ռուսերեն տարբերակում և հայերեն ներդիրի մեջ:

Հղում կատարելով «Սննդամթերքի մակնշման մասին» Մաքսային Միության  022/2011 տեխնիկական կանոնակարգի […]

ՌԴ ֆինանսավորմամբ՝ կվերակառուցվի և կվերազինվի ՍԱՊԾ ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոնը

Աշխատանքային այցով Հայաստանում է Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության պատվիրակությունը՝ Ծառայության պետի տեղակալ Նիոլայ Վլասովի գլխավորությամբ: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանի հետ հունիսի 19-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում  քննարկվել է ՍԱՊԾ կազմում գտնվող՝ «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի վերակառուցման և վերազինման  հարցը: Նշենք, […]

Սեպտեմբերի 1-ից հացը և միսը կտեղափոխվեն միայն սանիտարական անձնագրեր ունեցող փոխադրամիջոցներով

2017թ. հունիսի 11-ից ուժի մեջ է մտել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից ընդունված՝ սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների սանիտարական անձնագրի օրինակելի ձևը և տրամադրման կարգը: Ըստ այդմ՝ սանիտարական անձնագիրը հավաստում է սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցի համապատասխանությունը հիգիենիկ, սանիտարահամաճարակային, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերի պահանջներին: Այն ներդրվելու է փուլային տարբերակով՝ մինչև 2020 թվականը, տրվելու է մեկ տարի ժամկետով […]

Անհամապատասխանություն սահմանային հսկիչ կետում. 30.06.2013

2013թ. հունիսի 30-ին Ագարակի մաքսակետով Իրանի Իսլամական Հանրապետության Մազանդարան վարչական տարածքից Հայաստանի Հանրապետություն փորձ է արվել ներմուծել 26.000 հատ մեկ օրական հավի ճուտ: Քանի որ առկա է ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետի 2011թ. հոկտեմբերի 20-ի N 42-Ա հրամանը «Իրանի Իսլամական Հանրապետության Մազանդարան վարչական տարածքից կենդանի թռչնի, բոլոր տեսակի թռչնամթերքի, ապրանքային եւ ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, […]

Անհամապատասխանություն սահմանային հսկիչ կետում. 09.10.2012

2012 թվականի հոկտեմբերի 9-ին Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն փորձ է արվել ներկրել 17.280,0 կգ մաքուր քաշով տոմատի մածուկ: Կատարվել է բեռի զննում և նմուշառում: Նմուշներն ուղարկվել են լաբորատոր փորձաքննության, որի արդյունքներով պարզվել է, որ բեռի փոխադրման ժամանակ ջերմային ռեժիմի խախտման հետևանքով բեռը փչացել է:

Անհամապատասխանություն սահմանային հսկիչ կետում. 26.10.2012

2012 թվականի հոկտեմբերի 26-ին Իտալիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն փորձ է արվել ներմուծել 318,75 կգ չիպս: Կատարվել է նմուշառում, նմուշներն ուղարկվել են լաբորատոր փորձաքննության, որի արդյունքներով պարզվել է, որ բեռի փոխադրման ժամանակ ջերմային ռեժիմի խախտման հետևանքով բեռը փչացել է:

Անհամապատասխանություն սահմանային հսկիչ կետում. 30.10.2012

2012 թվականի հոկտեմբերի 30-ին Արաբական Միացյալ Էմիրություններից Հայաստանի Հանրապետություն փորձ է արվել ներկրել 1.173,0 կգ մաքուր քաշով ալյումինե նրբաթիթեղյա ափսեներ: Կատարվել է բեռի զննում և նմուշառում: Փորձանմուշներն ուղարկվել են լաբորատոր փորձաքննության, որի արդյունքներով պարզվել է, որ որ փորձանմուշներում թունավոր տարրերից մանգանի և պղնձի քանակները նորմատիվից բարձր են:

Հայտնաբերվել են խախտումներ պանրի արտադրության ոլորտում

2012թ. սեպտեմբեր – հոկտեմբեր ամիսներին Ծառայություն կողմից ստուգումներ են իրականացվել պանրի արտադրությամբ զբաղվող թվով 59 տնտեսավարող սուբյեկտների մոտ:

Ստուգումների արդյունքում բոլոր արտադրող կազմակերպությունների արտադրանքից կատարվել է նմուշառում և ուղարկվել լաբորատոր փորձաքննության, որի արդյունքում թվով 18 տնտեսավարող սուբյեկտների արտադրանքը ճանաչվել է վտանգավոր մանրէաբանական (ԱՑԽՄ) ցուցանիշներով: Վտանգավոր ճանաչված պանրի խմբաքանակի իրացումը կասեցվել է, և 5.540 կգ պանիր օգտահանվել […]

Անհամապատասխանություն սահմանային հսկիչ կետում. 29.10.2012-05.11.2012.

2012թ. հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 5-ը ընկած ժամանակահատվածում սահմանային հսկիչ կետերում Ծառայության կողմից իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներկրված 17.280 կգ մաքուր քաշով տոմատի մածուկը, ծագման երկիրը՝ ԻԻՀ, չունի բեռն ուղեկցող փաստաթղթեր: Ագարակի սահմանային հսկիչ կետում ձևակերպվել է ՀՀ ներմուծվող բեռի տնօրինման արգելման կարգադրագիր, և Երևանի սահմանային հսկիչ կետի տեսուչի կողմից […]

Անհամապատասխանություն սահմանային հսկիչ կետում. 22.10.2012

Ս.թ. հոկտեմբերի 22-ին Արաբական Միացյան Էմիրություններից Հայաստանի Հանրապետություն են ներկրվել ալյումինե նրբաթիթեղյա ափսեներ՝ 471կգ մաքուր քաշով: Բեռն ուղեկցող փաստաթղթերի բացակայության պատճառով Երևանի սահմանային հսկիչ կետի կողմից կատարվել է բեռի զննում և նմուշառում: Լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել  է, որ փորձանմուշներում  մանգանի քանակը նորմատիվից բարձր է: