ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Uncategorised

/Uncategorised

2012 թվականին իրականացված սահմանային հսկողության արդյունքները

Ներկայացվում է 2012 թվականի ընթացքում սահմանային պետական հսկողության ժամանակ արձանագրված Հայաստանի Հանրապետություն ներմուծված կամ Հայաստանի Հանրապետությունից արտահանված սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների, ինչպես նաև կենդանական ծագում ունեցող հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների և կերային հավելումների, բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների վերաբերյալ ներքոնշյալ տեղեկատվությունը:

2012 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետություն ներմուծվել է 133.248.781,20 կգ սննդամթերք […]

Կառավարության որոշումներ. 2012թ.

Ներկայացվում է Ծառայության գործունեության ոլորտին առնչվող ՀՀ կառավարության որոշումների համալրված ցանկը:

Ծառայության պետի հրամաններ. 2012թ.

Ներկայացվում է Ծառայության պետի հրամանների համալրված ցանկը:

Սեմինար «Միջազգային պայմանագրերի ազդեցությունը Հայաստանի սանիտարական և բուսասանիտարական գործունեության վրա» թեմայով

2013թ. մարտի 25-ին «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ սեմինար «Միջազգային պայմանագրերի ազդեցությունը Հայաստանի սանիտարական և բուսասանիտարական գործունեության վրա» թեմայով, որը կազմակերպված էր Ծառայության կողմից` Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով` «Ձեռնարկությունների զարգացում և շուկայի մրցունակություն» ծրագրի շրջանակներում:

Սեմինարի բացմանն իր ողջույնի խոսքով հանդես եկավ Ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը: Զեկույցներ ներկայացրեցին Ձեռնարկությունների […]

Սյունիքի մարզում տեղի ունեցած վթարի արդյունքում անկած ձկների մասին

2013թ. մայիսի 5-ին` ժամը 01:30-ի սահմաններում, Մեղրի մաքսակետ-Երևան Մ-2 միջպետական ավտոմայրուղու 76-րդ կմ-ում «Սկանիա» մակնիշի ավտոմեքենայի վթարի ենթարկվելու հետևանքով կցորդին ամրացված ցիստեռնի մեջ բեռնված նատրիումի հիպոքլորիդի խտալուծույթը (ակտիվացված քլորով լուծույթ՝ «ժավել») թափվել է ճանապարհամերձ հողատարածքում և Ողջի գետի մեջ` շրջակա միջավայրին պատճառել վնասներ: ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, ՀՀ ԲՆ բնապահպանության պետական տեսչության Սյունիքի տարածքային […]

Պաստառ սննդամթերքի ընդունման, մերժման և պահման պայմանների վերաբերյալ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Հայաստանում Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի (CARD) հետ միասին տպագրել են սպառման կետերում սննդամթերքի ընդունման, մերժման և պահման պայմաններին նվիրված պաստառներ՝ 2000 օրինակ:

Պաստառները կփակցվեն սննդամթերքի սպառման կետերում:

Ծանոթացեք պաստառին PDF

Հայտարարություն ընտանի թռչունների վերաբերյալ

2013թ. մայիսի 16-ին և 17-ին ՀՀ տարածքում գործող բոլոր թռչնաբուծական ֆաբրիկաներում Ծառայության մարզային կառույցների տեսուչների կողմից իրականացվել են ուսումնասիրություններ: Արձանագրվել է, որ թռչնաֆաբրիկաներում անկումների տեսակարար կշիռը նորմայի սահմաններում է, և ինֆեկցիոն հիվանդությունների դեպքեր չեն արձանագրվել: Ուստի լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությունն այն մասին, որ Հանրապետությունում արձանագրվել են անկումների և հիվանդությունների մեծաքանակ դեպքեր, իրականությանը չի համապատասխանում:

Անհամապատասխանություն սահմանային հսկիչ կետում. 20.05.2013

Իրանի Իսլամական Հանրապետությունից ներկրվող 20420 կգ կշռով մսոսկրային ալյուրի բեռն ուղեկցող փաստաթղթերի բացակայության պատճառով Ագարակի սահմանային հսկիչ կետում ձևակերպվել է բեռի տնօրինման արգելման կարգադրագիր: Կատարվել է բեռի զննում և նմուշառում: Լաբորատոր փորձաքննության արդյունքում փորձանմուշները ճանաչվել են օգտագործման համար վտանգավոր, և 2013թ. մայիսի 5-ին բեռը հետ է ուղարկվել:

Անհամապատասխանություն սահմանային հսկիչ կետում. 23.05.2013

2013թ. մայիսի 23-ին Վրաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն է ներկրվել կաթի փոշի՝ 22 874 կգ մաքուր քաշով, ծագման երկիրը՝ Բելգիա: Բեռն ուղեկցող փաստաթղթերի բացակայության պատճառով Բագրատաշենի սահմանային հսկիչ կետում ձևակերպվել է ՀՀ ներմուծվող բեռի տնօրինման արգելման կարգադրագիր: Երևանի սահմանային հսկիչ կետի տեսուչի կողմից բեռի զննման ժամանակ պարզվել է, որ բեռի պիտանիության ժամկետի լրանալուն մնացել է 1 […]

«Աշտարակ Կաթ» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրության և դիտարկման արդյունքները

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «թեժ գծին» հնչած ահազանգերի հիման վրա «Աշտարակ Կաթ» փակ բաժնետիրական ընկերության արտադրության կաթնամթերքի մակնշման, պիտանիության ժամկետի, անվտանգության ու որակի պահանջներին համապատասխանությունը գնահատելու նպատակով ս.թ. մայիսի 31-ից մինչև հունիսի 1-ը «Աշտարակ Կաթ» ընկերությունում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի ժ/պ Հ.Հայրապետյանի հրամանով (2013 թվականի մայիսի 30-ի N 312-Ա) իրականացվել […]