ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Uncategorised

/Uncategorised

Արգելվել է վտանգավոր ձուկը ներմուծել Հայաստան

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սահմանային հսկողության շրջանակներում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունից ներկրվող 24 հազար 700 կգ պանգասիուս տեսակի սառեցված ձուկը նմուշառել է և ուղարկել լաբորատոր փորձաքննութան, որի արդյունքում պարզվել է, որ ձկան խմբաքանակը մանրէաբանական մի քանի ցուցանիշներվ չի համապատասխանում ՀՀ օրենսդրությամբ

սահմանված պահանջներին:

Հաշվի առնելով հայտնաբերված անհամապատասխանությունները՝ արգելվել է ձկան խմբաքանակը ներմուծել հանրապետության տարածք: Վտանգավոր սննդամթերքը […]

Որոշում վարչական տուգանք նշանակելու մասին

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից Ծառայությանը հայտնի բոլոր փոստային հասցեներով Ա/Ձ Ռուբեն Ճարոյանին «Վարչական տուգանք նշանակելու մասին» որոշումը ուղարկելու, սակայն նրա կողմից ստացված չլինելու պատճառով որոշումը հրապարակվում է Ծառայության պաշտոնական կայքում՝ համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ մասի:

Արգելվել է թռչնամիս ներկրել ԱՄՆ-ի որոշ նահանգներից

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մայիսի 29-ի հրամանով՝ 2015 թվականի մայիսի 29-ից արգելվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ Արկանզաս, Կալիֆորնիա, Այդահո, Ինդիանա, Այովա, Կանզաս, Մինեսոտա, Միսսուրի, Մոնտանա, Նեբրասկա, Հյուսիսային Դակոտա, Հարավային Դակոտա, Օրեգոն, Վաշինգտոն, Վիսկոնսին, Վայոմինգ նահանգներից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել կենդանի թռչուն (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերք, հումք (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն […]

Անհամապատասխանություն սահմանային հսկիչ կետում

2014 թվականի հունիսի 17-ին Բագրատաշենի սահմանային հսկիչ կետով փորձ է արվել ներմուծել «БЕЛРЫБА» ընկերության արտադրության ապխտած ձկնամթերք («Кальмар», «Окунь», «Осетр»)` 16,2 կգ, որոնք ժամկետն անց են եղել:

Նշենք, որ սննդամթերքի պիտանելիության ժամկետն անցել է Վերին Լարսի փլուզումների արդյունքում բեռնափոխադրման ուշացման պատճառով:

Բրազիլիայից, Բելառուսից, Նիդեռլանդներից, ԱՄՆ-ից և Նոր Զելանդիայից ներկրված սննդամթերքի մեջ աղիքային ցուպիկ և սալմոնելային հարուցիչ հայտնաբերելու վերաբերյալ

Համաձայն ՀՀ օրենսդրության` ներկրվող բեռն ուղեկցող փաստաթղթերի` ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանության դեպքում չի ենթարկվում լաբորատոր փորձաքննության: Սակայն հիմք ընդունելով 2013թ. օգոստոսի 10-ին լրատվամիջոցներում առկա հրապարակումներն այն մասին, որ Բրազիլիայից՝ սառեցված և պահածոյացված միս, այդ թվում՝ թռչնամիս, Բելառուսից՝ ապխտած միս և կաթնաշոռ, Նիդեռլանդներից՝ պանիր, ԱՄՆ-ից՝ թռչնամիս և ձուկ, Նոր Զելանդիայից՝ ոչխարի միս ներկրելու դեպքում ներկրված սննդամթերքի […]

Անհամապատասխանություն սահմանային հսկիչ կետում. 30.05.2013

2013թ. մայիսի 30-ին Գոգավան մաքսակետով Վրաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն փորձ է արվել ներմուծել հինգ գլուխ խոզ (6-7 ամսական): Գոգավանի սահմանային հսկիչ կետի տեսուչի կողմից պետական սահմանային հսկողության ժամանակ պարզվել է, որ բացակայում են խմբաքանակն ուղեկցող փաստաթղթերը, և անասնաբուժական պահանջները բավարարված չեն, ուստի չի թույլատրվել կենդանիների ներմուծումը, և դրանք հետ են վերադարձվել: