ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Uncategorised

/Uncategorised

Կաթի փոշու ներկրման ծավալները նվազել են, ոչ թե ավելացել

Հաշվի առնելով վերջին օրերին մամուլում շրջանառվող լուրերը կաթի փոշու ներկրման ծավալների ավելացման մասին և կաթի մթերման գնի նվազումը դրանով պայմանավորելու փորձերը՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ 2015 թվական ընթացքում հանրապետություն կաթի փոշու ներկրման ծավալը նվազել է. 2014 թ. հինգ ամիսներին (հունվար-մայիս) ներմուծվել է 726.950 տոննա կաթի փոշի, 2015 թ. համադրելի ցուցանիշը […]

Վերացվել է «ՄԻԼԿԻ ԹԱԴ» ՍՊԸ-ի «Չանախ» պանիր արտադրատեսակի արտադրության կասեցումը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2015թ. մայիսի 4-ի որոշմամբ` կասեցվել էր «ՄԻԼԿԻ ԹԱԴ» ՍՊԸ-ի «Չանախ» պանիր արտադրատեսակի արտադրությունը:

Նկատի ունենալով, որ արտադրողը սահմանված ժամկետներում Ծառայության կողմից տրված բոլոր հանձնարարականները կատարել է` խախտումները վերացրել է, արտադրական սարքավորումները ախտահանել է, թողարկել է փորձնական արտադրանք և ներկայացրել լաբորատոր փորձաքննության, ինչպես նաև «ՉԱՆԱԽ» պանրի արտադրությունը համապատասխանեցրել է«Կաթին, կաթնամթերքին […]

Վահան գյուղում արձանագրված թունավորման դեպքերի վերաբերյալ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Գեղարքունիքի մարզայի կենտրոնը հունիսի 6-ին առավոտյան՝ ժամը 9:15-ին, առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից ահազանգ է ստացել այն մասին, որ թունավորումով Ճամբարակի առողջության կենտրոն են տեղափոխվել Վահան գյուղի բնակիչներ: Առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ հոսպիտալացված անձինք կերել են թութ՝ գնված երեկ միևնույն մարդուց:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մարզային տեսուչներն […]

Հանդիպում կանադացի խորհրդատուի հետ

Հուլիսի 17-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՌԴ-ում Կանադայի դեսպանատան գյուղատնտեսական խորհրդատու Լես Կոմորի գլխավորած պատվիրակության հետ: Հայաստան այցելության նպատակն է Հայաստանի և Կանադայի միջև կենդանական ծագման մթերքի առևտրային համագործակցության խթանումը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Կանադայից ՀՀ կենդանական ծագման մթերքների ներմուծման խնդիրներին, ՀՀ-ում […]

Կասեցվել է հանրապետության 19 մանկապարտեզների և խոհանոցների գործունեությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության 2015 թվականի ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված են թվով 250 հանրակրթական և նախադպրոցական հաստատություններ:

Ստուգումների եռամսյակային ծրագրի շրջանակներում՝ Ծառայության պետի որոշմամբ, կասեցվել են Տավուշի մարզի երեք ՝ Խաշթառակի, Պտղավանի և Նավուրի մանկապարտեզներում սննդի կազմակերպման գործունեությունը, Արմավիրի մարզի Մուսալեռ, Դալարիկ և Մյասնիկյան համայնքների, ինչպես նաև Կոտայքի մարզի Նոր Գեղի, Գառնիի, Գողթի և […]

Որոշում վարչական տուգանք նշանակելու մասին

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից Ծառայությանը հայտնի բոլոր փոստային հասցեներով Ա/Ձ Սոս Սաֆարյանին «Վարչական տուգանք նշանակելու մասին» որոշումը ուղարկելու, սակայն նրա կողմից ստացված չլինելու պատճառով որոշումը հրապարակվում է Ծառայության պաշտոնական կայքում՝ համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ մասի:

Ծանոթացեք որոշմանը:

ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը` ԿԱՀԿ պատվիրակ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանն ընտրվել է Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությունում (ԿԱՀԿ) Հայաստանի Հանրապետության պատվիրակ:

Հովհաննես Մկրտչյանը ծնվել է 1970 թվականին, սովորել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտում և Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում: Աշխատանքային գործունեությունը սկսել է 26 Կոմիսարների շրջանի հակահամաճարակային կայանում՝ աշխատելով որպես դեզինֆեկտոր, այնուհետև երկար տարիներ աշխատել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտում՝ […]

Ճամբարային թունավորման վերաբերյալ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Գեղարքունիքի մարզայի կենտրոնը հուլիսի 30-ին ահազանգ է ստացել այն մասին, որ թունավորումով Մարտունու բժշկական կենտրոն են տեղափոխվել 20-ից ավելի երեխաներ: Երեխաները հիվանդանոց են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի մերձակայքում գործող ամառային դաշտային ճամբարից:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչներն ահազանգն ստանալուց հետո անմիջապես այցելել են ճամբար, վերցրել են սննդամթերքի հետ շփվող […]

Սահմանային ֆիտոսանիտարական հսկողության ժամանակ հայտնաբերվել են վարակված տնկիներ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Արմեն Հայրապետյանի հրամանով արգելվել է Ֆրանսիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծել խաղողի 1500 հատ արմատակալներ (տնկիներ). խմբաքանակը վարակված է եղել ֆիլոքսերայով:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից սահմանային հսկողության շրջանակներում կատարված նմուշառման և լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել էր, որ արմատակալները վարակված են ֆիլոքսերայով՝ չնայած, որ ուղեկցող փաստաթղթերը հավաստել են արմատակալները […]

Տեղեկություններ թունավորման դեպքի վերաբերյալ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը օգոստոսի 1-ին ահազանգ է ստացել այն մասին, որ թունավորումով Ավան Առինջ թաղամասի «Հատիսի լանջին» ռեստորանային համալիրից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ և «Նորք» ինֆեկցիոն ԲԿ են տեղափոխվել քաղաքացիներ։

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետներն ահազանգն ստանալուց հետո անմիջապես այցելել են ռեստորանային համալիր, վերցրել են սննդամթերքի հետ շփվող մակերեսներից լվացուկներ, առկա սննդամթերքից կատարել […]