ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Uncategorised

/Uncategorised

ՍԱՊԾ-ն վերազինվել է շարժական լաբորատորիայով

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ն օրերս վերազինվել է անասնաբուժական շարժական լաբորատորիայով, ինչը հնարավորություն կընձեռի արագ արձագանքել կենդանիների հիվանդությունների դեպքերին, կատարել հետազոտություններ դաշտային պայմաններում և իրականացնել նախնական ախտորոշում։

Շարժական լաբարատորիան արդեն իսկ փորձարկվել է հանրապետության մի քանի մարզերում՝ Արմավիրում, Լոռիում, Գեղարքունիքում և Շիրակում դաշտային պայմաններում կաթի փորձաքննություն է […]

Անհամապատասխանություն սահմանային հսկիչ կետում

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սահմանային վերահսկողության շրջանակներում արգելել է Հնդկաստանից Rajdhani ընկերության արտադրության դեղին սիսեռի, Rajdhani SELECT ընկերության արտադրության ռաֆինացված, մանր աղացած ցորենի սպիտակ ալյուրի և սպիտակաձավարի, ինչպես նաև AASHIRVAAD ընկերության արտադրության ցորենի թեփով ալյուրի ներմուծումը Հայաստան: Ընդհանուր 800 կգ քաշով նշված խմբաքանակների պիտանիության ժամկետները լրանում են ս.թ. օգստոս ամսվա վերջին:

Բեռի ներմուծումն արգելվել […]

ԱՄՆ-ի որոշ նահանգներից թռչնամսի ներմուծման արգելքը վերացվել է

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մայիսի 29-ի հրամանով՝ 2015 թվականի մայիսի 29-ից Ամերիկայի Միացյալ Նահանգներում արձանագրված բարձր ախտածին թռչնի գրիպ (H5N2, H5N8 տիպի) հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով արգելվել էր Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ Արկանզաս, Կալիֆորնիա, Այդահո, Ինդիանա, Այովա, Կանզաս, Մինեսոտա, Միսսուրի, Մոնտանա, Նեբրասկա, Հյուսիսային Դակոտա, Հարավային Դակոտա, Օրեգոն, Վաշինգտոն, Վիսկոնսին, Վայոմինգ նահանգներից […]

Արգելվել է վտանգավոր ձուկը ներմուծել Հայաստան

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սահմանային հսկողության շրջանակներում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունից ներկրվող 24 հազար 700 կգ պանգասիուս տեսակի սառեցված ձուկը նմուշառել է և ուղարկել լաբորատոր փորձաքննութան, որի արդյունքում պարզվել է, որ ձկան խմբաքանակը մանրէաբանական մի քանի ցուցանիշներվ չի համապատասխանում ՀՀ օրենսդրությամբ

սահմանված պահանջներին:

Հաշվի առնելով հայտնաբերված անհամապատասխանությունները՝ արգելվել է ձկան խմբաքանակը ներմուծել հանրապետության տարածք: Վտանգավոր սննդամթերքը […]

Որոշում վարչական տուգանք նշանակելու մասին

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից Ծառայությանը հայտնի բոլոր փոստային հասցեներով Ա/Ձ Ռուբեն Ճարոյանին «Վարչական տուգանք նշանակելու մասին» որոշումը ուղարկելու, սակայն նրա կողմից ստացված չլինելու պատճառով որոշումը հրապարակվում է Ծառայության պաշտոնական կայքում՝ համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ մասի:

Արգելվել է թռչնամիս ներկրել ԱՄՆ-ի որոշ նահանգներից

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մայիսի 29-ի հրամանով՝ 2015 թվականի մայիսի 29-ից արգելվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ Արկանզաս, Կալիֆորնիա, Այդահո, Ինդիանա, Այովա, Կանզաս, Մինեսոտա, Միսսուրի, Մոնտանա, Նեբրասկա, Հյուսիսային Դակոտա, Հարավային Դակոտա, Օրեգոն, Վաշինգտոն, Վիսկոնսին, Վայոմինգ նահանգներից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել կենդանի թռչուն (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերք, հումք (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն […]

Անհամապատասխանություն սահմանային հսկիչ կետում

2014 թվականի հունիսի 17-ին Բագրատաշենի սահմանային հսկիչ կետով փորձ է արվել ներմուծել «БЕЛРЫБА» ընկերության արտադրության ապխտած ձկնամթերք («Кальмар», «Окунь», «Осетр»)` 16,2 կգ, որոնք ժամկետն անց են եղել:

Նշենք, որ սննդամթերքի պիտանելիության ժամկետն անցել է Վերին Լարսի փլուզումների արդյունքում բեռնափոխադրման ուշացման պատճառով:

Բրազիլիայից, Բելառուսից, Նիդեռլանդներից, ԱՄՆ-ից և Նոր Զելանդիայից ներկրված սննդամթերքի մեջ աղիքային ցուպիկ և սալմոնելային հարուցիչ հայտնաբերելու վերաբերյալ

Համաձայն ՀՀ օրենսդրության` ներկրվող բեռն ուղեկցող փաստաթղթերի` ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանության դեպքում չի ենթարկվում լաբորատոր փորձաքննության: Սակայն հիմք ընդունելով 2013թ. օգոստոսի 10-ին լրատվամիջոցներում առկա հրապարակումներն այն մասին, որ Բրազիլիայից՝ սառեցված և պահածոյացված միս, այդ թվում՝ թռչնամիս, Բելառուսից՝ ապխտած միս և կաթնաշոռ, Նիդեռլանդներից՝ պանիր, ԱՄՆ-ից՝ թռչնամիս և ձուկ, Նոր Զելանդիայից՝ ոչխարի միս ներկրելու դեպքում ներկրված սննդամթերքի […]

Անհամապատասխանություն սահմանային հսկիչ կետում. 30.05.2013

2013թ. մայիսի 30-ին Գոգավան մաքսակետով Վրաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն փորձ է արվել ներմուծել հինգ գլուխ խոզ (6-7 ամսական): Գոգավանի սահմանային հսկիչ կետի տեսուչի կողմից պետական սահմանային հսկողության ժամանակ պարզվել է, որ բացակայում են խմբաքանակն ուղեկցող փաստաթղթերը, և անասնաբուժական պահանջները բավարարված չեն, ուստի չի թույլատրվել կենդանիների ներմուծումը, և դրանք հետ են վերադարձվել: