ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Uncategorised

/Uncategorised

ՌԴ գործընկերները Հայաստանում են

Հունվարի 26-ին Հայաստան են ժամանել Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական եւ բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության մասանագետները: Այցի նպատակն է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության գործընկերների հետ համատեղ այցելություններ կազմակերպել հայկական կազմակերպություններ և վերջիններիս խորհրդատվություն տրամադրել արտադրական գործընթացների կազմակերպման վերաբերյալ:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը 2015թ. տարեկան ծրագրով կիրականացնի ավելի քան 1160 ստուգում

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը 2015 թվականի տարեկան ծրագրով նախատեսել է իրականացնել ստուգումներ 813 բարձր, 291 միջին և 58 ցածր ռիսկայնությամբ տնտեսավարող սուբյեկտների մոտ:

Ստուգումների պլանը կազմվել է նախորդ տարվա ստուգումների արդյունքների, դիմում-բողոքների և առկա այլ տեղեկատվության հիման վրա:

Այսպիսով՝ ընթացիկ տարում ստուգվելու են հանրային սննդի կազմակերպում իրականացնող ավելի քան 490 տնտեսավարող սուբյեկտներ, որոնցից […]

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը` վերահսկող

Այսօր` հունվարի 30-ին, ՀՀ կառավարության նիստում հաստատվեց կառավարության որոշման նախագիծը, համաձայն որի Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմիններ սահմանվեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչությունը:

Հայաստանի` ԵՏՄ անդամակցելուց հետո (ս.թ. հունվարի 2-ից) 1 տարվա ընթացքում հանրապետությունում զուգահեռ կգործեն ՀՀ և […]

Հայտնաբերվել և ոչնչացվել են ժամկետանց շոկոլադե սալիկներ

Փետրվարի 10-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «թեժ գծով» ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Մաշտոցի 40ա/1 հասցեում գործող «ԵՎԱ և ՍՅՈՒԶԻ» ՍՊԸ-ին պատկանող «Շիրակ» խանութում վաճառվում են «Կիթ-Կաթ» ժամկետանց շոկոլադե սալիկներ:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի նույն օրը տված հրամանով՝ աշխատակազմի Երևանի կենտրոնի մասնագետ-տեսուչները դիտարկում իրականացնելու նպատակով այցելել են քաղաքացու նշած վաճառքի […]

Որոշում վարչական տուգանք նշանակելու մասին

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից Ծառայությանը հայտնի բոլոր փոստային հասցեներով «ՆԵԿՏԱՐ» ԱԿ-ի տնօրեն Արա Բադոյանին «Վարչական տուգանք նշանակելու մասին» որոշումը ուղարկելու, սակայն նրա կողմից ստացված չլինելու պատճառով որոշումը հրապարակվում է Ծառայության պաշտոնական կայքում՝ համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ մասի:

Ծանոթացեք որոշմանը:

Խախտումներ չեն հայտնաբերվել

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով Ծառայության աշխատակազմի տեսուչները օրերս ստացված դիմում-բողոքի հիման վրա Արին-Բերդի 6 ա հասցեում գործող «Տարաս» ԲԲԸ-ում իրականացրել են «Ռեդի» յուղի դիտարկում` մակնշմանը ներկայացվող պահանջների նկատմամբ:

Դիտարկման ընթացքում մակնշմանը ներկայացվող պահանջների խախտումներ չեն հայտնաբերվել:

Կանադացի գործարարներն այցելել են Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Մարտի 17-ին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նիստերի դահլիճում տեղի ունեցավ Ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանի և Ծառայության աշխատակազմի ներկայացուցիչների հանդիպումը Կանադայից ժամանած գործարար առաքելության՝ 12 գործարարներից կազմված պատվիրակության հետ:

Այս քննարկումներն անց են կացվում Հայաստանի զարգացման հիմնադրամի կազմակերպած՝ հայ-կանադական գործարար համաժողովի շրջանակներում` հիմնավորմամբ, որ տնտեսության տարբեր ճյուղերում, այս դեպքում՝ սննդարդյունաբերության ոլորտում համագործակցությունը նոր խթան […]

Կատարվել է յոգուրտի դիտարկում

Մայիսի 11-ին համացանցում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ քաղաքացու կողմից գնված յոգուրտում հայտնաբերվել են բորբոսասնկեր: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, կապ հաստատելով քաղաքացու հետ և անհրաժեշտ տեղեկությունները ստանալով, «Ֆրուտտիս» յոգուրտի դիտարկում է կատարել Երևան քաղաքի Սեբաստիայի 141/5 հասցեում գործող «Ալեքս Գրիգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետում, որտեղից գնվել էր յոգուրտը: Դիտարկում է կատարվել […]

Արմավիրի դեպքերի կապակցությամբ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Արմավիրի մարզում երեխաների մոտ գրանցված աղիքային ինֆեկցիայի վարակի դեպքերի մասին հաղորդում ստանալուց անմիջապես հետո` մայիսի 18-ին և մայիսի 19-ին, իրականացրել է Արմավիր քաղաքի թիվ 6 և թիվ 9 մանկապարտեզներում առկա սննդամթերքի՝ այդ թվում կաթի նմուշառում և հանձնել լաբորատոր փորձաքննության՝ պարզելու համար առողջապահության նախարարության կողմից հաստատված շիգելա զոնե վարակի աղբյուրը: […]

Ի գիտություն լրագրողների

Մայիսի 25-ին` ժամը 13:00-ին, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության դահլիճում (հասցե՝ Կոմիտաս 49/2) Ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը, բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանն ու սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի պետ Վահե Դանիելյանը կամփոփեն նախորդ տարում կատարված աշխատանքների արդյունքները:

Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրում ենք լուսաբանելու մամուլի ասուլիսը:

Տեղեկությունների համար կարող եք […]