Սնկից թունավորման վերաբերյալ
Արձագանքելով 2014թ. նոյեմբերի 2-ին ԶԼՄ-ներով տարածված տեղեկատվությանն այն մասին, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 20:37-ին, թունավորման նախանշաններով Վանաձորի ԲԿ է տեղափոխվել Լոռու մարզի Դարպաս գյուղի բնակիչ Վ. Լ.-ն (ծնվ. 1984թ.)՝ Ծառայության աշխատակիցները կապ են հաստատել բժշկական կենտրոնի հետ և ճշտել հանգամանքները. պարզվել է, որ վերոնշյալ քաղաքացին թունավորվել է անտառից հավաքված, փորձաքննություն չանցած սունկ օգտագործելու արդյունքում: