Կասեցվել է «ԱՊԱՐԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի թթվասեր 18 տոկոսանոց յուղայնությամբ արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հոկտեմբերի 15-ի որոշումով կասեցվել է «ԱՊԱՐԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի «Թթվասեր» 18% յուղայնությամբ արտադրատեսակի արտադրությունը:
«ԱՊԱՐԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում, արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքների թողարկում. ստուգման ընթացքում պարզվել է, որ «ԱՊԱՐԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի արտադրամասի կողմից արտադրված «Թթվասեր» 18% յուղայնությամբ արտադրատեսակի նմուշը, համաձայն լաբորատոր փորձարկման արձանագրության, ԱՑԽՄ ցուցանիշով […]