Գրանցվել է թունավորման դեպք
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սեպտեմբերի 10-ին Արարատի մարզի Բաղրամյան գյուղի դպրոցի սաների թունավորման վերաբերյալ ահազանգ է ստացել: Նախնական տվյալներով՝ թունավորված դպրոցականները 20-ն են՝ հիմնականում հինգերորդ դասարանից բարձր տարիքի:
Ծառայության տեսուչներն անմիջապես այցելել են դպրոց, այժմ լաբորատոր հետազոտության նպատակով նմուշառում են կատարում դպրոցի սննդի կետում առկա բոլոր ուտեստներից, ինչպես նաև լվացուկներ՝ սննդամթերքի հետ շփվող մակերեսներից: […]
