ՍԱՊԾ. Դիտարկման շրջանակներում իրականացված գործողությունները բավարար են եղել պատշաճ պետական վերահսկողություն ապահովելու համար
Լուրեր.com կայքը պարբերաբար անդրադառնում է «Լիդա» կենսաբանական ակտիվ հավելումների խնդրին, որոնք ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետի հրամանով իրականացված դիտարկման արդյունքում հանվել են շրջանառությունից և պահեստավորվել հետագա գործողությունների համար:
Հիշեցնենք, որ ծառայությունը դիտարկում է իրականացրել «Լիդա» ապրանքանիշով կենսաբանական ակտիվ հավելումների մակնշման և պիտանիության ժամկետի նկատմամբ: Արդյունքում պարզվել է, որ բացակայում է օրենսդրությամբ սահմանված կարգի հայերեն մակնշումը, ԵԱՏՄ համապատասխանության […]
