Թռչունների անկման մասին լուրն ապատեղեկատվություն է
«Առավոտ» օրաթերթը նոյեմբերի 17-ին հրապարակել է տեղեկություն այն մասին, որ հանրապետությունում թռչունների անկման խոշոր դեպք է գրանցվել:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ թերթի հրապարակումը չի համապատասխանում իրականությանը. անկման ահազանգ չկա ոչ միայն «Լուսակերտի», այլ նաև մյուս թռչնաֆաբրիկաներից կամ գյուղացիական տնտեսություններից:
Ծառայության մասնագետները նույն օրն առավոտյան այցելել են թռչնաֆաբրիկա՝ իրավիճակը պարզելու նպատակով: Թեև, հոդվածի […]
