ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

/Լուրեր

Մարզային կենտրոնների ղեկավարները ներկայացրել են կատարված աշխատանքները

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը խորհրդակցություն է անցկացրել Ծառայության մարզային կենտրոնների ղեկավարների մասնակցությամբ: Ծառայության ղեկավարը մասնավորեցրել է հանդիպման նպատակը՝ հանձնարարելով նախատոնական և հետտոնական օրերին՝ 2016 թվականի դեկտեմբերի 23-ից մինչև 2017 թվականի հունվարի 8-ը, խստացնել պետական վերահսկողությունը: Մասնավորապես՝ կկազմավորվեն արագ արձագանքման աշխատանքային խմբեր, որոնք պետք է առևտրի կենտրոններում, պարենային ապրանքների խանութներում, մսի […]

ՍԱՊԾ. կանխվել է վտանգավոր սննդամթերքի ներմուծումը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը նախատոնական օրերին խստացրել է սահմանային պետական վերահսկողությունը՝ ներմուծման ծավալների ավելացմանը զուգահեռ ժամկետանց կամ վտանգավոր սննդամթերքի ներմուծումը  հանրապետության տարածք բացառելու նպատակով:

Սահմանային պետական վերահսկողության շրջանակներում, հայտնաբերված անհամապատասխանությունների հիման վրա, վերջին օրերին կանխվել է 68 հազար 400 հատ ձվի, 1000կգ կարագի և 22000կգ աղի, 4256կգ բուսասերուցքային մածուկի, 1740կգ հավի սառեցված աղացած մսի, […]

Կաթնամթերքի արտադրության ոլորտում իրականացված պետական վերահսկողության ընթացիկ արդյունքները

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, գնահատելով կաթնամթերքի արտադրության ոլորտում առկա ռիսկերը, նոյեմբերից սկսած՝ պետական վերահսկողություն է իրականացնում կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող 50 տնտեսավարող սուբյեկտների մոտ:

«Դիլի»  ՍՊԸ
«Իգիթ» ՍՊԸ
«Կաթնամթերք Վան» ՍՊԸ

 «Էկոտավուշ»  ՍՊԸ
«Արարատ պանիր» ԲԲԸ
«Բանդիվան կաթ» ՍՊԸ

Գուրգեն Աբովյան Ա/Ձ
«Ոսկե սեր» ՍՊԸ
Վիլեն Ներսեսյան Ա/Ձ

Անահիտ Զալինյան Ա/Ձ
«Դուստր Մարիաննա» ՍՊԸ
«Նորմա Կաթ» ՍՊԸ

Տիգրան Շահնազարյան Ա/Ձ
«Գայ-Ապայդո» ՍՊԸ
Կարինե Շահինյան Ա/Ձ

Սուրիկ Զարբաբյան Ա/Ձ
«Ալեքպոլ» ՍՊԸ
Մուրադ Պետրոսյան […]

«Մարիլա» և «Բարի Սամարացի» ընկերությունների արտադրանքն անվտանգ է

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով՝ ստուգումներ են իրականացվում մսամթերք արտադրող «Հայր և որդի Սարգսյաններ»  և «Երեմկա»  սահմանափակ պատասխանատվության ընկերություններում, որոնց ընթացքում երկու ընկերություններում էլ արձանագրվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ: Բացահայտվել են նաև անձնակազմի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ:

Ղեկավարվելով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի` արտադրության կամ վերամշակման փուլերում սննդամթերքի […]

Ծառայությունը պատրաստ է աջակցել ջերմատնային տնտեսություն վարողներին

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նոյեմբերի 30-ին նախաձեռնած հանդիպումը ջերմատնային տնտեսությունների ներկայացուցիչների հետ նպատակ ուներ ոլորտի տնտեսավարողներին ևս մեկ անգամ ներկայացնել բուսական ծագման մթերքին ներկայացվող անվտանգության պահանջները:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը խոսել է այն մասին, որ վերջին տարիներին հանրապետությունում արձանագրված ջերմատնային տնտեսությունների զարգացումը, գերժամանակակից ջերմատների կառուցումը, կաթիլային ոռոգման […]

ՍԱՊԾ-ն հանդիպումներ է անցկացնում մսի վաճառքի շղթայի բոլոր օպերատորների հետ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը նոյեմբերի 30-ին հանդիպել է Խորենացի փողոցի հարակից տարածքում, Մալաթիայի, Կոմիտասի և Նոր Նորքի շուկաներում մսի վաճառքով զբաղվող տնտեսավարողների հետ:

Ծառայության ղեկավարը տեղեկացրել է, որ ՍԱՊԾ-ն նախաձեռնել է հանդիպում-քննարկումներ մսի վաճառքի շղթայի բոլոր օպերատորների հետ՝ մորթից մինչև իրացում բոլոր օղակներում առկա խնդիրները քննարկելու և հնարավոր լուծումներ տալու նպատակով: […]

Ծառայությունը հորդորում է կատարել թարմ մսի իրացման կետերին ու շուկաներին ներկայացվող պահանջները

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կենդանիների մորթից ստացված թարմ և սառեցված միս վաճառող տնտեսավարողներին հորդորում է խիստ ուշադրություն դարձնել շուկայահանմանը ներկայացվող անասնաբուժասանիտարական անվտանգության և հիգիենիկ պահանջներին:

Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ անհրաժեշտ է միսն ու ենթամթերքը ստանալ և դրանց իրացումն իրականացնել միայն անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի առկայության դեպքում՝ հիգիենիկ պայմաններում: Վաճառակետերը պետք է ապահովված լինեն […]

Հասարակական խորհրդի աշխատանքներին մասնակցելու հայտարարություն

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ), կարևորելով հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների, սննդամթերքի անվտանգության ոլորտի մասնագետների դերակատարությունը և աջակցությունն առկա խնդիրների լուծման գործում, սկսում է հասարակական խորհրդի ձևավորման աշխատանքները և դրա կազմում ընդգրկվելու համար հայտերի ընդունման գործընթացը:

Խորհուրդը կաջակցի ՍԱՊԾ-ի առջև դրված խնդիրների ու գործառույթների առավել արդյունավետ իրականացմանը՝ ներկայացնելով առաջարկություններ և դիտողություններ, միաժամանակ կապահովի հասարակական սեկտորի մասնակցությունը […]

Մսամթերք արտադրող ութ ընկերությունում դիտարկումներ են իրականացվում. քննարկում արտադրողների հետ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շարունակում է ոլորտային հանդիպումները տնտեսավարողների հետ՝ նպատակ ունենալով քննարկել տվյալ բնագավառում առկա իրավիճակն ու հիմնախնդիրները՝ դրանք համատեղ շտկելու և սննդամթերքի անվտանգությունն ապահովելու ակնկալիքով:

Նոյեմբերի 24-ին սննդամթերքի անվտանգությունը վերահսկող պետական կառույց էին հրավիրվել մսամթերքի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողները:

 

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը, մսամթերքի արտադրությունն ու ընդհանրապես կենդանական ծագման […]

Վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի (HACCP) ներդրման վերաբերյալ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հիշեցնում է.

մսի մշակման և պահածոյացման, մսամթերքի արտադրության, ձկների, խեցեմորթների և կակղամորթների մշակման և պահածոյացման, մրգերի և բանջարեղենի մշակման և պահածոյացման, կաթնամթերքի, ինչպես նաև համասեռված բաղադրիչներ պարունակող և սննդակարգային (դիետիկ) սննդի արտադրությամբ զբաղված այն կազմակերպությունները, որոնց աշխատողների միջին ցուցակային թվաքանակը գերազանցում է 250 մարդը, իսկ նախորդ տարվա գործունեությունից ստացված հասույթը […]