ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

/Լուրեր

Հանձնարարականներ մարզային կենտրոնների ղեկավարներին

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը խորհրդակցություն է անցկացրել ՍԱՊԾ մարզային կառույցների ղեկավարների հետ՝ նախորդ մեկ ամսվա ընթացքում կատարված աշխատանքները քննարկելու և նոր հանձնարարականներ տալու նպատակով:

Մարզային կենտրոնների ղեկավարները ներկայացրել են, թե ինչ վերահսկողական գործողություններ են իրականացվում այս փուլում, ինչպիսին են արդյունքները, նաև՝  սննդի շղթայի օպերատորների՝ ՍԱՊԾ գրանցամատյանում հաշվառելու աշխատանքների ընթացքը:

Խորհրդակցության ժամանակ քննարկվել են նաև […]

ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ն ներկայացրել է տոնական օրերին իրականացված աշխատանքների արդյունքները

ՀՀ ԳՆ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը հունվարի 16-ին մամուլի ասուլիսում ներկայացրել է տոնական օրերին Ծառայության կողմից իրականացված աշխատանքների արդյունքները:

Հաշվի առնելով նախատոնական և հետտոնական օրերին առևտրի ծավալների աճն ու ակտիվացումը, ինչպես նաև դրանով պայմանավորված ռիսկերը՝ Երևան քաղաքում և հանրապետության բոլոր մարզերում ձևավորել են աշխատանքային խմբեր, որոնք 2016 թվականի դեկտեմբերի 23-ից […]

ՍԱՊԾ-ն կամփոփի տոնական օրերին իրականացված պետական վերահսկողության արդյունքները

2017թ. հունվարի 16-ին ժամը 11-ին, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության դահլիճում տեղի կունենա Ծառայության սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանի մամուլի ասուլիսը:

Նա կներկայացնի Ծառայության կողմից նախատոնական և հետտոնական օրերին՝ 2016 թվականի դեկտեմբերի 23-ից մինչև 2017 թվականի հունվարի 8-ը, խստացված պետական վերահսկողության՝ առևտրի կենտրոններում, պարենային ապրանքների խանութներում և մսի վաճառքի կետերում իրանացված հսկողական […]

Քննարկվել են համագործակցության ուղղությունները

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը հունվարի 11-ին հանդիպել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի սպառնալիքների նվազեցման գործակալության (DTRA) հայաստանյան գրասենյակի  ղեկավար Մայոր Էրիկ Լարսենի հետ:

Կողմերը քննարկել են Ծառայության և գործակալության միջև համագործակցության արդյունքները, նախանշել են համատեղ ծրագրերի հեռանկարային ուղղությունները՝ մասնավորապես անդրադառնալով ՍԱՊԾ-ի լաբորատոր կարողությունների հզորացմանը և անասնաբուժության ոլորտում մասնագիտական հմտությունների ավելացմանը:

 Ծառայության պետն այդ […]

ՍԱՊԾ-ն խստացնում է վերահսկողությունը տոնական օրերին

Ծառայությունը դեկտեմբերի 23-ից մինչև հունվարի 8-ը սահմանել է աշխատանքի հատուկ ռեժիմ:

 

Նախատոնական և հետտոնական օրերին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կխստացնի վերահսկողությունը, մասնավորապես՝ 2016 թվականի դեկտեմբերի 23-ից մինչև 2017 թվականի հունվարի 8-ը առևտրի կենտրոններում և ընտրանքային կարգով` պարենային ապրանքների խանութներում կիրանացվեն հսկողական շրջայցեր:

Շրջայցերի ընթացքում կուսումնասիրվեն իրացվող սննդամթերքի (հատկապես արագ փչացող) պիտանիության ժամկետին և պահման պայմաններին ներկայացվող պահանջներին […]

2017 թվականի ընթացքում սննդամթերքի անվտանգության ոլորտում իրականացվելիք ստուգումների տարեկան ծրագիր

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետը հաստատել է Ծառայության կողմից 2017 թվականի ընթացքում սննդամթերքի անվտանգության ոլորտում իրականացվելիք ստուգումների տարեկան ծրագիրը, որին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Արգելվել է թռչնամսի ներմուծումը Իրանից և Գերմանիայից

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով, Իրանի Իսլամական Հանրապետությունում և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արձանագրված թռչնի գրիպ հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով՝ ժամանակավորապես արգելվել է Իրանի Իսլամական Հանրապետության Քոմ և Արևելյան Ադրբեջան օստաններից, ինչպես նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և […]

Սահմանային հսկիչ կետերում կիրականացվի հերթապահություն

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սահմանային հսկիչ կետերում կիրականացնի շուրջօրյա հերթապահություն (նաև հանգստյան օրերին)` նախատոնական շրջանում արտահանման և ներմուծման արագ, անխափան ընթացքն ապահովելու նպատակով: Սահմանային հսկիչ կետերի մասնագետ-տեսուչներին հանձնարարվել է պետական վերահսկողության շրջանակներում տնտեսավարողներին սպասարկել հնարավորինս արագ` ներմուծման կամ արտահանման, բեռների զննության կամ փորձաքննության գործընթացներում անհարկի ձգձգումներից և բեռների կուտակումներից խուսափելու համար:

Ծառայությունը նաև մշակել […]

Մարզային կենտրոնների ղեկավարները ներկայացրել են կատարված աշխատանքները

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը խորհրդակցություն է անցկացրել Ծառայության մարզային կենտրոնների ղեկավարների մասնակցությամբ: Ծառայության ղեկավարը մասնավորեցրել է հանդիպման նպատակը՝ հանձնարարելով նախատոնական և հետտոնական օրերին՝ 2016 թվականի դեկտեմբերի 23-ից մինչև 2017 թվականի հունվարի 8-ը, խստացնել պետական վերահսկողությունը: Մասնավորապես՝ կկազմավորվեն արագ արձագանքման աշխատանքային խմբեր, որոնք պետք է առևտրի կենտրոններում, պարենային ապրանքների խանութներում, մսի […]

ՍԱՊԾ. կանխվել է վտանգավոր սննդամթերքի ներմուծումը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը նախատոնական օրերին խստացրել է սահմանային պետական վերահսկողությունը՝ ներմուծման ծավալների ավելացմանը զուգահեռ ժամկետանց կամ վտանգավոր սննդամթերքի ներմուծումը  հանրապետության տարածք բացառելու նպատակով:

Սահմանային պետական վերահսկողության շրջանակներում, հայտնաբերված անհամապատասխանությունների հիման վրա, վերջին օրերին կանխվել է 68 հազար 400 հատ ձվի, 1000կգ կարագի և 22000կգ աղի, 4256կգ բուսասերուցքային մածուկի, 1740կգ հավի սառեցված աղացած մսի, […]