Արգելվել է թռչնամսի ներմուծումը Լեհաստանից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով, Լեհաստանի Հանրապետությունում արձանագրված թռչնի գրիպ հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով՝ 2017թ. փետրվարի 9-ից ժամանակավորապես արգելվել է Լեհաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), […]
