ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

/Լուրեր

Քննարկվել են արտահանմանն ու ներմուծմանն առնչվող հարցեր

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը մարտի 21-ին ընդունել է ՌԴ-ում և համատեղության կարգով ՀՀ-ում Կանադայի դեսպանության (նստավայրը՝ Մոսկվա) գյուղատնտեսական հարցերով խորհրդատու դոկտոր Լես Կումորին:

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև արտահանման ու ներկրման ընթացակարգերը, ինչպես նաև ԵԱՏՄ կարգավորումները սննդամթերքի անվանգության ոլորտում, մասնավորապես՝ կենդանական ծագման բեռների փոխադրման-տեղափոխման ժամանակ:
Կողմերն անդրադարձել են պարենային անվտանգության ապահովման […]

Նախանշվել են FAO-ի հետ համագործակցության առաջնահերթությունները

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը մարտի 17-ին հանդիպել է ՀՀ-ում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) տարածաշրջանային նախաձեռնությունները համակարգող Ռայմունդ Յելեի հետ:

Կարևորելով սննդամթերքի անվտանգության ոլորտում համագործակցելու և որակական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը՝ կողմերը քննարկել են այն բոլոր ծրագրերը, որոնք կարող են նպաստել ոլորտի զարգացմանը և ՀՀ կառավարության ծրագրից բխող՝ պարենային անվտանգության մակարդակի […]

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանի ելույթը Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված ֆորումի բացմանը

Մեծարգո՛ պարոն վարչապետ
Հարգարժան՛ գործընկերներ
Սիրելի՛ սպառողներ

 

Թույլ տվեք ողջունել Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շաբաթը ամփոփող՝ «Սննդամթերքի անտանգությունը՝ սպառողի իրավունք» ֆորումի բոլոր մասնակիցներին: Ֆորումին նախորդող մեկ շաբաթվա ընթացքում կազմակերպվել են սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության ոլորտում սպառողների իրավունքների պաշտպանության և իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումներ՝ համախմբելով այս հարթակում դպրոցականների, ուսանողների, գործարարների, լրագրողների, հասարակական […]

«Սպառողական շուկայի զարգացումը բխում է թե´ պետական, թե´ հասարակական հատվածի շահերից». Կարեն Կարապետյանը մասնակցել է «Սննդամթերքի անվտանգությունը՝ սպառողի իրավունք» համաժողովին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել «Սննդամթերքի անվտանգությունը՝ սպառողի իրավունք» համաժողովի բացմանը: Մարտի 15-ը Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է:
Վարչապետը ողջունել է առաջին անգամ Սննդամթերքի անվտանգության ծառայության կողմից Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրը նշելու նախաձեռնությունը՝ վստահություն հայտնելով, որ դա լավ ավանդույթ կդառնա և կնպաստի ամենատարբեր ոլորտների սպառողների պաշտպանվածության, իրազեկվածության բարձրացմանը: «Մենք պետք է բավական հետևողական […]

Կարևորվել է սպանդանոցային մորթի անցնելու սահուն ընթացքը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը մարտի 13-ին հանդիպում է կազմակերպել ՀՀ կառավարությանն առնըթեր պետական եկամուտների կոմիտեի գործընկերների և սպանդանոցային ծառայություններ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված՝ 2017 թվականից սկսած սպանդանոցային ծագման մսի իրացման համակարգի ներդրմանն առնչվող հարցերը քննարկելու նպատակով։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի ներկայացուցիչները։

ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը ներկաներին […]

Հայտնաբերվել է առանց թույլտվության գործող արտադրամաս

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները օրերս, սննդի շղթայի օպերատորներին հաշվառելու նպատակով կատարած շրջայցի ընթացքում, Գյումրի քաղաքի Սունդուկյան 47 հասցեում հայտնաբերել են առանց համապատասխան թույլտվության գործող հացի և կիսաֆաբրիկատների արտադրամաս:

Արտադրամասը գործել է խիստ հակահիգիենիկ պայմաններում.  արտադրվել է 3 տեսակի հաց և լավաշ, իսկ կիսաֆաբրիկատների արտադրամասը, որտեղ առկա է եղել մսեղիք և […]

Ապագա լրագրողներին և դպրոցականներին ներկայացվեցին սպառողների իրավունքները

Սպառողների իրավունքների պաշտպանության մասին իրազեկման շաբաթվա շրջանակներում՝ մարտի 10-ին անցկացվել են բաց դասեր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների և Երևանի Ս. Կապուտիկյանի անվան թիվ 145 դպրոցի աշակերտների համար:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ Լուսինե Դավթյանն ապագա լրագրողներին ներկայացրել է սպառողի իրավունքները, դրանց իրացման ուղիները՝ մասնավորեցնելով, թե ի՞նչ է սննդամթերքի անվտանգությունը և ի՞նչ պետք է […]

Մարտի 15-ը Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը և «Օքսֆամ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակը, կարևորելով սպառողների իրավունքների պաշտպանությունը և այդ մասին հանրության իրազեկության մակարդակի բարձրացումը, հայտարարել  են սպառողի շաբաթ:

Մարտի 9-ից մեկնարկող շաբաթվա ընթացքում կկազմակերպվեն սննդամթերքի անվտանգության ոլորտում սպառողների իրավունքների պաշտպանությանն ու իրավունքների մասին իրազեկմանն ուղղված միջոցառումներ: Մասնավորապես՝ hեռուստատեսությունների տարբեր ծրագրերում ՀՀ ԳՆ ՍԱՊԾ մասնագետները կխոսեն սպառողների […]

Արգելվել է թռչնամսի ներմուծումը Իրանից և Ուկրաինայից

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով, արձանագրված թռչնի գրիպ հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով՝ 2017թ. Մարտի 7-ից ժամանակավորապես արգելվել է Իրանի Իսլամական Հանրապետության Խորասան-Ռեզավի և Սպահան նահանգներց և Ուկրաինայի Չեռնովցիի, Տերնոպոլի, Օդեսայի և Խերսոնի մարզերից Հայաստանի Հանրապետության տարածք կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, […]

ՍԱՊԾ-ն պարզեցնում է ընթացակարգերը սննդի շղթայի օպերատորների և սպառողների համար

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արդեն ունի սպասարկման նոր կենտրոն և, այսուհետ, առավել համակարգված ու կենտրոնացված ծառայություններ կմատուցի սպառողներին ու տնտեսավարողներին՝ էականորեն նվազեցնելով վարչարարությունը, կրճատելով ծառայությունների մատուցման ժամանակահատվածը, բացառելով տեղեկատվություն ստանալու նպատակով մի քանի ստորաբաժանում դիմելու անհրաժեշտությունը, նվազագույնի հասցնելով տնտեսավարող-պաշտոնյա շփումը, ապահովելով իրականացվող բոլոր գործընթացների թափանցիկությունը:

Մարտի 3-ին տեղի ունեցավ սպասարկման կենտրոնի բացման արարողությունը՝ ՀՀ […]