ՍԱՊԾ իրազեկման նախաձեռնությունը խթան՝ միս վաճառող իրացման կետերի համար
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը նախաձեռնել է սննդամթերքի անվտանգության բոլոր չափանիշներին համապատասխանող մսի իրացման կետերի գործունեությունը խրախուսելու միջոցառումներ: Այսուհետև մսի այն վաճառակետերին, որոնք կապահովեն անասնաբուժական և սանիտարահիգիենիկ բոլոր սահմանված չափանիշները, կտրվեն համապատասխան տեղեկատվական պիտակներ, ինչը նաև հանրության իրազեկման նոր մշակույթ է Հայաստանում:
Ապրիլի 14-ին առաջին անգամ Ծառայության մասնագետների կողմից փակցվեցին տեղեկատվական պիտակներ Երևանում գործող անհատ […]
