Նախ խորհրդատվություն և աջակցություն՝ արդյունավետ ու հետևողական վերահսկողություն իրականացնելու համար
Մայիսի 29-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն էին հրավիրվել անասնապահական ֆերմաների, սպանդանոցների և ձկնաբուծարանների ներկայացուցիչները՝ ՀՀ կառավարության մայիսի 25-ի նիստում հաստատված՝ լիազոր մարմնի կողմից անասնաբուժության բնագավառում գործունեություն իրականացնող տնտեսվարողների մոտ ստուգումների իրականացման ստուգաթերթերի պահանջները ներկայացնելու նպատակով:
Ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը տեղեկացրել է, որ անասնապահական ֆերմաներում, սպանդանոցներում, ձկնաբուծական տնտեսություններում այսուհետ ստուգումներն իրականացվելու են ստուգաթերթերի […]
