ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

/Լուրեր

Մանկական սննդամթերքի հայերեն մակնշումը կամբողջացվի

Դիտարկում իրականացնելով «Սլավ գրուպ» ՓԲԸ-ում (հունիսի 20-ին տրված հրամանի հիման վրա)՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պարզել է, որ իրացման կետերում առկա՝ NUTRICIA Nutrilon ProNutra+ ապրանքանիշի մանկական սննդամթերքը թեև տարայի վրա ունի հայերեն մակնշում, սակայն որոշ տեղեկություններ ամբողջական են ռուսերեն տարբերակում և հայերեն ներդիրի մեջ:

Հղում կատարելով «Սննդամթերքի մակնշման մասին» Մաքսային Միության  022/2011 տեխնիկական կանոնակարգի […]

ՌԴ ֆինանսավորմամբ՝ կվերակառուցվի և կվերազինվի ՍԱՊԾ ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոնը

Աշխատանքային այցով Հայաստանում է Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության պատվիրակությունը՝ Ծառայության պետի տեղակալ Նիոլայ Վլասովի գլխավորությամբ: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանի հետ հունիսի 19-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում  քննարկվել է ՍԱՊԾ կազմում գտնվող՝ «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի վերակառուցման և վերազինման  հարցը: Նշենք, […]

Հրատարակվել է «Բուսասանիտարիան աշխարհում և Հայաստանում» գիրք-տեղեկագիրը

Մասնագիտական գիտելիքների ընդլայման, գյուղատնտեսության զարգացման, ոլորտի բարեփոխումների, ինչպես նաև առևտրային կայուն հարաբերությունների հաստատմանն ու կարգավորմանն է ուղղված «Բուսասանիտարիան աշխարհում և Հայաստանում» գիրք-տեղեկագիրը: Գրքի հեղինակներն են ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ռիսկերի կառավարման վարչության գլխավոր մասնագետ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու Անահիտ Չիրքինյանը և ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի բուսասանիտարիայի ոլորտի գլխավոր փորձագետ Մերուժան […]

Սեպտեմբերի 1-ից հացը և միսը կտեղափոխվեն միայն սանիտարական անձնագրեր ունեցող փոխադրամիջոցներով

2017թ. հունիսի 11-ից ուժի մեջ է մտել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից ընդունված՝ սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների սանիտարական անձնագրի օրինակելի ձևը և տրամադրման կարգը: Ըստ այդմ՝ սանիտարական անձնագիրը հավաստում է սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցի համապատասխանությունը հիգիենիկ, սանիտարահամաճարակային, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերի պահանջներին: Այն ներդրվելու է փուլային տարբերակով՝ մինչև 2020 թվականը, տրվելու է մեկ տարի ժամկետով […]

Խորհրդակցություն արտահանման վարչարարությունը պարզեցնելու վերաբերյալ

Հունիսի 12-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի խորհրդական Եղիշե Մարգարյանը բուսասանիտարիայի տեսչության պետի, սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժնի պետի և սահմանային հսկիչ կետերի ղեկավարների հետ անց է կացրել խորհրդակցություն՝ սեզոնային մրգերի արտահանման գործընթացն առավելագույնս պարզեցված ընթացակարգերով և արագ կազմակերպելու նպատակով:

Մինչ այդ՝ կառավարության վերջին նիստում ՀՀ վարչապետը հանձնարարել էր 1-շաբաթյա ժամկետում, մաքսային կետերում մեկ […]

Պարզաբանում «Ստանդարտ դիալոգ» ՍՊԸ-ի աշխատակազմի բաց նամակի վերաբերյալ

Այս լաբորատորիան մշտապես ստացել է պատվերների ավելի քան 50 տոկոսը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն, արձագանքելով մասնավոր լաբորատորիաներից մեկի՝ լրատվամիջոցներով այսօր հրապարակված բաց նամակին, տեղեկացնում է. որքան էլ, տարբեր նպատակներից ելնելով, ջանքեր են գործադրվում ՍԱՊԾ-ին «սննդամթերքի փորձաքննության  մոնոպոլիա ստեղծելու փորձի» մեջ մեղադրելու համար, փաստերը բոլորովին այլ բանի մասին են վկայում:

Այսպիսով. ՀՀ ֆինանսների նախարարության կայքում, որպես […]

Խորենացի փողոցի մսի վաճառքի կետերի բարելավումը շարունակվում է

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ջանքերի արդյունքում՝ շարունակվում են վերանորոգվել մայրաքաղաքի Խորենացի փողոցի մսի տաղավարները՝ բարելավելով մսի վաճառքի սանիտարահիգիենիկ պայմանները:

Հունիսի 12-ին բացվել է հերթական՝ Խորենացի 62 հասցեում գործող՝ վերանորոգված և մսի շուկայահանմանը ներկայացվող բոլոր պահանջներին համապատասխանող, անհատ ձեռնարկատեր Տիգրան Գզրայանին պատկանող մսի վաճառքի տաղավարը:

Հիշեցնենք, որ Ծառայությունը դեռ նախորդ տարեվերջից է սկսել մսի իրացման շուկայում […]

Ավստրիացի փորձագետի հետ քննարկվել են կենդանիների համարակալման ծրագրի նախապատրաստական աշխատանքները

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը հունիսի 7-ին Ավստրիայից ժամանած՝ «Ագրոմարկետ Ավստրիա» գործակալության միջազգային համագործակցության ծրագրի ղեկավար Ռուդոլֆ Մոզերի հետ քննարկել է մեր հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների համարակալման, նույնականացման և հաշվառման համակարգի ներդրմանն առնչվող հարցեր: ՍԱՊԾ-ն սկսել է նախապատրաստական աշխատանքներն այդ ուղղությամբ և բանակցություններ է վարում առաջիկայում ծրագիրը մեկնարկելու համար. հստակեցվել է անհրաժեշտ […]

Ագրարային համալսարանի ուսանողները՝ ՍԱՊԾ հատուկ վտանգավոր ախտածինների ռեֆերենս լաբորատորիայում

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և ՀՀ ագրարային համալսարանի միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակներում՝ համալսարանի անասնաբուժության ֆակուլտետի ուսանողները հունիսի 5-ից սկսել են ուսումնական պրակտիկան ՍԱՊԾ հատուկ վտանգավոր ախտածինների ռեֆերենս լաբորատորիայում: Առաջիկա մեկ ամսվա ընթացքում Ագրարային համալսարանի ուսանողների 15 հոգանոց խումբը նորագույն սարքավորումներով զինված լաբորատորիայում կստանա մասնագիտական գործնական գիտելիքներ:

Լաբորատորիայի տնօրեն Պերճ Թումանյանը ուսանողներին ներկայացրել է […]

ՍԱՊԾ-ում քննարկվել է ժամկետանց թունաքիմիկատների պահեստավորման հարցը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում հունիսի 5-ին քննարկվել են թունաքիմիկատների շուկայում վերահսկողությունը խստացնելու և ժամկետանց թունաքիմիկատները պահեստավորելու ու պահպանելու հարցերը: Ծառայության պետ Իշխան Կարապետյանը տեղեկացրել է, որ, վարչապետի հանձնարարականի հիման վրա, նախաձեռնում են թունաքիմիկատների իրացման կետերում վերահսկողական մի շարք միջոցառումներ, և մինչ այդ անհրաժեշտ է լուծել թափոնների պահման՝ տարածքի և այլ բոլոր հարցերը: Խորհրդակցությանը […]