ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

/Լուրեր

ՍԱՊԾ-ն մասնակցել է համապետական շաբաթօրյակին

Հայտարարված համապետական շաբաթօրյակին հուլիսի 29-ին մասնակցել են նաև ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները՝ մաքրելով և պատշաճ տեսքի բերելով Երևանի Կոմիտասի անվան զբոսայգին:

Ամփոփվել են առաջին կիսամյակի վերահսկողության արդյունքները

Հուլիսի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության, անասնաբուժության և բուսասանիտարիայի տեսչությունների պետերը ներկայացրել են 2017 թ. առաջին կիսամյակի ընթացքում իրականացված պետական  վերահսկողության արդյունքներն՝ ըստ ոլորտների:

Ծառայությունը վերահսկողություն է իրականացրել՝ առաջնորդվելով ինչպես ոլորտային, այնպես էլ սեզոնային ռիսկերի հիման վրա կազմված ծրագրով:  2017 թվականի առաջին կիսամյակում պետական վերահսկողություն է […]

Մամուլի ասուլիսի հրավեր

Հուլիսի 28-ին, ժամը 11-ին, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության շենքում (Կոմիտաս 49/2) հրավիրված մամուլի ասուլիսում սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության, անասնաբուժության և բուսասանիտարիայի տեսչությունների պետերը կներկայացնեն 2017 թ. առաջին կիսամյակի ընթացքում իրականացված պետական  վերահսկողության արդյունքներն՝ ըստ ոլորտների:

Լրագրողներին հրավիրում ենք լուսաբանելու:

Հայցադիմում դատարան

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախկին աշխատակից Նարեկ Մանթաշյանի և ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին աշխատակից Գեորգի Ավետիսյանի կողմից Ծառայության վերաբերյալ ԶԼՄ-ների միջոցով տարածած զրպարտությունների և ապատեղեկատվության կապակցությամբ՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից նախապատրաստվում է հայցադիմում ներկայացնել դատարան՝ պատվի, արժանապատվության և գործարար համբավի […]

Կասեցվել է թերի մակնշմամբ խուրմայի իրացումը

Հիմք ընդունելով Hetq.am կայքի հուլիսի 4-ի «Իրանական խուրմա. արտադրողն ասում է` պահել մինչև 50C, հայերեն մակնշումը մինչև 200C» հոդվածում հրապարակված տեղեկությունները՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դիտարկում է իրականացվել Իրանի Իսլամական Հանրապետությունից խուրմա ներկրող «Մոմթազ» ՍՊԸ-ում:

Պետական վերահսկողության ընթացքում հայտնաբերվել է Իրանից ներկրված մեծ քանակությամբ թերի մակնշմամբ սննդամթերք. ապրանքների թե հայերեն, թե բնօրինակի մակնշման մեջ բացակայել […]

Նոր նախաձեռնություն՝ սպանդանոցային հզորություններն ավելացնելու նպատակով

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՀՀ ԳՆ ՍԱՊԾ) հետ համատեղ հայտարարում է նոր նախաձեռնության մեկնարկ՝ ուղղված Հայաստանում փոքր սպանդանոցների ստեղծմանը, որոնք կհամապատասխանեն միջազգային լավագույն փորձին և սպանդանոցային մորթի բոլոր պահանջներին:

Հանրապետության վարչապետը կառավարության նիստում, անդրադառնալով պարտադիր սպանդանոցային մորթի անցնելու գործընթացին, անհրաժեշտ էր համարել […]

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փորձագետները Հայաստանում են. քննարկվում են ռիսկերի գնահատման մեխանիզմները

Սննդամթերքի անվտանգության ապահովման նպատակով` ՀՀ կառավարության ծրագրով նախատեսվում է մինչև 2017 թվականի ավարտը մշակել սննդամթերքի անվտանգության ոլորտում ռիսկերի գնահատման մոդել, իսկ 2018-2021 թվականների ընթացքում ներդնել այն և կիրառել ռիսկերի կառավարման մեխանիզմներ:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն այս ուղղությամբ համագործակցության ու տեխնիկական աջակցության առաջարկով դիմել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանը (FAO/ՊԳԿ)՝  կարևորելով կազմակերպության փորձն ու […]

Կիրականացվի լիզինգային ծրագիր՝ սննդամթերքի փոխադրման համար մատչելի տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու համար

Սեպտեմբերի 1-ից հացը և միսը պետք է տեղափոխվեն սանիտարական անձնագրեր ունեցող փոխադրամիջոցներով:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, տնտեսվարողների համար սննդամթերք տեղափոխող  տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու նոր հնարավորություն ստեղծելու նպատակով, բանակցություններ է վարել ֆինանսական երկու կառույցների՝ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի և «ԱԳԲԱ լիզինգ» ՓԲԸ-ի հետ: Արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել սկսել ֆինանսական վարձակալության (լիզինգի) ծրագիր, որը հնարավորություն կտա […]

Քննարկվել է բուսասանիտարական ենթահսկման բեռները «Վերին Լարսով» պարզեցված ընթացակարգով արտահանելու հարցը

Վրաստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի խորհրդական Եղիշե Մարգարյանը հանդիպել է գործընկեր կառույցի՝  Սննդամթերքի ազգային գործակալության, պետ Զուրաբ Չեկուրաշվիլիի հետ:

Քննարկման օրակարգում բուսասանիտարական հսկողության բեռների տեղափոխման  կազմակերպումն էր «Վերին Լարս» անցակետով՝ հատկապես արագ փչացող գյուղմթերքի արտահանման ծավալների ավելացմանը զուգահեռ հսկողությունն ու փոխադրումն արագ, անխափան ապահովելու նպատակով: Անդրադարձ է կատարվել […]

Քննարկվել է նոր սպանդանոցներ ստեղծելու հնարավորությունը

ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված՝ մսի իրացման և գնման գործընթացում պարտադիր սպանդանոցային մորթի փուլային անցման ժամանակացույցի համաձայն՝ 2018 թվականի հուլիսի 1-ին հանրապետության ողջ տարածքում վաճառքի նպատակով տեղական մսի ձեռք բերումը պետք է կատարվի միայն ապանդանոցներից:

Այդ անցումը հնարավորինս սահուն իրականացնելու նպատակով՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը շարունակում է խորհրդատվական հանդիպումները սննդի շղթայի օպերատորների հետ:

Հունիսի 23-ին հերթական […]