ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

/Լուրեր

ՍԱՊԾ-ին կից գործող հասարակական խորհուրդն առաջին նիստն է անցկացրել

Օգոստոսի 31-ին տեղի է ունեցել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը կից գործող հասարակական խորհրդի առաջին նիստը:

Ծառայությունը մի քանի կարևոր նախաձեռնություններ է իրականացնում, որոնց ընթացքը ներկայացվել է նաև հասարակական խորհրդի անդամներին: Ծառայության պետ Իշխան Կարապետյանը կարևորել է խորհրդի անդամների մասնակցությունն ու աջակցությունն այդ ծրագրերի իրագործման հարցում, համոզմունք հայտնել, որ առանց հանրային վերահսկողության ու համատեղ ջանքերի […]

Հստակեցվել են սահմանված պահանջներն ու ժամկետները

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը օգոստոսի 30-ին ընդունել է hաց արտադրող և տեղափոխող շուրջ երկու տասնյակ տնտեսվարողների, որոնք կարծում են, որ հաց-հացաբուլկեղեն տեղափոխող տրանսպորտային միջոցները սահմանված նորմերին համապատասխանեցնելու և սանիտարական անձնագրեր ձեռքբերելու ժամկետները բավարար չեն:

Ծառայության պաշտոնյաները լսել են հաց արտադրողների մտահոգությունները, լրացուցիչ պարզաբանումներ տվել թե սահմանված պահանջների ու ընթացակարգերի, և թե […]

Թերի մակնշմամբ արտադրանքի իրացումը կասեցվել է

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականցված պետական վերահսկողության արդյունքում «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի կոլա Բոթլեր» ՍՊԸ-ում հայտնաբերվել են «Միրինդա խնձոր» տեսակի գազավորված ըմպելիք, որի մակնշման մեջ նշված է՝ գունանյութ E102 (տատրազին), սակայն բացակայում է պարտադիր նախաշգուշացնող գրառումը՝ «պարունակում է գունանյութ (գունանյութեր), որը կարող է ունենալ բացասական ազդեցություն երեխաների ակտիվության և ուշադրության վրա»:

Ընկերության պահեստում առկա […]

ՍԱՊԾ. կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող չորս տնտեսվարողի գործունեությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շարունակում է տարեսկզբից սկսած պետական վերահսկողության միջոցառումները զովացուցիչ ըմպելիքների շուկայում. այս ընթացքում արդեն ուսումնասիրություն է կատարվել 34 տնտեսվարողի մոտ:

Հաշվի առնելով ամենօրյա հսկողության արդյունքներն ու առկա տեղեկատվությունը՝ Ծառայությունը մասնավորապես վերահսկողություն է իրականացնում Վայոց Ձորի մարզի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող ընկերությունների մոտ՝ Ա/Ձ Արտակ Գևորգյան, Ա/Ձ Խաժակ Ենոքյան, Ա/Ձ Մուրադ […]

Պաղպաղակի շուկայում պետական վերահսկողության արդյունքները

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը,  առաջնորդվելով ստուգումների տարեկան ծրագրով, պաղպաղակի արտադրության ոլորտում առա ռիսկերով և ստացված ահազանգերով, հուլիսի սկզբից սկսած Երևան քաղաքում և հանրապետության մարզերում պետական վերահսկողություն է իրականացնում պաղպաղակի շուկայում: Մասնավորապես՝ ստուգումներ և դիտարկումներ են իրականացվում ՍԱՊԾ սննդի շղթայի օպերատորների բազայում 01.06.2017 թ. դրությամբ գրանցված՝ պաղպաղակի արտադրությամբ և իրացմամբ զբաղվող 19 տնտեսավարող սուբյեկտների […]

ՍԱՊԾ-ն տրամադրել է սանիտարական անձնագրեր 6 ընկերության 37 փոխադրամիջոցների

Հաց-հացամթերք և միս տեղափոխող փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագիր ունենալը սեպտեմբերի 1-ից սկսած պարտադիր պայման կլինի (ժամանակացույցը տես այստեղ):

Սանիտարական անձնագրերն ստանալու համար արդեն բազմաթիվ տնտեսավարողներ դիմել են ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն: Այսօր՝ օգոստոսի 8-ին, սննդի շղթայում գործունեություն ծավալող 6 տնտեսվարողների` «Մարիլա», «Հովիկ», «Նատալի ֆարմ», «Գրանդ Քենդի», «Ալբերտ-Էլեն» սահմանափակ պատասխանատվությամբ և «Սևանի հացի գործարան» փակ […]

Առանց մասնագիտական եզրակացության «համաճարակ» տերմինի օգտագործումն անպատասխանատու է

Այսօր` 08.08.2017թ, «Առավոտ» օրաթերթը տեղեկություն է հրապարակել «Դեբեդ և Դսեղ գյուղերում դաբաղի մասսայական դեպքեր են գրանցվել» վերնագրով, որում Դսեղի համայնքապետը հայտնել է, թե «գյուղի 700-ից ավելի անասնագլխաքանակի 60 տոկոսը վարակված է դաբաղով»:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ ծառայությունը թեժ գծով կամ դիմումով չի ստացել որևէ ահազանգ գյուղացիներից կամ համայնքապետարաններից: Հանրապետությունում կենդանինների հիվանդությունները […]

Կտրամադրվեն սանիտարական անձնագրեր

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վաղը՝ օգոստոսի 8-ին, սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների առաջին մեծ խմբաքանակի համար կտրամադրի սանիտարական անձնագրեր: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ից հաց և միս տեղափոխող փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագրի առակայությունը պարտադիր է:

Արարողությունը տեղի կունենա Ծիծեռնակաբերդի խճուղու՝ թանգարանին հարող տարածքում, ժամը 16:00-ին:

Լրագրողներին հրավիրում ենք լուսաբանելու:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 206040 հեռախոսահամարով:

ՀԱԲԼԾԿ-ն անցկացրել է ախտահանման աշխատանքներ Խորենացի փողոցում

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ն օգոստոսի 1-ին անցկացրել է Երևանի ԳՈՒՄ-ի շուկային հարակից տարածքի՝ Խորենացի փողոցի, մսի տաղավարներին և խանութներին առնըթեր մայթերի ախտահանման աշխատանքներ, որոնք կկրեն պարբերական բնույթ:

Խորենացի փողոցի մսի խանութների նկատմամբ հսկողությունն ու դրանց՝ իրավական ակտերի պահանջներին համապատասխանող պայմանների ապահովումը շարունակում […]

ՍԱՊԾ-ն տրամադրել է առաջին սանիտարական անձնագրերը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն օգոստոսի 1-ին առաջին սանիտարական անձնագրերն է տրամադրել թռչնամիս ներմուծող և ողջ հանրապետությունում տարածող «Սարատովի թռչնակոմբինատ Կուռնիկով» ՍՊԸ-ի 5 փոխադրամիջոցների:

Ծառայություն դիմած ընկերության փոխադրամիջոցներն անցել են համապատասխան ստուգում, ունեն մասնագիտական եզրակացություն և բավարարում են սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված բոլոր պահանջները:

   

Ըստ սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագրի տրամադրման […]