ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

/Լուրեր

Մսի շուկայում հայտնաբերվել է անհայտ ծագման 880կգ միս

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները, պետական վերահսկողության շրջանակներում, պարբերական շրջայցեր են իրականացնում մսի շուկայում: Արդյունքում՝ այսօր Զավարյան 16 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Մեխակ Գրիգորյանի իրացման կետում հայտնաբերվել է առանց անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի՝ անհայտ ծագման 880 կգ միս, որից շուրջ 200 կգ-ը, արտաքին զննման տվյալներով, ձիու միս է:

Ծառայության տեսուչի կարգադրագրով՝ մսի նշված խմբաքանակի իրացումը […]

Վտանգավոր են բացառապես նշված խմբաքանակները

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Թեժ գծին» ստացված բազմաթիվ զանգերին ի պատասխան՝ հարկ ենք համարում ևս մեկ անգամ տեղեկացնել սպառողներին, որ թռչնամսի շուկայում իրականացված վերահսկողության շրջանակներում լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերված խախտումների հետ կապված հայտարարություն է տարածվել ոչ թե բոլոր, այլ ստորև նշված ապրանքանիշների բացառապես նշված ամսաթվերին արտադրված խմբաքանակների վերաբերյալ՝

սառեցված հավի թևեր «Frangosul» (սալմոնելա)՝ արտադրված 07.2017թ, […]

Ամփոփվել են ներմուծվող թռչնամսի շուկայում ուսումնասիրության արդյունքները

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դեկտեմբերի վերջին տասնօրյակում լայնածավալ դիտարկումներ է իրականացրել հանրապետություն ներկրված, ինչպես նաև տեղական արտադրության թռչնամսի շուկայում:
Տեղեկացնենք, որ Ծառայության «Թեժ գծին» ընթացիկ տարում ստացվել է ավելի քան 2500 ահազանգ, հայտարարություն, հարցում՝ նախորդ տարվա համեմատությամբ՝ երեք անգամ ավելի: Բոլոր այս դեպքերում, այդ թվում և՝ հրապարակումների կամ սոցիալական ցանցում հիմնավոր տեղեկատվության հիմքով, կատարվել […]

Լաբորատոր փորձաքննությունների արդյունքներով հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերք

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը թռչնամսի շուկայում իրականացված վերահսկողության շրջանակներում լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերել է մի շարք մանրէաբանական ցուցանիշներով խախտումներ: Սպառողներին տեղեկացնում ենք, որ  նշված խմբաքականակները ճանաչվել են վտանգավոր և սննդում օգտագործման համար պիտանի չեն՝

սառեցված հավի թևեր «Frangosul» (սալմոնելա)՝ արտադրված 07.2017թ, արտադրող երկիրը՝ Բրազիլիա, ներմուծող՝ «Գոռ Հակ թրեյդ» ՍՊԸ, պահեստում առկա կասեցված խմբաքանակի չափը՝ 3500կգ,
սառեցված […]

Մամուլի ասուլիսի հրավեր

Դեկտեմբերի 14-ին, ժամը 14:00-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության շենքում (հասցե՝ Կոմիտասի 49/2, 1-ին հարկ) տեղի կունենա մամուլի ասուլիս: ՀՀ ԳՆ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը կներկայացնի վերջին շրջանում իրականացված պետական վերահսկողության, այդ թվում՝ ներմուծված թռչնամսի շուկայում կատարված ուսումնասիրության արդյունքները:

Լրագրողներին հրավիրում ենք լուսաբանելու:

Փորձաքննված բրինձը պոլիմերային ծագում չունի

Ի լրումն ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից հրապարակված նախնական տեղեկատվության, հայտնում ենք, որ քաղաքացու դիմումի հիման վրա բրնձի իրացման շուկայում իրականացված միջոցառումներն ավարտական փուլում են: Նմուշառված բրնձի խմբաքանակը ենթարկվել է լաբորատոր փորձաքննությունների՝ ինչպես անվտանգության, այնպես էլ որակական ցուցանիշներով:
Համաձայն դրանց արդյունքների՝ քաղաքացու մատնանշած խանութից նմուշառված բրինձը անվտանգության ցուցանիշներով համապատասխանում է սննդամթերքի անվտանգության բնագավառը կարգավորող […]

Կներդրվի ռեյթինգավորման համակարգ և կարդիականացվի ռիսկերի գնահատման մեթոդաբանությունը՝ FAO-ի հետ համագործակցությամբ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ընթացիկ տարում ակտիվորեն աշխատել է միջազգային փորձագետների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO/ՊԳԿ) հետ, կառավարության ծրագրում ամրագրված երկու կարևոր ուղղություններով: Ըստ այդմ՝ առաջիկայում կներդրվի սննդի շղթայում գործունեություն իրականացնող ընկերությունների ռեյթինգավորման համակարգ, ինչպես նաև կլրամշակվի ռիսկերի գնահատման և կառավարման մեթոդաբանությունը:

Դեկտեմբրի 12-ին ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը FAO-ի ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի […]

Քաղաքացու բողոքի հիման վրա նմուշառումներ են կատարվել

Լրագրող Նարինե Կիրակոսյանի՝ բրնձի տհաճ հոտի և պամելոյի  մեջ նկատված մուգ բծերի վերաբերյալ դիմում-բողոքի հիման վրա ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը նույն օրը ձեռնարկել է պետական  վերահսկողության միջոցառումներ: Մասնավորապես՝ ՍԱՊԾ աշխատակիցներն այցելել են Դավիթաշեն թաղամասի Տիգրան Պետրոսյան 11/2 հասցեում գործող «Նուշ» իրացման կետ և տեղում նմուշառում կատարել առկա բրնձի խմբաքանակից: Այն ուղարկվել է լաբորատոր […]

Ներկայացվել է Հայաստանում գյուղատնտեսական կենդանիների նույնականացման և համարակալման համակարգի ներդրման ծրագիրը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր ներկայացվել է Հայաստանում գյուղատնտեսական կենդանիների նույնականացման և համարակալման համակարգի ներդրման ծրագրիրը, որին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը, Ավստրիայի դեսպանության տեխնիկական համագործակցության և Ավստրիայի զարգացման գործակալության (ԱԶԳ) գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի գյուղատնտեսության գծով գլխավոր մասնագետ Արուսյակ Ալավերդյանը, […]

Ադրբեջանական մակնշմամբ կոնֆետներ նշված հասցեում չեն եղել

«Առավոտ» թերթն այսօր տեղեկություն էր հրապարակել, որ լրագրողն իր տան հարակից խանութից գնել է կոնֆետ, որի վրա եղել է ադրբեջանական ծագման մասին նշում:
Քանի որ հրապարակման մեջ նշված չէր, թե որ հասցեում գտնվող իրացման կետից է ձեռք բերվել նշված կոնֆետը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կապ է հաստատել լրագրողի հետ, ճշտել խանութի հասցեն և այցելել Երևանի Մառի […]