ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

/Լուրեր

Տեղական թռչնամսի շուկայում ուսումնասիրությունները կկրեն շարունակական բնույթ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, ներմուծված թռչնամսի նկատմամբ իրականացվող վերահսկողությանը զուգահեռ, միջոցառումներ՝ անասնահամաճարակային մշտադիտարկումներ է իրականացրել տեղական թռչնամսի արտադրություններում:

Անասնահամաճարակային մշտադիտարկումների շրջանակում՝ Ծառայության սննդի շղթայի օպերատորների բազայում գրանցված հանրապետության 14 թռչնաֆաբրիկաներում («Ագրոթեքինվեստ» ՍՊԸ, անհատ ձեռնարկատեր Արթուր Ղազարյան, «Շիրառ» ՍՊԸ,  անհատ ձեռնարկատեր Գրիշա Գալստյան, «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ, «Սպիտակի թռչնաբուծական կոմբինատ» ՍՊԸ, անհատ ձեռնարկատեր Հարություն Կարապետյան, «Սյունիքի […]

Տոներին ընդառաջ քննարկումներ են իրականացվել տնտեսվարողների հետ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պաշտոնյաները, տոնական օրերին ընդառաջ, հանդիպումներ են անցկացնում սննդի շղթայում գործունեություն իրականացնող տնտեսվարողների հետ: Կաթնամթերք արտադրողներին զգուշացվել է, որ Ծառայությունը հերթապահություն է սահմանելու տոների ընթացքում և հսկողությունը լինելու է առավել քան խիստ: Ծառայության սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը տնտեսվարողներին հորդորել է ամենայն ուշադրությամբ հետևել սեփական արտադրանքի […]

Զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի գործունեությունը դադարեցվել է, հացի 3 արտադրամասինը՝ վերսկսել

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Վարդան Աբգարյանի (Տավուշի մարզ) զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի գործունեությունը: Արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ, իսկ թողարկվող արտադրանքը չի բավարարել սննդամթերքի անվտանգության սահմանված պահանջները:
Անհատ ձեռնարկատեր Վարդան Ավետիսյանի (Շիրակի մարզ), անհատ ձեռնարկատեր Ղևոնդ Դավթյանի (Շիրակի մարզ) և անհատ ձեռնարկատեր Շուշան Մելքոնյանի (Արմավիրի մարզ) հացի արտադրամասերում […]

«Մեր սկսած ծրագրերի հաջող ընթացքն է պայմանավորելու որակական փոփոխությունները սննդամթերքի անվտանգության ոլորտում». ՍԱՊԾ պետ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը դեկտեմբերի 25-ին հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփել է տարվա աշխատանքները, անդրադարձել առկա խնդիրներին ու նախանշել դրանց լուծմանն ուղղված նոր անելիքները:

ՍԱՊԾ-ն 2017 թվականի ընթացքում իրականացրել է ՀՀ կառավարության ծրագրով այս տարվա համար նախատեսված բոլոր միջոցառումները, որոնք ուղղված են սպառողների կյանքի կամ առողջության վրա վնասակար ներգործություն ունեցող հնարավոր անընդունելի […]

2018-2020 թվականներին բոլոր արտադրություններում պետք է ներդրվի HACCP համակարգ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շարունակում է քայլեր ձեռնարկել սննդամթերքի արտադրության ոլորտում հնարավոր ռիսկերի կանխարգելմանն ուղղված «Վտանգների աղբյուրների վերլուծության և կրիտիկական կետերի հսկման»՝ HACCP, համակարգն ու դրա ներդրման անհրաժեշտությունը տնտեսվարողներին ներկայացնելու ուղղությամբ:

Ծառայությունը, Սննդի գիտության և տեխնոլոգիայի հայկական կազմակերպության հետ համատեղ, դեկտեմբերի 22-ին կաթնամթերք և մսամթերք արտադրողների համար կազմակերպել էր «Սննդի արտադրության հիգիենա» թեմայով սեմինար: […]

Հասարակական խորհրդին են ներկայացվել ՍԱՊԾ նոր ծրագրերը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ամփոփել է տարվա ընթացքում իրականացված աշխատանքները, դրանց արդյունքներն ու առաջիկա անելիքները քննարկվել են ՍԱՊԾ պետին կից հասարակական խորհրդում: Ծառայությունը մի քանի կարևոր նախաձեռնություններ է սկսել 2017 թվականի ընթացքում, որոնք շարունակելու է նաև 2018 թվականին. խորհրդի անդամներին են ներկայացվել դրանց վերաբերյալ մանրամասներ: Ծառայության պետ Իշխան Կարապետյանը կարևորել է խորհրդի անդամների […]

Մինչև հուլիսի մեկը հանրապետությունն ապահովված կլինի անհրաժեշտ քանակի սպանդանոցներով

ՀՀ Ազգային Ժողովն ընդունել է մի շարք օրենքներում փոփոխություններ՝ ամրագրելով սպանդանոցային նորմի պարտադիր պահանջը և դրանից բխող պատասխանատվության միջոցներն անհամապատասխանությունների դեպքում:  ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ՝ հանդիպումներ են անցկացվել  շահագրգիռ կողմերի՝ արդեն գործող և նոր կառուցվող սպանդանոցների սեփականատերերի, ինչպես նաև իրացման ցանցերի և հանրային սննդի օբյեկտների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու պարտադիր սպանդանոցային մորթի անցնելու […]

«Ծիրան» սուպերմարկետում հայտնաբերվել է ժամկետանց կամ առանց մակնշման սննդամթերք

Երևանի Հր. Քոչար 2ա հասցեում գործող «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ում իրականացված դիտարկման ընթացքում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչները հայտնաբերել են թե տեղական արտադրության, թե ներմուծված ժամկետանց կամ թերի մակնշմամբ սննդամթերք:
Մասնավորապես՝ վաճառվել է թերի մակնշմաբ 76 կգ ընդհանուր քաշով 92 տուփ ապրանք՝ փաթեթավորված չրերի տեսականի, պանիր, հնդկաձավարի ալյուր, մարինացված ձուկ, կոնֆետներ, չիպսեր, սառը ծխեցված Սևանի […]

Կանխվել է ձիու մսեղիքի վաճառքը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչները, պետական վերահսկողության շրջանակներում մսի շուկայում իրականացվող պարբերական շրջայցերի արդյունքում, Խորենացի փողոցի վրա կանխել են ձիու մսեղիքի վաճառքը: Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչներ Արման և Գեղամ Եսայանների մեքենայի թափքում հայտնաբերվել է ձիու միս: ՈՒղեկցող փաստաթղթերը եղել են առանց մալենիզացիայի արդյունքի, որի բացակայության դեպքում միսը ենթակա է օգտահանման կամ ոչնչացման:

Մսից […]

ՍԱՊԾ-ն թույլատրել է երեք արտադրամասի վերսկսել աշխատանքը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը չեղարկել է անհատ ձեռնարկատեր Արմեն Հովհաննիսյանի կիսապատրաստվածքների արտադրամասի գործունեության կասեցումը: Երևանում գործող արտադրամասում վերացվել են նախկինում հայտնաբերված բոլոր թերություններն ու խախտումները. սարքավորումներն ախտահանվել են, արտադրատեսակներն անցել են  համապատասխանության գնահատում և արդեն ունեն EAC համապատասխանության հայտարարագիր։
Անհատ ձեռնարկատեր Գայանե Ալվանդյանի հացի (Մարալիկ, Շիրակ), անհատ ձեռնարկատեր Շուշան Ավետիսյանի հացի (Եղեգնաձոր, Վայոց Ձոր) […]