ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

/Լուրեր

Հնդկական ընկերությունը ներկայացրել է պարզաբանում՝ խոստանալով վերացնել թերությունները

Ի պատասխան ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառաության հանձնարարականի՝ «Lutik» ապրանքանիշի մարինացված վարունգի մեջ որդեր լինելու վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել արտադրող հնդկական «Բնազրում Ագրո էքսպորտս» ընկերությունը: Հստակեցվել է, որ Հնդկաստանի Կարանտակ և Տամիլ-Նադու շրջաններում տարվա սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին հայտնվում են պտղային ճանճեր, որոնց դեմ ինտենսիվ պայքար է տարվում. ինսեկդիցիդով (միջատների դեմ պայքարի դեղամիջոց) սրսկվում են դաշտերը, […]

Հայտնաբերվել է կեղծված կարագ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը «Ինտեր Պրուդ» ՍՊԸ-ում իրականացվող պետական վերահսկողության շրջանակներում տեղեկացել է, որ ընկերությունն արտադրում է «Կրեստյանկա» ապրանքանիշի միայն 200 գրամանոց բուսասերուցքային կարագ՝  ՏՊ AM  50645171.8011-2017 տեխնիկական պայմանների համաձայն, ունի նաև ԵԱՏՄ համապատասխանության հայտարարագիր: Ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, սակայն, ՍԱՊԾ-ն փետրվարի 22-ին շուկայում հայտնաբերել է 1.03  կգ փաթեթավորմամբ «Կրեստյանկա» քաղցրասերուցքային կարագ, որի […]

Վարունգի մեջ եղել են միջատի՝ սև ճանճի թրթուրներ

Սոցիալական ցանցի օգտատիրոջ՝  հնդկական «Բնազրում Ագրո էքսպորտս» ընկերության արտադրության «Lutik» ապրանքանիշի մարինացված վարունգի մեջ որդեր լինելու վերաբերյալ գրառման հիման վրա՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետկան ծառայությունը ձեռնարկել է պետական վերահսկողության միջոցառումներ: Մասնավորապես՝ ՍԱՊԾ աշխատակիցներն այցելել են Մարգարյան 23/6 հասցեում գտնվող «Կայզեր» սուպերմարկետ, որտեղ պահման պայմանների խախտումներ չեն արձանագրվել, իսկ նույն խմբաքանակի մարինացված վարունգի տեղում բացված-կտրատված 3 նմուշների […]

ՍԱՊԾ-ն կաթնամթերք արտադրողներին առաջարկել է համակարգային խնդիրները լուծելու ուղիներ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողական իր գործառույթներն արդյունավետ իրացնելու և սննդամթերքի անվտանգության ապահովման որակական նոր աստիճանի հասնելու համար՝ տնտեսավարողներին աջակցում է նոր ձևաչափով: Այդ նպատակով Ծառայություն էին հրավիրվել հանրապետության կաթնամթերք արտադրող տնտեսավարողները, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի և զարգացման հիմնադրամի, ինչպես նաև  կաթնամթերքի ոլորտին պարբերաբար անդրադարձող՝ «Հետք» լրատվական […]

Կանխվել է ձիու և ավանակի մսեղիքի վաճառքը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, մսի շուկայում իրականացվող պարբերական շրջայցերի շրջանակում, փետրվարի 21-ի առավոտյան Զավարյան 16 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Մեխակ Գրիգորյանին պատկանող իրացման կետում կանխել է 78 կգ ընդհանուր քաշով ձիու և ավանակի մսեղիքի վաճառքը: Միսը եղել է առանց ուղեկցող փաստաթղթերի:

Իրացնող տնտեսավարողի գործունեությունը կասեցվել է, մսից կատարվել է նմուշառում և ուղարկվել լաբորատոր փորձաքննության:

Անասնաբուժասանիտարական […]

Իրացումից հանվել են մակնշման անհամապատասխանություններով և ժամկետանց մի շարք սննդատեսակներ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականցված վերահսկողության արդյունքում Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքի «Վանոնա» խանութում (Ա/Ձ Նորայր Թովմասյան) հայտնաբերվել և իրացումից հանվել են մակնշման խախտումներով, ինչպես նաև ժամկետանց սննդամթերք:

Վերահսկողության շրջանակում պարզվել է, որ վաճառակետում իրացվող «Սկումբրիա» տեսակի ձուկը, քաղցրաբլիթը, «Շպիկ» տեսակի հունգարական սալը, ադի բուդին (pop corn) «Բրոյլեր» տեսակի թարմ հավը և նոր-զելանդական կարագը […]

Փորձի փոխանակում՝ ուղղված կենդանիների համարակալման համակարգի ներդրմանը

ՀՀ ԳՆ  սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը փետրվարի 20-ին ընդունել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության տարածաշրջանային կազմակերպության (FAO) միջազգային փորձագետ Կուտիմ Մերսինիին, Վրաստանի փորձագետներ Ռեվազ Սենաձեին և Ալեքսանդր Կաշաիշվիլիին: Հանդիպմանը ներկա էին պատասխանատու պաշտոնյաներ գյուղատնտեսության նախարարությունից և Ծառայությունից:

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն իրականացնում է գյուղատնտեսական կենդանիների նույնականացման և համարակալման համակարգի ներդրմանն ուղղված տարածաշրջանային ծրագիր, […]

ՍԱՊԾ էին հրավիրվել պետական գնումներով ծառայություններ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները

«Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն՝ ՀՀ կառավարությունը սահմանել է Հայաստանում կենդանիների սպանդի կիրառման ոլորտները և ժամանակացույցը, ըստ որի 2018թ. հուլիսի 1-ից ամբողջ հանրապետությունում թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը պարտադիր է:

Այսօր՝ փետրվարի 19-ին, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն էին հրավիրվել պետական գնումներով ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք տեղեկացվել են, որ 2018թ. մարտի մեկից պետական […]

Պանրի արտադրություն ավտոտնակում

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողության շրջանակներում հայտնաբերել է, որ մայրաքաղաքի Բաբաջանյան 72 հասցեում գտնվող ավտոտնակում «Սոս և որդիներ» ՍՊԸ-ն կազմակերպել է պանրի արտադրություն: Նախնական տվյալների համաձայն՝ ընկերությունը նաև անհատներից է ձեռք բերել պանիր և փորձել իրացնել իր արտադրանքի անվան տակ:

Ծառայությունը, որպես անհայտ ծագման մթերք, կասեցրել է արտադրվող պանրի բոլոր խմբաքանակների իրացումը («Չանախ» տեսակի […]

Գնդևազի միջնակարգ դպրոցի խոհանոցը վերսկսել է աշխատանքը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել էր «Վայոց Ձոր մարզի Գնդևազի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի խոհանոցի գործունեությունը՝ վերահսկողության արդյունքում հանյտնաբերված սանիտարահիգիենիկ կոպիտ խախտումների պատճառով: Դպրոցի ղեկավարությունը կատարել է հայտնաբերված խախտումները վերացնելու հանձնարարականը և խոհանոցը վերսկսել է աշխատանքը:

Գնդևազի միջնակարգ դպրոցի խոհանոց

Ծառայությունը թույլատրել է վերսկսել նաև Երևանում գործող «Իֆիրմ» ՍՊԸ-ի հացաբուլկեղենի արտադրամասի և անհատ ձեռնարկատեր […]