Ուսանողներն իրազեկում են սպառողներին
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների հետ համատեղ, մարտի 13-ին իրականացրել է իրազեկման միջոցառում՝ նվիրված սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան: Մի խումբ ուսանողներ, շրջելով Երևանի կենտրոնական և մարդաշատ փողոցներով, սպառողի ուղեցույցներ են բաժանել քաղաքացիներին և փոխանցել տեղեկատվություն սպառողի իրավունքների, մասնավորապես՝ անվտանգ սնվելու իրավունքի մասին: Ուսանողները համաքաղաքացիներին հորդորել են իրացման ցանցերում […]
