ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

/Լուրեր

Ոչնչացվել է 100 կգ ժամկետանց բուսայուղային սփրեդ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Կոտայքի մարզային կենտրոնի աշխատակիցներն Առինջ գյուղում պաղպաղակի արտադրությամբ զբաղվող «Ձյան Փաթիլներ» արտադրական կոոպերատիվում իրականացրած վերահսկողության արդյունքում ընկերության պահեստում հայտնաբերել են «Տուլչինսկի Էքստրա» մակնշմամբ 100 կգ ժամկետանց բուսայուղային սփրեդ (այն արտադրող «Տուլչինկա ՌՈւ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը  Հայաստանում «Արման Ընդ Պարտնյոր» ՍՊԸ-ն է):

Սփրեդի ժամկետանց ամբողջ խմբաքանակը տեղում ոչնչացվել է: Միաժամանակ, պատրաստի արտադրանքից՝ […]

Սուպերմարկետների ցանցում հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված վերահսկողության արդյունքում «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետների ցանցի երեք խանութներում հայտնաբերվել են ժամկետանց սննդամթերքի մի շարք տեսակներ. մասնավորապես՝ յոգուրտ, կաթ, քամած մածուն, մայոնեզ, բժշկական երշիկ, հալվա, քաղցր կաթնաշոռիկ, ջնարակված պանիր, սերուցքային կարագ և բուսասերուցքային մածուկ, սփրեդներ, խաշ, երշիկներ, ծխեցրած սալ, թխվածքաբլիթ, սարդելկա, մանանեխ, չամանի մածուկ, որոնք վաճառքից […]

Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի գործունեությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պետական վերահսկողության շրջանակներում կասեցրել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գործող և անհատ ձեռնարկատեր Օնիկ Նազարյանին պատկանող հացի արտադրամասի գործունեությունը:

ՍԱՊԾ տեսուչներն արտադրամասում հայտնաբերել են սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք կոպիտ խախտումներ: Մասնավորապես՝ արտադրության տեխնոլոգիական գործընթացն իրականացվել է առանց տեխնոլոգիական հրահանգի, վարչատնտեսական և կենցաղային բաժիններն առանձնացված չեն եղել սննդամթերքի պահպանման հատվածից,  թողարկվող […]

Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն, իրականացրած վերահսկողության արդյունքում, կասեցրել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում գործող անհատ ձեռնարկատեր Արմինե Մարկոսյանին պատկանող հացի արտադրամասի գործունեությունը:

Պարզվել է, որ այս արտադրամասում հացի արտադրությունն իրականացվել է սննդամթերքի սանիտարահիգիենիկ պահանջների կոպիտ խախտումներով, անձնակազմի անդամները չեն կրել պահանջված հագուստը, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կանխելու կենդանիների մուտքն արտադրական տարածք: Բացի այդ՝ թողարկվող […]

ՍԱՊԾ գերխնդիրը մեկն է՝ ապահովել երեխաներին մատակարարվող մսի անվտանգությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետի տեղակալ Արթուր Մելիքյանը մարտի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսում ներկայացրել է սպանդանոցային պարտադիր մորթի անցման փուլերը, սպանդանոցների բախշվածությունն ըստ մարզերի, ինչպես նաեւ խոսել է միսն ուղեկցող ձև 5 փաստաթղթի տրամադրման կարգի մասին:

«Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն՝ ՀՀ կառավարությունը սահմանել է Հայաստանում կենդանիների սպանդի կիրառման ոլորտները և ժամանակացույցը, […]

Հիշեցում

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հիշեցնում է, որ ս/թ ապրիլի 1-ից հաց-հացամթերք տեղափոխող փոխադրամիջոցների սանիտարական անձնագրեր ունենալու պայմանը պարտադիր կլինի հանրապետության բոլոր մարզերի համար:

Ըստ հաստատված ժամանակացույցի՝ ավելի վաղ, 2017 թվականի սեպտեմբերի 1-ից, այս նորմը պարտադիր է դարձել նախ պետական գնումներով իրականացվող հաց-հացամթերքի մատակարարման, Երևան քաղաքի հանրային սննդի կազմակերպման և հյուրանոցային տնտեսության օբյեկտների, իսկ նոյեմբերից 1-ից՝ […]

Համագործակցություն՝ ուղղված թվայնացմանը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ Եղիշե Մարգարյանը  «ԵՄ, թվայնացում Հայաստան» նախագծի թիմի ղեկավար Տատյանա Պրենդա Տրուպեկի, «Թվային Հայաստան» հիմնադրամի ծրագրերի համակարգող Արամ Վրթանեսյանի հետ քննարկել է հանրապետության պետական սահմանային հսկիչ կետերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» ծրագրի կատարելագործմանն ու ինտեգրման աշխատանքներին առնչվող հարցեր: Հանդիպմանը ներկա էին ներկայացուցիչներ ՍԱՊԾ պատասխանատու ստորաբաժանումներից, Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների […]

Հայկական սննդամթերքի արտահանման հնարավորություններն ու  ընթացակարգերը՝ հայ-ամերիկյան քննարկումների օրակարգում

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը, Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի երկրորդ նիստին մասնակցելու նպատակով Վաշինգտոն կատարած այցի շրջանակներում, ամերիկացի գործընկերների հետ բանակցել է սանիտարական և բուսասանիտարական միջոցառումների շուրջ, քննարկել սննդամթերքի ներմուծման ու արտահանման ընթացակարգերը:

Մասնավորապես, կողմերն անդրադարձել են անասնաբուժական և բուսասանիտարական ուղեկցող փաստաթղթերի շրջանառության կարգին՝ հաշվի առնելով նաև ԵԱՏՄ և ԵՄ […]

«Անվտանգ սնունդ. թվային լուծումներ». Մարտի 15-ը Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է

Երկրորդ տարին անընդմեջ մարտի 15-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ՝ գործընկեր կառույցների հետ համատեղ, նշվում է Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրը:

Այս տարի սպառողի շահերը մեկ հարթակում էին համախմբել հասարակական ու գիտական, պետական կառույցների, հայաստանյան դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին, ԵԱՏՄ և ԵՄ գործընկերներին, փորձագետների, գործարարների, սպառողների:  Օրակարգային բոլոր հարցերի վերջնական նպատակը մեկն էր՝ գտնել մեր […]

Հայաստանում կգործի սննդի շղթայի օպերատորների ռեյթինգավորման համակարգ

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից իրականացվող «Աջակցություն ՀՀ Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը սննդի անվտանգության, անասնաբուժական ծառայությունների և բուսասանիտարիայի ռիսկերի գնահատման մեթոդաբանության և համակարգի մշակման գործում» ծրագրի շրջանակում մարտի 14-ին Երևանում կայացավ «Սննդի շղթայի օպերատորների ռեյթինգավորման համակարգի ներդրման» վերաբերյալ աշխատաժողով։

Հաշվի առնելով սպառողների շահերը և շուկայում սպառման համար անվտանգ սննդամթերք մատակարարելու առաջնային անհրաժեշտությունը՝ […]