ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

/Լուրեր

Զանգվածային թունավորման արդյունքում կասեցվել է Ա/Ձ Ալվինա Մելքոնյանի գործունեությունը

Զանգվածային թունավորման մասին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից ստացված ահազանգի հիման վրա, ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պարզել է, որ մայիսի 17-ին, սննդային թունավորման կասկածանքով, Արմավիր քաղաքի բժշկական կենտրոն են դիմել Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղում գտնվող «Հայաստանի հողեր» ՓԲԸ-ի աշխատակիցներ:

Ծառայության Արմավիրի կենտրոնի աշխատակիցները տեղում ծանոթացել են իրավիճակին, և անմիջապես կատարել նմուշառում սառնարանում առկա […]

Կասեցվել է հացի, հրուշակեղենի և կիսապատրաստվածքների արտադրության առանձին գործառույթը

ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչների կողմից «Ծիրան Մարկետ» ՍՊԸ-ին պատկանող հացի, հրուշակեղենի և կիսապատրաստվածքների արտադրությունում իրականացված վերահսկողության արդյունքում  պարզվել է, որ սննդամթերքն այստեղ արտադրվել է հիգիենային ներկայացվող պահանջների կոպիտ խախտումներով, տեխնոլոգիական գործընթացը չի իրականացվել սահմանված նորմերին համապատասխան, չեն պահպանվել թունավոր տարրերի, հակաբիոտիկների և պեստիցիդների օգտագործման նորմատիվ պահանջները:

Ընկերության արտադրական գործունեության առանձին գործառույթը կասեցվել է, տրվել […]

Պարզաբանում

Նկատի ունենալով, որ մոտենում է գյուղատնտեսական ապրանքների արտահանման սեզոնը և ուժեղացվել է վերահսկողությունը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հորդորում է բոլոր արտահանողներին լինել հնարավորինս ուշադիր՝ հետևել պտուղ-բանջարեղենի մակնշման, փաստաթղթավորման, ինչպես նաև բոլոր գործող տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանմանը:

Անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալու համար կարող եք զանգահարել Ծառայության թեժ գծին հետևյալ հեռախոսահամարներով՝ (012)90-60-90 և (010)-20-60-40:

Պտուղ-բանջարեղենի արտահանման որևէ սահմանափակում չկա, ավելին, […]

Դադարեցվել է հացի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության իրականացրած վերահսկողության արդյունքում պարզվել է, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքում գործող անհատ ձեռնարկատեր Ասյա Մելիքյանի հացի արտադրամասում չեն պահվել սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող պահանջները, իսկ արտադրվող հրուշակեղենի համար բացակայել է անվտանգությունը հիմնավորող փաստաթուղթը՝ համապատասխանության հայտարարագիրը (EAC): Կայացվել է արտադրամասի 2 աշխատակիցներին աշխատանքի չթույլատրելու որոշում, քանի որ նրանք ենթարկված չեն եղել նախնական […]

Պարզաբանում

ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահոսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) տեղեկատվություն է հրապարակել այն մասին, որ Հայաստանից ներկրվող բուսասանիտարական հսկման ենթակա բեռներում հայտնաբերվել է կարանտին համարվող 2 օբյեկտ. լոլիկում՝ գտել են հարավամերիկյան ցեց, իսկ վարունգում` արևմտյան (կալիֆոռնիական) ծաղկային թրիփս:

ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը աշխատանքային կարգով ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահոսկողության դաշնային ծառայության հետ ճշտում է դեպքի մանրամասները:

Միաժամանակ […]

Վերացվել է երկու արտադրամասի կասեցում

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերացրել է անհատ ձեռնարկատերեր Օնիկ Նազարյանին (Կոտայքի մարզ, ք. Հրազդան քաղաք) պատկանող հացի և Հասմիկ Հովսեփյանին (Արմավիրի մարզ, ք. Էջմիածին քաղաք) պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասերի գործունեության կասեցումը: Արտադրողները բավարարել են սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող պահանջները և սահմանված ժամկետներում կատարել Ծառայության կողմից տրված բոլոր հանձնարարականները:

Ա/Ձ Օնիկ Նազարյան

Նոր գիտելիքները ներդրում կլինեն սննդամթերքի անվտանգության ոլորտում. հայ մասնագետները Չինաստանում են

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ և ՉԺՀ սննդի և խմորման ոլորտների պետական հետազոտությունների ինստիտուտի հետ համագործակցությամբ՝ հայ մասնագետները մեկնել են Չինաստան՝ մասնակցելու ներմուծվող և արտահանվող սննդամթերքի անվտանգության հսկողության և սննդամթերքի անվտանգության կառավարման թեմայով սեմինարին: Ծառայության կենտրոնական և մարզային կառույցների, «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների» և «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական» կենտրոնների, […]

Վերջին մեկ ու կես տավա ընթացքում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության իրականացրած միջոցառումները

Վերջին մեկ ու կես տավա ընթացքում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության իրականացրած միջոցառումներն ուղղված են եղել սպառողների կյանքի կամ առողջության վրա վնասակար ներգործություն ունեցող հնարավոր անընդունելի ռիսկերի կանխարգելմանը, արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար ներկրման և արտահանման ընթացակարգերի հստակեցմանն ու պարզեցմանը, իսկ նախաձեռնած ծրագրերը կապահովեն սննդամթերքի անվտանգության համակարգի արդյունավետ գործունեությունը:

ՍԱՊԾ-ն կգործի 24-ժամյա ռեժիմով

 

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության բոլոր սահմանային կետերն աշխատում են անխափան:

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության սահմաններին առաջացել են սննդամթերքով լի բեռների կուտակումներ՝ կապված վերջին իրադարձությունների և ճանապարհների փակ կամ դժվարանցանելի լինելու հետ, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն անցնում է աշխատանքային հատուկ ռեժիմի:

Այսպես. Ծառայության ենթահսկման ներմուծվող և արտահանվող բոլոր բեռների ձևակերպումները ժամանակին ու արագ ապահովելու, ինչպես նաև հնարավոր […]

Արթիկում սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների հիմքով կասեցվել է արտադրամասի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իրականացրած  վերահսկողության արդյունքում Շիրակի մարզի Արթիկ քաղաքում գործող և «Արսեն-Գոհար» ՍՊԸ-ին պատկանող ալրային, կրեմային հրուշակեղենի և մսային կիսապատրաստվածքների արտադրամասում հայտնաբերել է մի շարք անհամապատասխանություններ, մասնավորապես՝ արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային նեկայացվող պահանջների խախտումներով:  Պարզվել է նաև, որ բացակայել է արտադրվող հրուշակեղենի համար անվտանգությունը հիմնավորող փաստաթուղթը՝ համապատասխանության հայտարարագիրը (EAC):

Ծառայությունը […]