Կողմերը երկուստեք հաստատեցին կառուցողական համագործակցության պատրաստակամությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել է Հայաստանում Ավստրիայի դեսպանության տեխնիկական գրասենյակի ղեկավարի տեղակալ Նորա Ալանակյանին և «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» ծրագրի թիմի ղեկավար Դավիդ Մուքենհուբերին:
Ողջունելով հյուրերին՝ Գեորգի Ավետիսյանը վստահեցրել է, որ Տեսչական մարմինը բաց է ցանկացած գաղափարի շուրջ քննարկումների և կառուցողական համագործակցության համար, որը կնպաստի սննդամթերքի անվտանգության ոլորտի զարգացմանն ու վերահսկողական գործառույթների […]
