ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

/Լուրեր

Կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների՝ «Վիլիչ Հաուզ» ՍՊԸ-ում իրականացված դիտարկման արդյունքում պարզվել է, որ այս ընկերությունում «Տոմատի մածուկ» արտադրատեսակն արտադրվում է Հայաստանի օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ.  բացակայել են պիտակներն ու մակնշումը: Իսկ մածուկից վերցված նմուշների լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերել է, որ դրանք չեն համապատասխանում սահմանված պահանջներին:

«Վիլիչ Հաուզ» ՍՊԸ առանձին՝ «Տոմատի մածուկ»-ի, արտադրական […]

Սպանդանոցային մորթի անցումն անդառնալի գործընթաց է, որն այլընտրանք չունի․ Գ․ Ավետիսյան

Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել հանդիպում, որտեղ քննարկվել են կենդանիների մորթը բացառապես սպանդանոցում իրականացնելու և միս-մսեղիքը իրացման ցանց հասցնելու կազմակերպչական խնդիրները։ Հանդիպմանը մասնակցել են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, մարզպետի տեղակալ Թաթուլ Ստեփանյանը, ինչպես նաև մարզի սպանդանոցների ու մսավաճառների ներկայացուցիչներ։

Սպանդանոցների աշխատանքն ու մատուցվող ծառայությունների […]

Սպանդանոցների անասնաբույժ-փորձագետները ստացած տեսական գիտելիքները կամրապնդեն պրակտիկ փորձով

Սպանդանոցների անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթացի շրջանակներում՝ 2020 թվականի օգոստոսի 11-ին մեկնարկել են լաբորատորիայում և սպանդանոցում անցկացվող պրակտիկ աշխատանքները: Սպանդանոցների անասնաբույժ–փորձագետների վերապատրաստման առցանց դասընթացին մասնակցել է 123 մասնագետ, որոնցից 76-ը հուլիսի 25-ին բարեհաջող հանձնել են քննությունն ու ավարտել տեսական փուլը: Այժմ պրակտիկ գիտելիքներ ստանալու շրջանն է:

Սպանդանոցների անասնաբույժ–փորձագետների վերապատրաստման դասընթացը կազմակերպվել և իրականացվում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական […]

Սննդամթերքի անվտագության ոլորտում կորոնավիրուսի դեմ միջոցառումները պետք է իրականացվեն համակարգված-զուգահեռ. ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանն Արցախում է

Պաշտոնական այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը օգոստոսի 13-ին, հանդիպել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Արթուր Ներսիսյանը:

Կարևորելով երկու երկրներում սննդամթերքի անվտանգության մակարդակի բարձրացումը, ինչպես նաև հաշվի առնելով ժամանակակից աշխարհի հատկապես կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված մարտահրավերները՝ պատասխանատուները խոսել […]

ՍԱՏՄ ղեկավարն այցելել է ձկնաբուծարան

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը օգոստոսի 12-ին այցելել է Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքում գործող «Սևանի իշխան» հիմնադրամի ձկնաբուծարան, ինչպես նաև Սևանա լճում տեղադրված «Սևան Ակվա» ՍՊԸ, որտեղ ցանցավանդակներով պահվում են իշխան տեսակի ձկներ:

Տեսչական մարմնի ղեկավարը ծանոթացել է իրավիճակին, գնահատել կատարվող աշխատանքի որակը, տնտեսավարողի հետ քննարկել արտադրությանն ու արտահանմանը, մակնշմանն ու փաթեթավորման ամբողջականությանն […]

Հանրապետությունում սպանդանոցների թիվը հետևողականորեն ավելանում է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանը Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ միասին այսօր մասնակցել են Արարատի մարզի Բաղրամյան համայնքում կառուցված «Արմակս» նոր սպանդանոցի բացմանը:

Ընկերության հզորությունները բավականին մեծ են, այն այսօր արդեն կարող է մատուցել սպանդանոցային ծառայություններ՝ կազմակերպելով խոշոր (օրական մինչև 20 գլուխ) ու մանր (օրական մինչև 30 գլուխ) […]

Խորենացու մսի տաղավարների ճնշող մեծամասնությունում վաճառվում է սպանդանոցային ծագման թարմ միս

Անասնահամաճարակային մշտադիտարկումների շրջանակում՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հուլիսի 25-ից սկսած ամենօրյա վերահսկողությունը տվել է ցանկալի արդյունքներ: Եթե Խորենացի փողոցի մսի տաղավարներում (ԳՈւՄ-ի շուկային հարող տարածք) ստուգայցերի մեկնարկի պահին տնտեսավարողներից միայն մեկն է ունեցել մսի սպանդանոցային ծագումը հավաստող թիվ 5 անասնաբուժական վկայականը, ապա այսօր արդեն գրեթե 30 տաղավարներում մսի և  ենթամթերքի սպանդանոցային ծագումը կասկածներ չի […]

Մշտադիտարկում Խորենացու մսի տաղավարներում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը անասնահամաճարակային մշտադիտարկումների շրջանակներում և սպանդանոցային մորթի պարտադիր նորմի նեդրմանը զուգահեռ՝ շրջայցեր է կատարում մսի իրացման շուկաներ:

Սննդամթերքի ոլորտը վերահսկող մարմնի տեսուչներն այսօր վաղ առավոտյան, շուկաներում մսի մատակարարման ժամին, ստուգայց են կատարել Երևանի Խորենացի փողոցի մսի տաղավարներում (ԳՈւՄ-ի շուկային հարող տարածք)՝ նպատակ ունենալով հսկել թե ստացված մսի ծագումը, թե մսի տեղափոխման պայմանները […]

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի միջազգային հավատարմագրում ունեցող Սննդամթերքի անվտանգության հետազոտությունների լաբորատորիայի քիմիական հետազոտությունների բաժնում առկա են հետևյալ թափուր հաստիքները՝

 

Գլխավոր մասնագետ

Ներկայացվող պահանջները – 3 և ավելի տարիների լաբորատոր աշխատանքի փորձ, բարձրագույն կրթություն (մագիստրոս), սննդամթերքի քիմիական՝ դասական և քրոմատագրաֆիկ (հեղուկային, գազային, իոնային), փորձարկումներ կատարելու փորձ, համակարգչային գիտելիքներ:

 

Առաջատար […]

Կասեցվել է կաթնամթերքի արտադրության առանձին գործառույթը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Չանախ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում իրականացված վերահսկողության ընթացքում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում:

Լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ «Չանախ»-ի կաթնաշոռ և թթվասեր արտադրատեսակները ԱՑԽՄ ցուցանիշով չեն համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին (ՄՄ ՏԿ 033/2013):

ՍԱՏՄ-ն կասեցրել է այս ընկերության թթվասեր և կաթնաշոռ արտադրատեսակների արտադրությունը, տրվել է ժամկետ  հայտնաբերված խախտումները […]