Վերջին 5 ամսվա ընթացքում Ծառայությունը Երևանի կենդանաբանական այգու կենդանիների հիվանդության որևէ ահազանգ չի ստացել
Սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տարածվել է տեղեկատվություն, որ կենդանաբանական այգում մեծ թվով կենդանիների անկման դեպքեր են գրանցվել։ Ուսումնասիրելով տեղեկատվությունը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հստակեցնում է, որ խոսքը վերաբերում է 5 ամիս առաջ տեղի ունեցած դեպքերին:
Դեռևս 2018 թվականի հունվարի 18-ին Երևանի կենդանաբանական այգի ՀՈԱԿ-ի անասնաբույժը Ծառայությանը տեղեկացրել էր, որ կենդանաբանական այգում կան հիվանդության մեջ կասկածվող կենդանիներ: […]
