ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

/Լուրեր

ՍԱՏՄ-ում անցկացվել է շտաբային ուսումնավարժություն

Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներին առնչվող 2019 թվականի հիմնական միջոցառումների պլանի համաձայն, սույն թվականի ապրիլի 22-ին ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ՔՊ ղեկավար կազմի հետ անցկացվել է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը հակառակորդի հարձակման վտանգի դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն: Մասնակցել են ԱԻՆ փրկարարական ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության ՔՊ հարցերով կառավարման մարմինների, կազմակերպությունների […]

Սկսվել է թռչնամսի և ձվի անասնահամաճարակային մշտադիտարկում

Հանրապետությունում կամ նրա առանձին տարածքներում թռչնի մսի իրացման ցանցերում վտանգավոր թռչնի մսի և ձվի հայտնաբերման և դրանց իրացումը կասեցնելու  նպատակով՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով սկսվել է անասնահամաճարակային մշտադիտարկում:

Տնտեսվարողներին հորդորում ենք թռչնամիսն ու ձուն ընդունել միայն կենդանական ծագման մթերքի անվտանգությունը հավաստող փաստաթղթերի առկայությամբ (Ձև 2, Ձև 5, համապատասխանության հավաստագիր (սերտիֆիկատ)), պահպանել այդ […]

Մամուլի ասուլիսի հրավեր

Ապրիլի 19-ին, ժամը 14:00-ին ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի դահլիճում (հասցե՝ Կոմիտաս 49/2, 1-ին հարկ) տեղի կունենա ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանի և «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի ղեկավար Կարինա Հարությունյանի մամուլի ասուլիսը:

Բանախոսները կներկայացնեն Հայաստանում անասնաբուժության առկա իրավիճակը, զարգացման միտումները, ինչպես նաև կխոսվի Անասնաբույժի միջազգային օրվան նվիրված միջոցառումների մասին:

Լրագրողներին հրավիրում […]

Հանդիպում Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջում

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր դասախոսություն է կարդացել Սյունիքի մարզի Գորիս քաղաքի պետական գյուղատնտեսական քոլեջի ուսանողների և դասախոսների համար կազմակերպված բաց դասի ընթացքում` ներկայացնելով անասնաբուժության դերն ու նշանակությունը, առկա խնդիրները, ինչպես նաև անասնաբուժության ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը: Անդրադառնալով սննդի շղթայի բոլոր օղակներին, Գեորգի Ավետիսյանն ընդգծել է, որ անասնաբուժության սկիզբը կենդանիների […]

«Սուրբ Հարության» տոնին ընդառաջ ձվի դեֆիցիտ չի լինի

 «Սուրբ Հարության» տոնին ընդառաջ հավկիթի գների հնարավոր թանկացումը թեև ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կարգավորման տիրույթում չէ, այդուհանդերձ գնաճը կարող է հանգեցնել նաև շուկայում առկա ձվի դեֆիցիտի: Արդյո՞ք կան ձվի համապատասխան կուտակումներ՝ տոնի պահանջարկով արտահայտվող դեֆիցիտը բավարարելու համար, ի՞նչ ժամանակահատվածում են կուտակվել ձվերը, արդյո՞ք դրանք պիտանի են որպես սեղանի ձու օգտագործելու համար… Այս, ինչպես […]

Թթվասերի ևս չորս տեսակում հայտնաբերվել է բուսական յուղ

Ի լրումն

 

Թթվասերում բուսական յուղի առկայությունը պարզելու նպատակով իրականացված վերահսկողության շրջանակներում հայտնաբերվել են ևս 4 ապրանքանիշի թթվասերներ, որոնք պարունակում են բուսական յուղ, որոնց մակնշման մեջ, սակայն, այդ մասին նշված չի եղել: Դրանք են՝

 

 

«Կալինինոյի» (20%)՝ արտադրող՝ «Լոռվա կաթ» ՍՊԸ (արտադրության օրը՝ 25.03.2019),
«Դիետ» (18%)՝ արտադրող՝ «Դիետ» ՍՊԸ (արտադրության օրը՝ 31.03.2019),
«Մանուկ» (18%)` արտադրող՝ Ա/Ձ Գագիկ Մանուկյան […]

Հինգ ընկերությունների արտադրած թթվասերում հայտնաբերվել է բուսական յուղ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, որպես ահազանգ ընդունելով «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի ընթացքում բարձրաձայնված խնդիրը՝ կապված թթվասերների բաղադրության հետ, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պետական վերահսկողության միջոցառումներ է անցկացնում թթվասերի շուկայում:

Ըստ այդմ, թթվասերում բուսական յուղի առկայությունը պարզելու նպատակով, լաբորատոր փորձաքննության է հանձնվել Երևանի խոշոր իրացման ցանցերից («Երևան Սիթի», «Էվրիկա գրուպ», «Նոր Զովք», «Տիտան», «Սաս Գրուպ») հսկիչ […]

Քննարկվել են սահմանային վերահսկողության ընթացակարգերը

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի նախաձեռնությամբ՝ լիազոր մարմնի դահլիճում անցկացվել են քննարկումներ սննդամթերքի սահմանային հսկողության կարգի և դրանում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ, որին մասնակցել են տեսչական մարմնի, մի շարք գնահատող մարմինների, լաբորատորիաների ներկայացուցիչներ, ինչպես նաև սպառողների իրավունքների և բիզնեսի շահերի պաշտպաններ:

Ներկայացնելով ոլորտում առկա խնդիրները՝ Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հույս է հայտնել, որ կառուցողական քննարկումների և իրատեսական առաջարկների միջոցով հնարավոր է հասնել ցանկալի, […]

Գ. Ավետիսյան. «Կենդանիների առողջության պահպանումը նշանակում է մարդու առողջության պահպանում»

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր դասախոսություն է կարդացել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի անասնաբուժության ֆակուլտետի ուսանողների համար՝ կազմակերպված բաց դասի ընթացքում ներկայացնելով անասնաբուժության դերն ու նշանակությունը, առկա խնդիրները, ինչպես նաև անասնաբուժության ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը: Խոսելով սննդի շղթայի բոլոր օղակներում անհրաժեշտ վերահսկողության մասին՝ նա ընդգծել է, որ դրանում առյուծի բաժինն այնուամենայնիվ […]

«Քաղաքացիներն ահազանգում են…»

Հայտնաբերվել է կեղծված սննդամթերք

Որպես ահազանգ ընդունելով «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի ընթացքում բարձրաձայնված խնդիրը՝ կապված թթվասերների բաղադրության հետ, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները կատարել են Պարգև ՍՊԸ-ի կողմից 13.03.2019թ արտադրված Աշտարակ կաթ ապրանքանիշի 18% յուղայնությամբ թթվասերի հսկիչ գնում Երևանի իրացման կետերից: Վերահսկողության ընթացքում ձեռք բերված թթվասերի նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ […]