Կառավարությանը ենթակա տեսչական մարմինների ղեկավարները կունենան ծառայողական ավտոմեքենաներ
Կառավարությանը ենթակա տեսչական մարմինների ղեկավարները կունենան ծառայողական ավտոմեքենաներ, լրացուցիչ ավտոմեքենաներ կհատկացվեն տեսչական մարմիններին՝ գործունեությունը բնականոն կազմակերպելու համար։ Որոշումն ընդունեց Կառավարությունը՝ այսօրվա հերթական նիստի ընթացքում:
Գործադիրի որոշմամբ՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին կհատկացվի 31 ծառայողական ավտոմեքենա, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին՝ 10 ծառայողական ավտոմեքենա, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին՝ 30, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին՝ 14, […]
