ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

/Լուրեր

Ռոսսելխոզնադզորի պետի տեղակալ Ն. Վլասովը Հայաստանում է

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը փետրվարի 14-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող՝ Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության պատվիրակությանը՝ ծառայության պետի տեղակալ Նիկոլայ Վլասովի գլխավորությամբ:

Մինչ օրակարգային հարցերի քննարկումը՝ ՍԱՊԾ պետը Նիկոլայ Վլասովի հետ առանձազրույցում ներկայացրել է սննդամթերքի անվտանգության բերալավմանն ուղղված ընթացիկ ծրագրերը և ակնկալվող արդյունքները՝ կարևորելով հատկապես կենդանական […]

Ամփոփվել և հանրային քննարկման են ներկայացվել թթվասերի շուկայում վերահսկողության արդյունքները

Ամփոփվել են թթվասերի շուկայում վերահսկողության արդյունքները

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ամփոփել է թթվասերի շուկայում կատարված պետական վերահսկողության արդյունքները: Հիշեցնենք, որ, «Հետք» էլեկտրոնային կայքում հրապարակված տեղեկատվության հիման վրա, վերահսկողության միջոցառումներ են իրականացվել բոլոր այն կազմակերպություններում («Չանախ» ՍՊԸ, «Դուստր Մարիաննա» ՍՊԸ, «Բոնիլատ» ՍՊԸ, «Էջմիածին կաթ» ՍՊԸ, «Թամարա» ՍՊԸ, «Արզնու Տոհմային ԹՏԽ» ԲԲԸ, «Պարգև» ՍՊԸ-ում), որոնց արտադրանքում արձանագրվել էին անհամապատասխանություններ: Պետական վերահսկողության միջոցառումների […]

Հանրային քննարկում՝ ուղղված սննդամթերքի անվտանգության բարելավմանը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ՝ փետրվարի 9-ին հանրային հարթակում քննարկվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրներն ու վերահսկողության բարելավմանն ուղղված քայլերը, անդրադարձ է եղել նաև իրականացված աշխատանքներին ու հանրային սեկտորի հետ համագործակցության հնարավորություններին: Քննարկմանը մասնակցել են սպառողների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների, սննդամթերք արտադրողների միությունների, ինչպես նաև «Հետք» հետաքննող լրագրողներ ՀԿ-ի ներկայացուցիչներ, Ծառայության պատասխանատու […]

Կասեցվել է բրազիլական արտադրության թռչնամսի ներմուծումը

Փետրվարի 8-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ «Սեարա Ալիմենտոս» ընկերության արտադրության 7 տոննա թռչնամիս:

Սահմանային պետական վերահսկողության շրջանակներում, որպես բարձր ռիսկայնություն ունեցող բեռ, մինչև ներմուծման թույլտվություն տրամադրելը, կատարվել է լաբորատոր փորձաքննություն, որի արդյունքում արձանագրվել է անվտանգության ցուցանիշի անհամապատասխանություն՝ թռչնամսում  հայտնաբերվել է սալմոնելա: Խմբաքանակի ներմուծումը կասեցվել է. այն […]

Արգելվել է մսոսկրային ալյուրի ներմուծումը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, սահմանային վերահսկողության շրջանակներում, արգելել է անհատ ձեռներեց Սարգիս Ավետիսյանի կողմից ՌԴ «Նալչինսկի մյասոկոմբինատ» ՍՊԸ կողմից արտադրված 22000 կգ մսոսկրային ալյուրի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն:

Պարզվել է, որ արտադրող և արտահանող կազմակերպություններից ոչ մեկը գրանցված չէ վերահսկման ենթակա ապրանքների արտադրություն, վերամշակում և պահպանում իրականացնող անձանց և տնտեսավարող սուբյեկտների ռեեստրում:

Տնտեսվարողի կողմից կայացված որոշման […]

Երևանում մեկնարկած հաջողված ծրագրերը կտեղայնացվեն մարզերում

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանն անցակցրել է խորհրդակցություն ՍԱՊԾ մարզային կառույցների ղեկավարների հետ՝ նախորդ մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները քննարկելու, իրականացվող նոր ծրագրերը ներկայացնելու և այդ ուղղությամբ անելիքները նախանշելու, ինչպես նաև հանձնարարականներ տալու նպատակով:

Մասնավորապես՝ մարզային կենտրոնների ղեկավարներին ներկայացվել են այն բոլոր փոփոխությունները, որոնք արդեն իրականացվում են մայրաքաղաքում և առաջիկայում մեկնարկելու են […]

Պարզեցվում ու առավել մատչելի են դարձվում ներմուծման գործընթացները

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, կարևորելով բոլոր գործընթացների թվայնացումն ու պարզեցումը, շարունակում է ներդնել էլեկտրոնային կառավարման նոր գործիքներ:

Այս շրջանակներում սննդամթերք ներմուծող խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչներին է ներկայացվել Ծառայության ենթահսկման բեռներների անվտանգությունը հավաստող փաստաթղթերը և բեռին վերաբերող այլ տվյալներ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» թվայնացված համակարգ ներմուծելու նոր հնարավորությունը:

Ինչպես վստահեցրել է Ծառայության պետ Իշխան Կարապետյանը, ստանալով անհատական […]

Շուկայում հայտնաբերվել է որդնած խուրմա

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողության շրջանակներում հայտնաբերել է որդնած խուրմայի իրացման դեպք:

Շուկայում իրացվող և Ռուստաստանի Դաշնությունում փաթեթավորված՝ «Զամորսկի կուպեց» ապրանքանիշի խուրման թեև գտնվում է  պիտանիության ժամկետի մեջ, սակայն այն որդնած է և պիտանի չէ որպես սնունդ օգտագործելու համար: ՍԱՊԾ տեսուչների կարգադրագրերով՝ նշված ապրանքանիշի խուրման վաճառքից հանվել է, քայլեր են ձեռնարկվում ներմուծված ամբողջ խմբաքանակը […]

Համատեղ միջոցառումներ՝ կենդանիների վարակիչ հիվանդությունների հնարավոր ներթափանցումը կանխելու նպատակով

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը և ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Անատոլի Միխեևը փետրվարի 2-ին տեղի ունեցած հանդիպմանը քննարկել են երկու կառույցների համագործակցությունը սահմանամերձ գոտում անասնահամաճարակային կայունությունն ապահովելու ուղղությամբ: Մասնավորապես, ներկայացվել են այն բոլոր միջոցառումները, որոնք իրականացվել են 2017 թվականին՝ հարևան երկրներից կենդանիների վարակիչ հիվանդությունների հնարավոր ներթափանցումը […]