ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

/Լուրեր

Կասեցվել է գարեջրի արտադրության առանձին գործառույթն ու հացի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի և Արարատի մարզային կենտրոնների տեսուչները, իրենց վերահսկողական գործառույթների շրջանակներում, ուսունասիրություններ են իրականացրել «Կոտայք» գարեջրի գործարան ՍՊԸ-ում (ք. Աբովյան) և անհատ ձեռնարկատեր Գրիգոր Սահրադյանին պատկանող հացի արտադրամասում (ք. Մասիս):

Արդյունքում, սանիտարահիգիենիկ նորմերին չհամապատասխանելու հիմքով, կասեցվել է «Կոտայք» գարեջրի գործարան ՍՊԸ գործունեության առանձին գործառույթը՝ ապակյա շշերով գարեջրի արտադրամասի արտադրական գործունեությունը, ինչպես նաև […]

Տեսչական մարմինները զգուշացնում են

Հարգելի տնտեսավարողներ, Կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումից խուսափելու նպատակով ևս մեկ անգամ հորդորում ենք խստագույնս պահպանել սահմանված հակահամաճարակային կանոնները: Զգուշացնում ենք՝ վերահսկողությունը խստացվում է. հայտնաբերված խախտումների դեպքում կիրառվելու են օրենքով սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ:

ՀՀ կառավարությանը ենթակա տեսչական մարմիններ

Կասեցվել է հրուշակեղենի արտադրությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների վերահսկողական գործողությունների արդյունքում կասեցվել է ալրային հրուշակեղեն արտադրող «ԱՏՈՄՄԻԼԵՆ» ՍՊԸ արտադրամասերի աշխատանքը:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս արտադրամասերում խախտվել են օրենսդրությամբ նախատեսված սանիտարահիգիենիկ նորմերը, վարչատնտեսական, կենցաղային և օժանդակ տարածքները առանձնացված չեն եղել սննդամթերքի պահպանման հատվածից, իսկ սարքավորումները, գործիքները և պարագաները, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի […]

Հանրապետության անասնահամաճարակային իրավիճակի վերահսկողությունն առաջնահերթ խնդիր է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր հրավիրել էր խորհրդակցության՝ հանրապետությունում անասնահամաճարակային իրավիճակի և ոլորտի վերահսկողության  բարելավման հնարավոր ուղղությունները քննարկելու նպատակով: Խորհրդակցությունը մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ից, ՍԱՏՄ ղեկավարի տեղակալները, մարզային կենտրոնի պետերը:

ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, կարևորելով կենդանիների պատվաստումների գործընթացը, նշել է, – «100 տոկոսով վերահսկել անասնահամաճարակային իրավիճակն […]

Կասեցվել են հացի և գազավորված ըմպելիքի արտադրությունների գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մարզային կառույցների տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատերեր Մնացական Այվազյանին պատկանող հացի (Շիրակի մարզ, ք. Արթիկ) և Հայրապետ Զաքարյանին պատկանող գազավորված ըմպելիքի (Արմավիրի մարզ, ք. Էջմիածին) արտադրամասերում: Պարզվել է, որ այս արտադրամասերում խախտվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված սանիտրահիգիենիկ պահանջները, իսկ հացի արտադրամասում նաև չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կենդանիների մուտքը […]

Կասեցվել է հացի երկու արտադրամասերի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատերեր Սենո Խալաթյանին (ք. Գյումրի) և Սուրեն Ալոյանին (ք. Արթիկ) պատկանող հացի արտադրամասերում:

Պարզվել է, որ այս կազմակերպություններում ոչ միայն արտադրությունն է կազմակերպվել առանց տեխնոլոգիական հրահանգների առկայության, այլև կոպտորեն խախտվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները: Չեն ձեռնարկվել նաև համապատասխան միջոցներ կենդանիների մուտքը […]

Վերականգնված կաթը ներառված է կաթնամթերքի տեսականու մեջ

Փետրվարի 13-ից ուժի մեջ են մտել ԵԱՏՄ «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի փոփոխությունները, որոնք սահմանում են վերականգնված կաթի նկատմամբ պահանջները: Դա վերականգնված կաթի արտադրողներին թույլ կտա այն նույնականացնել, փաթեթավորել և վաճառել որպես վերականգված կաթ:

Կաթի փոշին, որը ստացվում է սովորական կաթի կաթիլները բարձր ջերմաստիճանում ցողելով և չորացնելով, շատ ավելի հեշտ է պահել և տեղափոխել, […]

Քննարկվել են արտակարգ իրավիճակներում քաղաքացիական պաշտպանությանն առնչվող խնդիրները, անցկացվել է ուսումնավարժություն

Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներին առնչվող հիմնական խնդիրներն են քննարկվել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի և ԱԻՆ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Նպատակն էր հասկանալ Տեսչական մարմնի և ենթակա կառույցների քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի, շտաբերի, տարհանման հանձնաժողովի, կազմավորումների պատրաստականության աստիճանը և գնահատել քաղաքացիական պաշտպանության պլանի իրատեսության մակարդակը:

Քննարկումներից, […]

Փետրվարի 5-ից Ռուսաստանը վերացրել է Հայաստանից լոլիկի և պղպեղի ներկրման սահմանափակումները

Այս տարվա սկզբին Ռուսաստանը Արմավիրի մարզի 13 ձեռնարկություններից ներկրվող լոլիկի ու պղպեղի մեջ հայտնաբերել էր Պեպինո մոզաիկա (Pepino mosaic virus) վիրուսին բնորոշ նշաններ և սահմանափակել ներմուծումը: ՀՀ ՍԱՏՄ կողմից տվյալ հիվանդության առկայությունը պարզելու նպատակով իրականացվել է մշտադիտարկում, որի արդյունքները ներկայացվել են Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայությանը (Ռոսսելխոզնադզոր): Համատեղ քննարկումների արդյունքում Ռուսաստանի Դաշնության […]

ՍԱՏՄ կառավարման խորհրդի նիսում ներկայացվեց Տեսչական մարմնի 2020թ. հաշվետվությունը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը, որը նախագահել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նիստի ընթացքում ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը ներկայացրել է Տեսչական մարմնի 2020 թվականի տարեկան հաշվետվության նախագիծը: Հաշվետվության նախագիծը արժանացել է հավանության, խորհրդի անդամների կողմից ներկայացվել են մի շարք առաջարկություններ: