ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

/Լուրեր

Քննարկվել են հակամանրէային ռեզիստենտականությանը վերաբերով հարցեր

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է Եվրոմիության սննդամթերքի անվտանգության նախագծի փորձագետ Իրինա Կիրևայի և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության (FAO) կազմակերպության ծրագրերի համակարգող Զարուհի Բեգլարյանի հետ:

Իրինա Կիրևան Գեորգի Ավետիսյանին է ներկայացրել Տեսչական մարմնի հետ համատեղ համագործակցության արդյունքում Հայաստանում հակամանրէային ռեզիստենտականությանն առնչվող իրենց կողմից կատարված իրավական դաշտի ուսումնասիրության արդյունքները:

Գեորգի Ավետիսյանը հավաստիացրել է, […]

«Քաղաքացիներն ահազանգում են …»

Վերացվել են իրացման կետի սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները

Քաղաքացու ահազանգի հիման վրա՝ ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի աշխատակիցները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել Շիրակի մարզի Աշոցք համայնքի Փոքր Սեպասար գյուղի իրացման կետում (Ա/Ձ Կամո Հարությունյան) և պարզել, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող պահանջների կոպիտ խախտումներով:

Տեսուչների կողմից տրվել է խախտումները վերացնելու հանձնարարական:

 
Նախկինում

Անհատ ձեռնարկատեր Կամո Հարությունյանը կատարել […]

«Կոդեքս Ալիմենտարիուս». կարևորվել է նախագծերի մշակման աշխատանքներում ազգային համակարգողների ներգրավումը

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել է «Կոդեքս Ալիմենտարիուս» հանձնաժողովի եվրոպական երկրների համակարգող Նաիյլյա Կարսիբեկովայի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա մարտահրավերները, մշակվող եվրոպական ստանդարտների և ԵԱՏՄ ստանդարտների համապատասխանեցման հնարավորությունները, կարևորվել է նախագծերի մշակման աշխատանքներում ազգային համակարգողների ներգրավման անհրաժեշտությունը:
Գեորգի Ավետիսյանը ներկայացրել է ՍԱՏՄ կառուցվածքը, ինչպես նաև այն հիմնական խնդիրները, […]

Առաջին անգամ Հայաստանում պետական նախաձեռնությամբ և աջակցությամբ նշվել է Անասնաբույժի միջազգային օրը

Անասնաբույժի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում անցկացվել են դասախոսություններ, քննարկումներ և հանդիպումներ երկրի բոլոր մարզերում և Երևանում, Հայաստանի պետական ագրարային համալսարանում կազմակերպվել է գիտաժողով, Ինչպես նաև գլխավոր միջազգային համաժողովը՝ «Անասնաբուժությունը հանուն առողջ հասարակության» խորագրի ներքո:



Ի գիտություն տնտեսավարողների

Ամերիկայի միացյալ նահանգների սննդի և դեղորայքի վերահսկողության վարչությունը /FDA/ ծանուցմամբ տեղեկացրել է, որ FDA-ի սննդի շղթայի օպերատորների ցանկից հեռացվել են Հայաստանի Հանրապետությունում գործող և արտահանում իրականացնող սննդի շղթայի օպերատորների մոտ 20%-ը,  քանի որ վերջիններս մինչև 2018թ. դեկտեմբերի 31-ն առցանց չեն թարմացրել իրենց գրանցումները:

Վարչությունը հիշեցնում է, որ FDA-ի սննդամթերքի անվտանգության արդիականացման մասին ակտի համաձայն սննդի շղթայի […]

ՍԱՏՄ ղեկավար. այսօրվանից հայտարարում ենք անասնաբուժության հանրայնացման ժամանակաշրջան

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ, կազմակերպել են «Գիտության և գիտական հաստատությունների դերն անասնաբուժության ոլորտի զարգացման գործում» խորագրով գիտաժողով՝ նվիրված Անասնաբույժի միջազգային օրվան: Գիտաժողովին մասնակցում էին ՍԱՏՄ պետ Գեորգի Ավետիսյանը, ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ներկայացուցիչներ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայից, դասախոսներ, անասնաբույժներ, ինչպես նաև ուսանողներ:

Ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ողջույնի […]

2019 թվականին Անասնաբույժի միջազգային օրը նշվում է ապրիլի 27-ին

Անասնաբույժի միջազգային օրն ընդունվել է Համաշխարհային անասնաբուժական ասոցիացիայի կողմից 2000 թվականին: Տոնը նշվում է ամեն տարի՝ ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը:

2019 թվականին Հայաստանում առաջին անգամ Անասնաբույժի միջազգային օրը կնշվի պետական աջակցությամբ ու նախաձեռնությամբ՝ ի դեմս ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, Ինչպես նաև «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի, որն իրականացնում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» […]

Քննարկվել են ձկնարտադրության ոլորտի խնդիրները

Ձկնարտադրության ոլորտում առկա խնդիրների քննարկման և փոխշահավետ համագործակցության արդյունքում դրանց լուծումներ տալու նպատակով՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը և ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը հանդիպում են կազմակերպել ձկնաբուծությամբ զբաղվող, ներկրող և արտահանող խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Գեորգի Ավետիսյանը կարևորել է ձկնարտադրության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը, նշել է, որ ձկնաբուծությամբ զբաղվող ընկերությունների […]

ՍԱՏՄ-ում անցկացվել է շտաբային ուսումնավարժություն

Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներին առնչվող 2019 թվականի հիմնական միջոցառումների պլանի համաձայն, սույն թվականի ապրիլի 22-ին ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ՔՊ ղեկավար կազմի հետ անցկացվել է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը հակառակորդի հարձակման վտանգի դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն: Մասնակցել են ԱԻՆ փրկարարական ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության ՔՊ հարցերով կառավարման մարմինների, կազմակերպությունների […]

Սկսվել է թռչնամսի և ձվի անասնահամաճարակային մշտադիտարկում

Հանրապետությունում կամ նրա առանձին տարածքներում թռչնի մսի իրացման ցանցերում վտանգավոր թռչնի մսի և ձվի հայտնաբերման և դրանց իրացումը կասեցնելու  նպատակով՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով սկսվել է անասնահամաճարակային մշտադիտարկում:

Տնտեսվարողներին հորդորում ենք թռչնամիսն ու ձուն ընդունել միայն կենդանական ծագման մթերքի անվտանգությունը հավաստող փաստաթղթերի առկայությամբ (Ձև 2, Ձև 5, համապատասխանության հավաստագիր (սերտիֆիկատ)), պահպանել այդ […]