ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

/Լուրեր

Սպանդանոցները պատրաստ են աշխատել համաձայն շուկայի պահանջարկի

«Բոլոր հնարավորություններն ունենք և պատրաստ ենք աշխատել ըստ շուկայի պահանջարկի»,- խոստացել են մի շարք սպանդանոցների ներկայացուցիչներ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից հրավիրված քննարկման ժամանակ: Տեսչական մարմնի ղեկավարի խորհրդական Արթուր Շատվորյանը հիշեցրել է, որ թարմ մսի սպանդանոցային ծագման պարտադիր պայմանի կիրառումը հասարակական սննդի կետերում սկսվել է օգոստոսի 1-ից և կոնկրետ սպանդանոցների պատրաստականության վիճակից է […]

Ստուգայց է կատարվել Վանաձորի շուկայում տեղակայված մսի վաճառակետեր

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է թարմ մսի իրացման կետերի՝ սահմանված նորմերին համապատասխանության նկատմամբ վերահսկողությունը հանրապետության ողջ տարածքում:

Լոռու մարզի միս-մսեղիքի իրացման ցանցում անցկացվող մշտադիտարկման շրջանակներում՝ Վանաձորի շուկայում տեղակայված մսի վաճառակետերում տիրող սանիտարահիգիենիկ վիճակին ծանոթանալու ստուգայց են կատարել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն […]

Անասնաշուկան պահանջում է համալիր մոտեցում

Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում է գտնվում երկրի ամենամեծ անասնաշուկան, որտեղ կենդանիներ են բերվում և վաճառվում հանրապետության բոլոր մարզերից և Արցախից: Երկրում կենդանիների համարակալման բացակայության պատճառով՝ այդ գործընթացը գրեթե անվերահսկելի է: Անասնաշուկան պահանջում է համալիր մոտեցում՝ տեղական ինքնակառավարման մարմնինների և իրավասու մյուս կառույցների համագործակցությամբ:

Ծանոթություն

Ըստ «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի՝ կենդանիների շուկաները պետք է […]

2020թ. հունվարի 15-ից թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը կլինի պարտադիր

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2019թ. հուլիս ամսին լայնածավալ վերահսկողական միջոցառումներ է սկսել հանրապետության ողջ տարածքում գործող թարմ մսի իրացման կետերում: Օրենսդրության պահանջներին ու սանիտարահիգիենիկ նորմերին համապատասխանող են եղել Կապանի թարմ մսի իրացման կետերը:

Սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներ են արձանագրվել Գյումրիի շուկայի մսի իրացման կետերում (Լաչինի միջանցք): Տեսչական մարմնի կողմից տրվել են խախտումները վերացնելու […]

Մսի վաճառակետերից հետո հերթը փորձաքննական լաբորատորիաներինն է. ՍԱՏՄ-ն կրկին Գյումրիում է

20 օր անց Սննդի անվտանգության տեսչական մարմինը կրկին Գյումրիում է:Եկել են տեսնելու՝ կատարվել են նախորդ այցի ժամանակ շուկայի մսի վաճառակետերում արձանագրված թերությունների ու բացթողումների շտկում, թե ոչ:
Անասնաբուժասանիտարական փորձաքննության վկայականներ, մսավաճառների սանիտարական գրքույկներ, սառնարանների պարտադիր պայման, տաք ու սառը ջրի առկայություն, լվացվող պատեր, հատակ ու առաստաղ:Սրանք նախորդ մոնիթորինգի արդյունքում Գյումրու Լաչինի միջանցք կոչվող հատվածի մսի վաճառակետերում […]

Ֆերմերն ապատեղեկատվություն է տարածել

2019թ. հուլիսի 22-ին լրագրողներին ասուլիսի հրավիրած ֆերմեր Տիգրան Եղոյանը բարձրաձայնել և իբրև իրականություն է ներկայացրել «փաստեր», որոնք չեն համապատասխանում իրականությանը:

Այսպես՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների իրականացրած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Վայոց Ձորի մարզում բրուցելոզով հիվանդ կենդանիներ հայտնաբերվել են հիմնականում Քարագլուխ բնակավայրում և Գնիշիկ բնակավայրի միայն մեկ ընտանիքում: Քարագլուխ բնակավայրում կատարվել են մանր […]

Ֆիլոքսերակայուն տնկանյութերի արտադրությունն ու տարածումը որպես ֆիլոքսերայի դեմ պայքարի լավագույն միջոց

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և ՀՀ կառավարության կողմից այսօր կազմակերպված «Ֆիլոքսերայի և այլ վնասատուների դեմ կիրառվող արդյունավետ պայքարի եղանակները և «բույսերի միջազգային պաշտպանության մասին կոնվենցիայի» դերն այդ գործում» թեմայով աշխատաժողովի ժամանակ ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը: Կարևորելով գյուղատնտեսության զարգացման և բույսերի հիվանդությունների դեմ պայքարի արդյունավետության […]

Կապանի թարմ մսի տաղավարներում վիճակը բարվոք է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը շարունակում է շրջայցերը հանրապետության մարզեր, ինչը հատկապես միտված է ծանոթանալ բոլոր մարզերում թարմ մսի վաճառակետերում առկա խնդիրներին:

Հերթական այցը Սյունիքի մարզ էր: Կապան քաղաքի շուկայում և հարակից տարածքում արված շրջայցին միացել է նաև Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը: Թարմ մսի խանութները թե անհրաժեշտ պայմաններով ու սարքավորումներով հագեցվածության (հոսող տաք ու […]

Կառավարությանը ենթակա տեսչական մարմինների ղեկավարները կունենան ծառայողական ավտոմեքենաներ

Կառավարությանը ենթակա տեսչական մարմինների ղեկավարները կունենան ծառայողական ավտոմեքենաներ, լրացուցիչ ավտոմեքենաներ կհատկացվեն տեսչական մարմիններին՝ գործունեությունը բնականոն կազմակերպելու համար։ Որոշումն ընդունեց Կառավարությունը՝ այսօրվա հերթական նիստի ընթացքում:

Գործադիրի որոշմամբ՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին կհատկացվի 31 ծառայողական ավտոմեքենա, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին՝ 10 ծառայողական ավտոմեքենա, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին՝ 30, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին՝ 14, […]

Գյումրիի մսի վաճառակետերում կրկնակի ստուգայց է կատարվել, հայտնաբերվել է առանց փորձաքննության գառան միս

Սննդամթերքի անվտանգության տեսչությունը կրկին շրջայց է կատարել, ուսումնասիրություններ կատարել Գյումրիի շուկայի «Լաչինի միջանցք» կոչվող տարածքի մսի վաճառակետերում:
Հիշեցնենք` մեկ շաբաթ առաջ տեսչական մարմինը ժամանակավորապես կասեցրել է մսի վաճառքը տվյալ տարածքում. հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը:

Նման որոշում է կայացվել շուկայում տեսչության պետի և տեսուչների ստուգայցից հետո, երբ ստուգումների արդյունքում պարզվել է, որ Գյումրիի շուկայի այս հատվածում խախտված են […]