ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

/Լուրեր

HACCP համակարգի համար ֆինանսական ներդրումն արդյունքների տեսանկյունից ամենաարդարացվածն է

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցներն այսօր մասնակցել են «Սննդի գիտության և տեխնոլոգիայի հայկական միավորում» ՀԿ-ի՝  մսամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերությունների համար կազմակերպած «Մսի վերամշակման գործընթացում հիգիենիկ սկզբունքների կիրառումը» թեմայով երկօրյա դասընթացին: Վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի՝ HACCP, համակարգի ներդրման սկզբունքներին նվիրված դասընթացի նպատակն է մսամթերքի արտադրության ներկայացուցիչներին ուսուցանել արտադրության ընթացքում ախտածին մանրէների տարածումը […]

Շիրակի մարզի անասնահամաճարակային իրավիճակը պատասխանատուների ուշադրության թիրախում

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի նախաձեռնությամբ՝ այսօր մարզպետարանում կազմակերպվել էր հանդիպում-խորհրդակցություն Շիրակի մարզի համայնքային անասնաբույժների և սպանդանոցային գործունեությամբ զբաղվող տնտեսավարողների հետ, որին մասնակցում էին նաև ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը և Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանը:

Հավաքի նպատակն էր ևս մեկ անգամ քննարկել […]

Քննարկվել են Իրանի տարածքով կենդանիների տարանցիկ արտահանման պայմանները

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Գյուղատնտեսության նախարարության պատվիրակությանը՝ սննդամթերքի անվտանգության և կենդանիների հատուկ հիվանդությունների գծով նախարարի տեղակալ Քարիմ Ամիրիի գլխավորությամբ:

Կողմերը քննարկել են փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես՝ Իրանի տարածքով կենդանիների տարանցիկ արտահանման պայմանները:

ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը վստահեցրել է, որ կենդանիների տարանցիկ տեղափոխումն իրականացվելու է միջազգային բոլոր չափորոշիչներին […]

Կենդանիների պատվաստումների խնդիրը՝ առաջնահերթություն

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, անասնահամաճարակային անկայուն իրավիճակի մասին ստացված ահազանգի հիման վրա, այցելել է Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա համայնք:

Գյուղի ավագանու ներկայացուցիչները, անասնաբույժը, ՍԱՏՄ Արագածոտնի մարզային կենտրոնի պետն ու Գեորգի Ավետիսյանը քննարկել են գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ու այդ գործընթացի վերահսկողության ընթացքը:

Տեսչական մարմնի ղեկավարը հորդորել է խստորեն հետևել պատվաստումների պլանավորման և պատշաճ […]

Գրիպի տարեկան համաժողովում քննարկվել է նաև «Մեկ առողջություն» գաղափարի գործնական կիառման անհրաժեշտությունը

Հայաստանում «Պանդեմիկ գրիպի պատրաստվածություն» ծրագրի շրջանակներում կազմակերպված գրիպի տարեկան համաժողովին ներկա Հայաստանի և միջազգային կազմակերպությունների առողջապահական ոլորտի պատասխանատուների հետ մեկտեղ այս տարի մասնակցել է նաև ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցչական խումբը՝ Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի գլխավորությամբ:

Համաժողովի ընթացքում քննարկվել են գրիպի գլոբալ համավարակի դեմ պայքարի խնդիրները, այն, թե ինչպես է Հայաստանը նպաստում դրան, […]

Թափառող շների գլխաքանակի վերահսկողությունը առաջնահերթություն

ՀՀ ԿԵ ՍԱՏՄ անասնաբուժության տեսչության պետի պաշտոնակատար Արթուր Մելիքյանը մասնակցել է Թբիլիսիում Կենդանիների աառողջության համաշխարհային կազմակերպության (OIE) կողմից կազմակերպված «Կենդանիների բարեկեցությունը թափառող շների գլխաքանակի վերահսկողության համատեքստում» թեմայով տարածաշրջանային սեմինարին:

Մասնակից երկրների ներկայացուցիչները քննարկել են շների կատաղություն հիվանդության հետ կապված անասնահամաճարակային առկա իրավիճակը, թափառող շների գլխաքանակի վերահսկողության մեխանիզմները, վերահսկողության ճանապարհային քարտեզի ներդրման հնարավորությունները, ինչպես նաև կատաղության դեմ […]

Տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությունը խիստ կարևոր է. Գ. Ավետիսյան

Մսի շուկայի կարգավորմանը, սպանդանոցային մորթի անցմանն ու անասնահամաճարակային իրավիճակի վերահսկման արդյունավետության բարձրացմանն էր ուղղված ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հանդիպումը Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի և մարզի համայնքային ղեկավարների հետ: Մասնակցել են նաև մարզում գործող և կառուցվող սպանդանոցների ներկյացուցիչները:

Հանդիպում-խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանում գյուղատնտեսական կենդանիների շարժի վերահսկման մեխանիզմների՝ կենդանիների նույնականացման և համարակալման […]

Թարմ մսի վաճառքի կետերը ՍԱՏՄ խոշորացույցի տակ

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, հանրապետության մարզերի մսի շուկաների նկատմամբ իրականացվող վերահսկողությանը զուգահեռ, անասնահամաճարակային մշտադիտարկում է սկսել նաև Երևանի Խորենացի փողոցում (Գում-ի շուկայի հարակից տարածքում) գործող մսի իրացման տաղավարներում: Նպատակն է հսկել ստացված մսի ծագումն ու տեղափոխման պայմանները, ինչպես նաև ստուգել մսի տաղավարների սանիտարահիգիենիկ պայմանները:

ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր շրջել է Խորենացի փողոցի մսի […]

Վանաձորում կասեցվել է մսի վաճառքի կետի գործունեությունը

Թարմ միս-մսեղիքի վաճառքի շուկան շարունակում է մնալ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում: ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Գարիկ Սարոյանը, խորհրդական Արթուր Շատվորյանը և Լոռու մարզային կենտրոնի մասնագետներն անակնկալ այցելել են Վանաձորի մսի վաճառքի տաղավարներ: Նրանց միացել են նաև Լոռու մարզպետարանի, Վանաձորի քաղաքապետարանի և ոստիկանության պատասխանատուները:

Շրջայցի ընթացքում կրկին ստուգվել է մսի վաճառքի կետերում տիրող իրավիճակը, […]

Վերահսկվում է հակաանասնահամաճարակային միջոցառումների կատարման ընթացքն ողջ հանրապետությունում

Երկրում կայուն անասնահամաճարակային իրավիճակ ապահովելու նպատակով՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները հանրապետության մարզերում իրականացնում են վերահսկողություն «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում անցկացվող հակաանասնահամաճարակային միջոցառումների կատարման նկատմամբ: Նրանք զրուցել են գյուղատնտեսական կենդանիներ ունեցող տնտեսությունների ներկայացուցիչների հետ, լսել պատվերի շրջանակներում իրականացվող միջոցառումների կատարման ընթացքի մասին նրանց կարծիքներն ու մտահոգությունները, հանդիպել են համայնքը սպասարկող անասնաբույժների հետ: […]