ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

/Լուրեր

Հասարակական խորհրդի նիստում քննարկվել է ՍԱՏՄ կառուցվածքային փոփոխությունների հարցը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որի օրակարգում են եղել 2020թ. ստուգումների ծրագրին, սպանդանոցային մորթի անցման հետ կապված խնդիրներին, թարմ մսի վաճառքի կետերի սանիտարահիգիենիկ վիճակի կարգավորմանը վերաբերող հարցեր:

Խորհրդի անդամները, սակայն, օրակարգում ներկայացված հարցերին չեն անդրադարձել, քանի որ խորհրդի անդամ Բաբկեն Պիպոյանը բարձրաձայնել է ՍԱՏՄ կառուցվածքային […]

Աշխատանքային քննարկում

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի գլխավորությամբ նոյեմբերի մեկին կազմակերպվել էր աշխատանքային քննարկում, որին մասնակցում էին Առողջապահական և աշխատանքի,  Բնապահպանության և ընդերքի,  Կրթության, Շուկայի վերահսկողության, Սննդամթերքի անվտանգության և Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինների ղեկավարները:   Քննարկմանը մասնակցում էին նաև  վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչության և տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի […]

ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿԸ ևս 8 ցուցանիշով ընդլանել է միջազգային հավատարմագրման ոլորտը

Այսօր ավարտվել է ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայությամբ գործող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի ամենամյա միջազգային հավատարմագրման գործընթացը, որն անցկացնում էր Ամերիկայի ազգային ստանդարտների ինստիտուտի (ANSI) հավատարմագրման ազգային խորհրդի (ANAB) գնահատող-փորձագետ Ալան Լաֆֆինը:

Այս տարի իրականացվել է ընդհանուր լաբորատոր գործունեության և կարողությունների ավելի համապարփակ վերագնահատում, քանի որ 2017թ-ին ISO/IEC 17025-2005 ստանդարտով […]

Կասեցվել է Արտաշատի դպրոցները սպասարկող Ա/Ձ-ի գործունեությունը

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է անցկացրել Արտաշատի դպրոցները սպասարկող անհատ ձեռնարկատեր Անահիտ Վարդանյանին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասում: Արդյունքում պարզվել է, որ սննդամթերքի արտադրությունն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների կոպիտ խախտումներով, իսկ պատրաստի արտադրանքը չի ունեցել մակնշում:

Հիշեցնենք, որ այս տնտեսվարողը նաև վարձակալում էր Արտաշատի թիվ 4 և թիվ 5 հիմնական դպրոցների բուֆետները:

Ա/Ձ […]

Նոր սպանդանոցներ կկառուցվեն հանրապետության բոլոր մարզերում

Այսօր ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին էին հրավիրվել սպանդանոցներ արդեն կառուցող և կառուցման հայտ ու նախագիծ ներկայացրած 25 տնտեսավարողներ հանրապետության բոլոր մարզերից: Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը ողջունել է նրանց պատրաստակամությունն ու նախաձեռնողականությունը՝ վստահեցնելով, որ ՍԱՏՄՆ-ն պատրաստ է տրամադրել համապատասխան խորհրդատվական աջակցություն սպանդանոցների կառուցման աշխատանքներն ավարտելու և շահագործման հանձնելու համար: Հիշեցնելով, որ 2020 թվականի […]

Լայնամասշտաբ մշտադիտարկումներ են անցկացվում Շիրակի մարզում

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնն ավարտել է մարզի ձվի շուկայում անցկացվող վերահսկողության աշխատանքները: Ըստ այդմ մշտադիտարկում է իրականացվել ձու արտադրող 12 կազմակերպություններում և իրացման ցանցում գործունեություն ծավալող 181 տնտեսվարողների մոտ:

Ձվի արտադրությամբ զբաղվող 9 տնտեսություններում (Ա/Ձ Պատվական Թորոսյան, Ա/Ձ Գուրգեն Դերձյան, Ա/Ձ Արամայիս Գրիգորյան, Ա/Ձ Սեդրակ Գասպարյան, Ա/Ձ Սուրեն Գրեյան, Ա/Ձ Լևոն […]

Անասնաբույժը 1 կենդանու արյունը բրուցելոզի ախտորշման է ներկայացրել 91-ի փոխարեն

2019 թվականի հոկտեմբերի 23-ին Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրի անասնաբույժ Էդիկ Թամամյանի կողմից ներկայացված արյան 95 նմուշից առաջնային լաբորատոր փորձաքննության արդյունքում «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի Տավուշի մարզային կառույցի Իջևանի տարածաշրջանի լաբորատորիայում բրուցելյոզ հիվանդության ախտորոշումը դրական արդյունք էր արձանագրել 91 նմուշի համար։ Փորձաքննության ընթացքում դրական ռեակցիաների անընդհատությունը և նման մեծ քանակը (դա նշանակում է՝ Հաղարծինի 8 անասնատերերի բոլոր խոշոր […]

Երևանում գործարկվել է«Մեկ պատուհան» համակարգը

«Եվրամիությունը Հայաստանի համար. էլեկտրոնային կառավարում» ծրագրի շրջանակներում ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից Երևանում մեկնարկվել է «Մեկ պատուհան» համակարգը, որը տեսչական մարմնի վերահսկողության ոլորտի բեռների՝ բույսերի, կենդանիների, բուսական և կենդանական ծագման ապրանքների, սննդային ապրանքների, անասնաբուժական դեղամիջոցների, թունաքիմիկատների և պարարտանյութերի ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման հաշվառման էլեկտրոնային համակարգ է:

Թվայնացված համակարգը հնարավորություն կտա իրականացնել ՀՀ տարածք ներմուծվող, […]

Դիտարկումներ են եղել Երևանի երեք դպրոցներում

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել  Երևանի Գայի (Հայկ Բժշկյանցի) անվան թիվ 129, Ռուբեն Միրոյանի անվան թիվ 77 և Հովհաննես Պողոսյանի անվան թիվ 82 հիմնական դպրոցներում գործող հանրային սննդի կետերում՝ բուֆետներում։ Դիտարկումների ընթացքում թիվ 129 և 77 հիմնական դպրոցների բուֆետներում (վարձակալում են համապատասխանաբար «Համեղ պատառ» ՍՊԸ-ն և Ա/Ձ […]

Ոչ սակագնային միջոցառումները՝ որպես շուկա մուտքի և կայուն զարգացումը խթանելու գործիք

Ոչ սակագնային միջոցառումներն այսօր գտնվում են գլոբալ առևտրի բանակցությունների կենտրոնում՝ ազդելով համաշխարհային առևտրի գրեթե 90%-ի և մեր առօրյա կյանքի բոլոր ոլորտների վրա:

ՄԱԿ-ի առևտրի և զարգացման կազմակերպության կողմից (UNCTAD) Ժնևում կազմակերպված ոչ սակագնային միջոցառումների՝ որպես շուկա մուտքի և կայուն զարգացումը խթանելու գործիքի, դասակարգման ու կարգավիճակի վերաբերյալ քննարկումներին մասնակցել է նաև ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի […]