Պարտադիր սպանդանոցային մորթի անցման գործընթացը պետք է լինի սահուն ու անցնցում
Այսօր ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի դահլիճում, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի աջակցությամբ, կազմակերպվել էր սեմինար-ուսուցում սպանդանոցների ներկայացուցիչների համար:
Սեմինարի մասնակիցներին ողջունել է ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը՝ հույս հայտնելով, որ այս ուսուցման արդյունքում ձեռք բերված գիտելիքները կնպաստեն սպանդանոցների առավել կանոնակարգված գործունեությանը: «Ցանկացած խնդրի, դժվարության, անհասկանալի իրավիճակի հանդիպելիս դուք կարող եք դիմել ՍԱՏՄ ձեր մարզային կառույցին և […]