ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

/Լուրեր

SPS միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստ

Ս.թ. ապրիլի 28-ին Ծառայության նիստերի դահլիճում կայացավ SPS միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստ: Նիստի օրակարգում էր հացի և հացաբուլկեղենի տեխնիկական կանոնակարգի նախագիծը: Նիստին հրավիրված էին նաև ԵՄ խորհրդատվական խմբի փորձագետները:

Անասնաբույժի միջազգային օրը Ծառայությունում

2000թ.-ից ի վեր ամբողջ աշխարհում ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը նշվում է որպես անասնաբույժի օր: Այս տարի վերջինս նշվեց ապրիլի 28-ին: Այդ կապակցությամբ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավարության նախաձեռնությամբ խորհրդակցությունների դահլիճում տեղի ունեցավ փոքրիկ միջոցառում

Միջոցառման ընթացքում հնչեցին շնորհավորանքներ, և անասնաբուժության բնագավառում ցուցաբերած բարձր մասնագիտական պատրաստվածության և ոլորտի զարգացման գործում ունեցած ավանդի համար պատվոգրերով […]

Սեմինար «Սննդի փորձարկման լաբորատորիաների միջազգային ISO/IEC 17025 հավատարմագրում» թեմայով

Ս.թ. ապրիլի 24-ից 26-ը «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցում տեղի ունեցավ «Որակի համակարգերի ուժեղացում Հարավային Կովկասի երկրներում» PTB ծրագրի շրջանակներում սեմինար «Սննդի փորձարկման լաբորատորիաների միջազգային ISO/IEC 17025 հավատարմագրում» թեմայով: Սեմինարը վարում էր Գերմանիայի «Quality Services International»-ի (QSI) որակի մենեջերի տեղակալ Տոբիաս Վիեսոռեկը:

Վերջինս սեմինարի անցկացման երեք օրերի ընթացքում ներկայացրեց ISO/IEC 17025-ին ներկայացվող պահանջների, որակի կառավարման սկզբունքների, որակի քաղաքականության, […]

Բուսասանիտարական միջոցառումների հարցերով 7-րդ նստաշրջանը

Ս.թ. մարտի 18-24-ը Հռոմում կայացել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակեր-պության բույսերի պաշտպանության միջազգային կոնվենցիայի բուսասանիտարական միջոցա-ռումների հարցերով 7-րդ նստաշրջանը: Նստաշրջանին մասնակցել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը:

Նստաշրջանի ընթացքում ընդունվել են մի շարք շրջանակային փաստաթղթեր, այդ թվում՝ բուսասանիտարական միջազգային ստանդարտները, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության բույսերի պաշտպանության միջազգային կոնվենցիայի 2012-2019 թվականների […]

Վերապատրաստման դասընթաց ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում

Այս տարվա մարտի 28-ին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում կայացավ Հայաստանում բուսասանիտարիայի ոլորտում գործունեություն ծավալող արտադրողների, ներմուծողների և այլ օպերատորների գրանցման վերաբերյալ սեմինար: Ինչպես նաև սույն ոլորտը վերահսկող տեսուչների համար օրվա երկրորդ կեսին կայացավ «Հետազոտությունների-մոնիթորինգի և Բուսասանիտական միջոցառումների միջազգային չափորոշիչ (ԲՄՄՉ, ISPM) 15-ի իրականացման մասին» խորագրով վերապատրաստման դասընթաց:

Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության բուսասանիտարիայի տեսչության […]

Քառօրյա ուսուցում «Վտանգների աղբյուրների վերլուծություն և կրիտիկական կետերի հսկում (ՎԱՎԿԿՀ, HACCP)» թեմայով

Ս.թ. մարտի 27-30-ը Հայաստանում ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ քառօրյա ուսուցում «Վտանգների աղբյուրների վերլուծություն և կրիտիկական կետերի հսկում» թեմայով: Ուսուցումը կազմակերպվել Էր «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի կողմից՝ ԱՄՆ գյուղդեպարտամենտի ֆինանսավորմամբ:
«Բնապահպան տնտեսագետների միություն» ՀԿ նախագահ Խաչիկ Հակոբյանը, «Էկզոտիկ թռչուններ բուծողների և տիրապետողների հայկական միավորում» ՀԿ նախագահ Բագրատ Հարությունյանը, «Թռչնաբույծների միություն» ՀԿ նախագահ Սերգեյ Ստեփանյանը, «Հայ գինեգործների միություն» […]

Ուսուցողական այցելություն Գերմանիա

Ս.թ. մարտի 13-ից 24-ը ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Արթուր Վարժապետյանը և արտաքին կապերի բաժնի պետ Դիանա Միրզոյանն աշխատանքային այցով գտնվում էին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում:

Այցը կազմակերպվել էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության չափագիտության ազգային ինստիտուտի կողմից՝ ՀՀ-ում ընթացող որակի ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված բարեփոխումներին զուգահեռ: Այցն ուսուցողական էր, որի […]

Հանդիպում միս-մսամթերք արտադրող կազմակերպությունների հետ

Ս.թ. հուլիսի 27-ին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նիստերի դահլիճում տեղի է ունեցել հանդիպում Ծառայության և միս-մսամթերք արտադրող տնտեսավարող սուբյեկտների ներկայացուցիչների միջև: Ծառայությունը ներկայացնում էին Ծառայության պետ Ա.Բախչագուլյանը, Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Ա.Վարժապետյանը, Սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի պետ Ա.Արարատյանը, Սննդամթերքի իրացման հսկողության բաժնի պետ Հ.Հակոբյանը և Սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ Վ.Դանիելյանը:

Հանդիպմանը […]

Երկօրյա սեմինար «Միջազգային չափանիշները սննդի անվտանգության հսկողության գործընթացում» թեմայով

Ս.թ. հունվարի 24-25-ը «Մարիոտ Արմենիա» հյուրանոցում տեղի ունեցավ երկօրյա սեմինար «Միջազգային չափանիշները սննդի անվտանգության հսկողության գործընթացում» թեմայով: Սեմինարը կազմակերպվել էր Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) կողմից Հայաստանում ներդրումային միջավայրի բարեփոխումների ծրագրի շրջանակներում, որը վարում էր բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գորդանա Ռիստիչը:

Սեմինարին մասնակցում էին Ծառայության Երևանի կենտրոնի տեսուչները, ռիսկերի կառավարման վարչության, ռազմավարության պլանավորման, մեթոդոլոգիայի և մոնիթորինգի վարչության […]

Գիտաարտադրական սեմինար՝ 12 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ

2012թ.-ի հունվարի 17-20-ը Երևանի «Բեստ Վեստերն Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ «Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության»(անգլ.՝ «Food and Agriculture Organization»` FAO) կողմից կազմակերպված տարածքային գիտաարտադրական սեմինար, որտեղ քննարկվեցին բուսասանիտարական հսկողության, վնասակար օրգանիզմներից զերծ գոտիների հաստատման, տարածքում վնասակար օրգանիզմների կարգավիճակի որոշման վերաբերյալ բուսասանիտարական միջոցառումների միջազգային չափորոշիչները:

Տվյալ սեմինարին մասնակցում էին բուսասանիտարիայի բնագավառի ներկայացուցիչներ Ալբանիայից, Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Լիտվայից, […]