ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

/Լուրեր

ՍԱՏՄ տեսուչների շրջայցը գյուղատնտեսական շուկաներ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները շրջայցեր են կատարել գյուղատնտեսական շուկաներում՝ կորոնավիրուսի #covid19 դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում: Տրվել են վիրուսի տարածման կանխարգելիչ աշխատանքներն արդյունավետ իրականացնելու ցուցումներ:

 

Երևան՝ Նոր Նորք վարչական շրջան, «Մասիվի» շուկա

Երևան՝ Արաբկիր վարչական շրջան, «Կոմիտասի» շուկա

Երևան՝ Կենտրոն վարչական շրջան, «ԳՈՒՄ»-ի շուկա

Երևան՝ Էրեբունի վարչական շրջան, «Կայարանի» շուկա

Երևան՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, «Մալաթիայի» շուկա

Արարատի մարզ` Արարատի շուկա

Սյունիքի […]

Պաշտպանիչ պարագաներ ՍԱՏՄ-ին

Վերջին տարիներն ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» հասարակական կազմակերպության միջև ձևավորվել են համագործակցային սերտ հարաբերություններ: Կարևորելով նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի դեմ պայքարի միջոցառումներում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի լուրջ դերակատարությունը՝ «Ռազմավարական Զարգացման Գործակալություն»-ը, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ, Տեսչական մարմնին է տրամադրել պաշտպանիչ պարագաներ՝ հատուկ հանդերձանքի 200 հավաքածո, հեռահար ջերմաչափման 5 […]

ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի մամուլի ասուլիսը

#Covid19 Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում

Սննդամթերքի անվտանգությանն տեսչական մարմնի գլխամասային գրասենյակի բոլոր աշխատակիցները ջերմաչափվում են առավոտյան, իսկ տեսուչները նաև երեկոյան՝ տուն գնալուց առաջ, իրացման ցանցերում շրջայցերից վերադանալուց հետո:

Սահմանային հսկիչ կետերում ՍԱՏՄ տեսուչներն աշխատում են հատուկ դիմակներով:

Հայտարարություն

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր «ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ (COVID-19)» վարակի տարածման վտանգը և ելնելով շփումների սահմանափակման անհրաժեշտությունից, վարակի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակներում, ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի բոլոր կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումները (մարզային կենտրոններ, սահմանային հսկիչ կետեր) 2020թ. Մարտի 26-ից առժամանակ դադարեցնում են քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից դիմումների, հարցումների, բողոքների, հաղորդումների և (կամ) այլ գրությունների առձեռն […]

Ախտահանվել է ՍԱՏՄ գլխմասային շենքը

Երեկ ուշ երեկոյան ախտահանվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի գլխամասային շենքը, մասնավորապես՝ քաղաքացիների սպասարկման սրահը, միջանցքները, պատերը, դռները:

Ախտահանման աշխատանքներ կարվեն նաև Տեսչական մարմնի մարզային կենտրոններում:

«Ջի Էյ Թի Քաթինգ» ընկերությունը սահմանային վերահսկողություն իրականացնողներին հատուկ դիմակներ է նվիրել

Վերջին օրերին Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը և տեսչական մարմինները բազմաթիվ շնորհակալական զանգեր և նամակներ են ստանում՝ որոնցում քաղաքացիները իրենց պատրասկակամությունն են հայտնում որևէ կերպ աջակցել իրականացվող աշխատանքներին:

Այսօր «Ջի Էյ Թի Քաթինգ» ընկերության տնօրեն Արեգ Սահակյանը Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակին է նվիրել հատուկ դիմակներ՝ սահմանային վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինների աշխատակիցներին […]

Պարետի ցուցում

ՈՒՂԵՑՈՒՅՑ

Կազմակերպություններում սանիտարահամաճարակային կանոնների պահպանման, դրանց խախտման դեպքում հնարավոր վտանգների և աշխատանքների կազմակերպման վերաբերյալ

Առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ ունենալու իրավունքը յուրաքանչյուր աշխատողի սահմանադրական իրավունքն է, որի ապահովման պարտականությունը կրում է գործատուն։ Նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) (այսուհետ՝ վարակ) տարածումը կանխելու և աշխատողների համար անվտանգ և առողջության համար անվնաս պայմաններ ապահովելու նպատակով կազմակերպությունների աշխատողների համար աշխատանքի անվտանգ […]

«Пеноксал® forte» ԿԱՀ-ն անցել է համապատասխանության գնահատում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, 2020թ-ի հունվարին ԿԱՀ-ների շուկայում իրականացվող վերահսկողության շրջանակներում պարզել էին, որ «Пеноксал® forte» հավելումը չունի համապատասխանության գնահատման հավաստագիր, իսկ Եվրասիական տնտեսական միության տարածքում պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրում նման արտադրանքների վերաբերյալ տեղեկատվությունը բացակայում է: Տրվել էին կարգադրագրեր արտադրանքի իրացումը արգելելու մասին, սահմանվել է ժամկետ ապրանքատեսակը ՄՄ տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան […]

Տնտեսվարողներին տրամադրվել է վարակների տարածման կանխարգելիչ միջոցառումների ուղեցույց

Թեև հանրային սննդի օբեկտների, իրացման կետերի, արտադրությունների սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը նախատեսում է ախտահանման պարբերական աշխատանքներ, սակայն, հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման վտանգը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սննդի շղթայի այդ օպերատորներին է տրամադրել վիրուսի կանխմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների և գործողությունների ուղեցույցներ:
Հանձնարարվել է սովորականից ավելի հաճախ կատարել պինդ մակերևույթների, գործիքների, սարքերի, սայլակների, դռան բռնակների և ՀԴՄ-ների ախտահանում, […]