ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Լուրեր

/Լուրեր

Անհամապատասխանություն սահմանային հսկիչ կետում. 24.09.2012

2012 թվականի սեպտեմբերի 24-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն փորձ է արվել ներմուծել 17,92 կգ սառեցված լոշիկի կիսապատրաստուկ: Բեռի զննման ժամանակ պարզվել է, որ վերջինիս պիտանիության ժամկետը լրացած է:

Անհամապատասխանություն սահմանային հսկիչ կետում. 05.09.2012

Բուլղարիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներկրվող 54 կգ քաշով չոր ապուրի բեռն ուղեկցող փաստաթղթերի բացակայության պատճառով Բագրատաշենի սահմանային հսկիչ կետում ձևակերպվել է բեռի տնօրինման արգելման 05.09.12 թվականի № 830 կարգադրագիր: Երևանի սահմանային հսկիչ կետի տեսուչի կողմից բեռի զննման ժամանակ պարզվել է, որ բեռի պիտանիության ժամկետը լրացել է ս.թ. սեպտեմբերի 7-ին:

Անհամապատասխանություն սահմանային հսկիչ կետում. 08.11.2012

Ս.թ. նոյեմբերի 8-ին Ֆրանսիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն են ներկրվել տավարի տոտեր՝ 48.541կգ մաքուր քաշով: Բեռն ուղեկցող փաստաթղթերի բացակայության պատճառով Բավրայի սահմանային հսկիչ կետում ձևակերպվել է ՀՀ ներմուծող բեռի տնօրինման արգելման կարգադրագիր: Երևանի սահմանային հսկիչ կետի տեսուչի կողմից կատարվել է բեռի զննում և նմուշառում: Փորձանմուշներն ուղարկվել են լաբորատոր փորձաքննության, և զգայաբանական հետազոտությունների արդյունքներով պարզվել է, որ […]

Հայտնաբերվել է խախտում «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի արտադրանքում

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2012 թվականի օգոստոսի 31-ի N 215-Ա հրամանի դրույթների համաձայն՝ ք.Երևան, Հաղթանակի 6/17 հասցեում գտնվող «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ում իրականացվել է ստուգում: Լաբորատոր փորձաքննության արդյունքում ջնարապատ պանրիկը մանրէաբանական ցուցանիշներով (խմորասունկ, բորբոսասունկ), չի համապատասխանել ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1925-ն որոշման պահանջներին:

Ծառայությունը կոչով դիմում է սպառողներին՝ պահպանել զգոնություն, ձեռք […]

Ուշադրություն. հայտնաբերվել է խախտումներով ձու

Ի կատարումն Ծառայության պետ Ա.Բախչագուլյանի հրամանի՝ ս.թ. սեպտեմբերի 12-13-ը իրացման կետերում հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կողմից իրականացվել է շուկայահանված ձվի դիտարկում և կատարվել է նմուշառում: Նմուշառված ձվերը ենթարկվել են թարմության նկատմամբ զգայաբանական փորձաքննության, որին մասնակցել են «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Գևորգյանը, «Թռչնաբույծների միություն» ՀԿ-ի նախագահ Ս.Ստեփանյանը, նույն ՀԿ-ի խորհրդատու-փորձագետ […]

Անհամապատասխանություն սահմանային հսկիչ կետում. 10.09.2012

2012 թվականի սեպտեմբերի 10-ին Բուլղարայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն փորձ է արվել ներմուծել 8,0 կգ բանջարեղենային չոր ապուր (ծագման երկիրը` Նիդեռլանդներ): Բեռի զննման ժամանակ պարզվել է, որ վերջինիս պիտանիության ժամկետը լրացած է:

Անհամապատասխանություն սահմանային հսկիչ կետում. 20-26.08.2012

Ի կատարումն ս.թ. օգոստոսի 14-ի ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետ Ա.Բախչագուլյանի N 174-Ա հրամանի՝ օգոստոսի 20-26-ը իրականացվել է սահմանային պետական վերահսկողություն, որի արդյունքում արձանագրվել է հետևյալը՝

Իտալիայից Հայաստան ներկրվող 2.205կգ զտաքաշով շոկոլադի տեսականին ռեժիմի խախտման հետևանքով հալվել է և կորցրել ապրանքային տեսքը: Տնտեսավարող սուբյեկտը ձեռնարկել է համապատասխան միջոցառումներ` բեռը ոչնչացնելու համար:
«Զվարթնոց» օդանավակայանով Իտալիայից Հայաստան է ներմուծվել «Burrata […]

Անհամապատասխանություն սահմանային հսկիչ կետում. 22.08.2012

2012 թվականի օգոստոսի 22-ին Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն փորձ է արվել ներմուծել 120,0 կգ նաբաթ շաքար: Կատարվել է նմուշառում, նմուշներն ուղարկվել են լաբորատոր փորձաքննության, որի արդյունքներով պարզվել է, որ բեռի փոխադրման ժամանակ ջերմային ռեժիմի խախտման հետևանքով բեռը փչացել է:

Հանդիպում սուպերմարկետների ցանցերի ներկայացուցիչների հետ

Ս.թ. հուլիսի 18-ին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մոտ տեղի ունեցավ քննարկում, որին մասնակցում էին ներկայացուցիչներ հետևյալ կազմակերպություններից՝ «Սթար Դիվայդ» ՓԲԸ, «Ալեքս Գրիգ» ՍՊԸ, «Սաս Գրուպ» ՍՊԸ, «Անդակո» ՍՊԸ, «Նոր Զովք» ՍՊԸ:

Քննարկման ժամանակ արծարծվեցին չփաթեթավորված հացի մակնշմանը վերաբերող հարցեր: Տրվեց լրացուցիչ տեղեկատվություն առանց փաթեթավորման հացի վերաբերյալ, համաձայն որի առանց փաթեթավորման հացի իրացումը կատարվում է տեղեկատվական […]

Հանդիպում կաթ-կաթնամթերք արտադրող կազմակերպությունների հետ

Ս.թ. հուլիսի 27-ին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում Ծառայության և կաթնամթերք արտադրող տնտեսավարող սուբյեկտների ներկայացուցիչների միջև: Ծառայությունը ներկայացնում էին Ծառայության պետ Ա.Բախչագուլյանը, Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Ա.Վարժապետյանը, Սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի պետ Ա.Արարատյանը, Սննդամթերքի իրացման հսկողության բաժնի պետ Հ.Հակոբյանը և Սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ Վ.Դանիելյանը:

Հանդիպմանը մասնակցեցին […]